Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Պոտոսի (իսպ.՝ Potosi), քաղաք, համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնը Բոլիվիայում։ Գտնվում է երկրի հարավում, ԱնդերիՊոտոսի լեռան («հարուստ լեռ») լանջին, 4200 մ բարձրության վրա (աշխարհի ամենաբարձրադիր քաղաքներից մեկն է)։ Հենց այդ լեռն է Պոտոսին պատմության մեջ կարևոր դարձրել, քանի որ արծաթի ամենամեծ հանքավայրն էր Իսպանական տիրապետության ժամանակ։
2012 թվականի տվյալներով քաղաքն ուներ 240966 բնակիչ։ Ունի երկաթուղային կայարան, որը հիմնադրվել է 1546 թվականին, արծաթի հանքավայրի տեղում։ 17-րդ դարի և 18-րդ դարի 1-ին կեսին Պոտոսին տալիս էր աշխարհի արծաթի արդյունահանվող հանքանյութի մոտ 1/2-ը։ 18-րդ դարի 2-րդ կեսին հանքավայրերի անխնա օգտագործման պատճառով պաշարները սպառվեցին, սկսվեց Պոտոսիի անկումը, և 1825 թվականին քաղաքի բնակչության թիվը նվազեց մինչև 8 հազար։ 20-րդ դարում Պոտոսին դարձավ անագի, վոլֆրամի, ծարիրի արդյունահանման կենտրոն։ Կան մետաղե, կաշվե իրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, կահույքի արտադրության ձեռնարկություններ։ Աննշան քանակով մշակում են արծաթ։