Սան Սալվադոր դե Խուխույ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Սան Սալվադոր դե Խուխույ | |||
San Salvador de Jujuy | |||
| |||
Երկիր | Արգենտինա | ||
Համայնք | Դոկտոր Մանուել Բելգրանո | ||
Հիմնադրված է | 1593 թ. | ||
Մակերես | 25 կմ² | ||
ԲԾՄ | 1259 մ | ||
Բնակչություն | 231 229 մարդ մարդ (2001) | ||
Ժամային գոտի | UTC-3 | ||
Հեռախոսային կոդ | +54 0388 | ||
Փոստային ինդեքս | Y4600 | ||
Փոստային դասիչ | Y4600 | ||
Պաշտոնական կայք | sansalvadordejujuy.gov.ar | ||
| |||
Սան Սալվադոր դե Խուխույ (իսպ.՝ San Salvador de Jujuy), քաղաք Արգենտինայի հյուսիսարևմտյան մասում, Խուխույ նահանգի մայրաքաղաք։ Գտնվում է նահանգի հարավային մասում, Հիբի-Հիբի գետակի հորդացման վայրում։ Տեղի բնակիչների համար անվանվում է պարզապես Սան Սալվադոր։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական քաղաքի կենտրոնը գտնվել է բարձր լեռների հովիտներում։ 20-րդ դարում քաղաքը հիմնականում ձգվել է Հիբի-Հինի գետից դեպի հարավ և հարավ-արևելք և փոքր չափով Ռիո Գրանդեից դեպի հյուսիս։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Սալվադորը գտնվում է մերձարևադարձային գոտում, կլիման բավականին տաք է ու փափուկ։ Տարեկան միջին ջերմաստիճանը +19, 4° С է, տարեկան տեղումների քանակը 777.7 մմ։ Ամառը բավականին տաք է և խոնավ։ Ձմեռը չոր է, փափուկ, հնարավոր է նաև զով եղանակ 0° С-ի սահմաններում։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը շրջապատված է Անդերի գեղատեսիլ լանջերով։ Քաղաքի առավել հայտնի ճարտարապետական հուշարձաններն են.
- Կառավարական տուն- ներառում է տարրեր ֆրանսիական, իտալական և իսպանական գաղութային
ճարտարապետությունից։
- Մայր տաճար(Catedral de San Salvador de Jujuy)- կառուցվել է 17-րդ դարում։
- Բազիլիկա Սան Ֆրանցիսկո(Basílica de San Francisco)- Կառուցվել է 1611-1618 թթ., վերջին անգամ վերանորոգվել է 1927 թվականին։
- Սանտա Բարբարա մատուռ (Capilla de Santa Barbara)
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կա «Գիմնազիա դե Խուխույ» ֆուտբոլային ակումբը, որը մասնակցում է Արգենտինայի գլխավոր չեմպիոնների լիգային։
Հայտնի մարդիկ, ծնված այս քաղաքում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոսե Վալենսիա (ծնվել է 1955 թ.)- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ, 1978 թ. աշխարհի չեմպիոն։
- Սեբաստիան Լլապուր- բժիշկ, դերասան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Սալվադոր դե Խուխույ» հոդվածին։ |
|