Կուալա Լումպուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Կուալա Լումպուր
كوالا لومڤور
吉隆坡
கோலாலம்பூர்
Դրոշ Զինանշան
Flag of Kuala Lumpur, Malaysia.svg Emblem Kuala Lumpur.png

KL Composite2.jpg
Կոորդինատներ: 3°8′0″ հս․ լ. 101°42′0″ ավ. ե. / 3.13333° հս․. լ. 101.70000° ավ. ե. / 3.13333; 101.70000
ԵրկիրՄալայզիա Մալայզիա
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1857 թ.
Տվյալ կարգավիճակում1972 թվականից
Մակերես243,65 կմ²
ԲԾՄ21,95 մ
Բնակչություն1 809 699 մարդ (2009)
Խտություն7427,5 մարդ/կմ²
Ագլոմերացիա6 900 000
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ+60 3
Փոստային ինդեքսներ40xxx - 48xxx, 62xxx - 64xxx
Ավտոմոբիլային կոդW
Պաշտոնական կայքkualalumpur.gov.my
##Կուալա Լումպուր (Մալայզիա)
Red pog.png

Կուալա Լումպուր (մալայ․՝ Wilayah Persekutuan Kuala Lumpur, անգլ.՝ Federal Territory of Kuala Lumpur, չին.՝ 吉隆坡联邦直辖区), Մալայզիայի մայրաքաղաքը ու ամենաբնակեցված քաղաքը[1]։ Քաղաքի մակերեսը կազմում է 243 կմ2, բնակչությունը 2010 թվականի տվյալներով՝ 1,6 միլիոն մարդ[1]: Մեծ Կուալա Լումպուր քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը 2012 թվականի տվյալներով կազմում է 7,5 միլիոն մարդ[2]:

Կուալա Լումպուրը Մալայզիայի խորհրդարանի նստավայրն է։ Քաղաքը ժամանակին դաշնային կառավարության դատական և գործադիր մարմինների նստավայն էր, սակայն դրանք 1999 թվականին տեղափոխվել են Պուտրաջայ[3]: Դատական համակարգի որոշ բաժիններ դեռ գտնվում են Կուալա Լումպուրում։ Այստեղ է գտնվում նաև Մալայզիայի արքայի պաշտոնական նստավայր Իստանա Նեգարան։ Կուալա Լումպուրը Մալայզիայի մշակութային, ֆինանսական և տնտեսական կենտրոնն է։ Foreign Policy-ի 2010 թվականի գլոբալ քաղաքների սանդղակում գրավում է 48-րդ հորիզոնականը[4] իսկ 2010 թվականին ըստ 2thinknow-ի՝ տնտեսական և սոցիալական նորարարության գլոբալ քաղաքների ցանկում գրավել է 67-րդ տեղը[5]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Մալակկա թերակղզու հարավ-արևմուտքում, ցածրադիր հովտում, որտեղ միախառնվում են Կլանգ և Գոմբակ գետերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուալա Լումպուրը հիմնադրվել է 1857 թվականին։ 1880-1978 թվականները եղել է Սելանգորի մայրաքաղաքը։ 1946-1957 թվականները եղել է բրիտանական գաղութի վարչական կենտրոնը, 1957-1963 թվականները՝ անկախ Մալայայի Ֆեդերացիայի մայրաքաղաք, 1983 թվականից՝ Մալայզիայի մայրաքաղաք։ 1972 թվականի փետրվարի 1-ից կրում է քաղաքի կարգավիճակը, 1974 թվականից՝ Դաշնային տարածքի կարգավիճակ[6]:

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում բնակվում են մալայացիներ, չինացիներ, թամիլներ, մալայալներ, թելուգու, բենգալացիներ և այլ ազգեր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուալա Լումպուրը համարվում է երկրի առևտրա-արդյունաբերական և ֆինանսական կենտրոնը[7]: Քաղաքում և դրա արվարձաններում գտնվում են կաուչուկի վերամշակման, արմավենու յուղի և այլ սննդամթերքների արտադրության ձեռնարկություններ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուալա Լումպուրը ունի հասարակածային կլիմա, տեղումների մեծ քանակով (տարեկան միջին քանակը կազմում է 2627 մմ)։ Ամբողջ տարին շոգ է և խոնավ։ Առատ տեղումները գրեթե հավասարաչափ թափվում են ամբողջ տարվա ընթացքում, բացի հունիս-օգոստոս ամիսներից, երբ դրանք համեմատաբար ավելի քիչ են։ Օդի ջերմաստիճանը քաղաքում երբեք չի բարձրանում 38,5 °C-ից և երբեք չի իջնում 17,8 °C-ից[8][9]: Միջին օրական առավելագույնը կազմում է 30-33 °C, իսկ նվազագույնը՝ 23-25 °C:

Կուալա Լումպուրի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.0
(100.4)
36.2
(97.2)
36.7
(98.1)
37.2
(99)
38.5
(101.3)
36.6
(97.9)
36.3
(97.3)
38.0
(100.4)
35.8
(96.4)
37.0
(98.6)
36.0
(96.8)
35.5
(95.9)
38.5
(101.3)
Միջին բարձր °C (°F) 32.0
(89.6)
32.8
(91)
33.1
(91.6)
33.1
(91.6)
33.0
(91.4)
32.8
(91)
32.8
(91)
32.3
(90.1)
32.1
(89.8)
32.0
(89.6)
31.7
(89.1)
31.5
(88.7)
32.4
(90.3)
Միջին օրական °C (°F) 27.7
(81.9)
28.2
(82.8)
28.6
(83.5)
28.7
(83.7)
28.8
(83.8)
28.6
(83.5)
28.1
(82.6)
28.1
(82.6)
28.0
(82.4)
28.0
(82.4)
27.8
(82)
27.6
(81.7)
28.2
(82.8)
Միջին ցածր °C (°F) 23.4
(74.1)
23.6
(74.5)
24.0
(75.2)
24.3
(75.7)
24.6
(76.3)
24.3
(75.7)
23.8
(74.8)
23.9
(75)
23.8
(74.8)
24.0
(75.2)
23.8
(74.8)
23.6
(74.5)
23.9
(75)
Ռեկորդային ցածր °C (°F) 17.8
(64)
18.0
(64.4)
18.9
(66)
20.6
(69.1)
20.5
(68.9)
19.1
(66.4)
20.1
(68.2)
20.0
(68)
21.0
(69.8)
20.0
(68)
20.7
(69.3)
19.0
(66.2)
17.8
(64)
Տեղումներ մմ (դյույմ) 193
(7.6)
198
(7.8)
257
(10.12)
290
(11.42)
197
(7.76)
131
(5.16)
148
(5.83)
162
(6.38)
214
(8.43)
265
(10.43)
321
(12.64)
252
(9.92)
2628
(103,49)
Միջ. անձրևոտ օրեր 17 17 19 20 18 14 16 16 19 21 24 22 223
% խոնավություն 80 80 80 82 81 80 79 79 81 82 84 83 81
Միջին ամսական արևային ժամ 185.0 192.4 207.9 198.8 206.8 194.4 200.2 189.0 163.8 169.1 152.3 162.6 2222,3
Աղբյուր #1: Pogodaiklimat.ru[10]
Աղբյուր #2: NOAA (sunshine hours, 1961–1990)[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Malaysia: largest cities and towns and statistics of their population»։ Արխիվացված օրիգինալից-ից դեկտեմբերի 16, 2012-ին 
  2. Helders, Stefan։ «Malaysia:Metropolitan areas»։ World Gazetteer։ Արխիվացված օրիգինալից-ից դեկտեմբերի 5, 2012-ին։ Վերցված է դեկտեմբերի 4, 2007 
  3. «Putrajaya – Administrative Capital of Malaysia»։ Government of Malaysia։ Արխիվացված օրիգինալից-ից հոկտեմբերի 21, 2007-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2007 
  4. Kearney, Inc. A.T.։ «The 2010 Global Cities Index»։ Foreign Policy 
  5.  Print!  Email! Author: 2thinknow (սեպտեմբերի 1, 2010)։ «Innovation Cities™ Top 100 Index | 2010 | Innovation Cities Program – Analyst Reports, Index Rankings, Benchmarking Data, Workshops»։ Innovation-cities.com։ Վերցված է հունվարի 14, 2012 
  6. Погадаев, В. А. Куала-Лумпур. — в Малайзия. Карманная энциклопедия. М.: Муравей-Гайд, 2000, с. 31
  7. Экономический и финансовый центр страны
  8. «Extreme Temperatures Around the World»։ Maximiliano Herrera։ Վերցված է սեպտեմբերի 18, 2010 
  9. «Weather in KL»։ Welcome-KL։ Վերցված է հուլիսի 10, 2012 
  10. «Climate of Kuala lumpur» (Russian)։ Weather and Climate (Погода и климат)։ Վերցված է հոկտեմբերի 8, 2013 
  11. «Kuala Lumpur Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է ապրիլի 24, 2015