Սան Պեդրո Սուլա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1536 թ. | ||||
Մակերես | 856,3 կմ² | ||||
ԲԾՄ | 83 մետր | ||||
Բնակչություն | 719 064 մարդ (2013) | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Պաշտոնական կայք | sanpedrosula.hn | ||||
| |||||
Սան Պեդրո Սուլա (իսպ.՝ San Pedro Sula), Հոնդուրասի երկրորդ ամեմամեծ քաղաքը Տեգուսիգալպայից հետո։ Կորտես դեպարտամենտի և համանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոն։ Քաղաքի անվանումը թարգմանվում է որպես «սուրբ Պետրոսի հովիտ»։
Սան Պեդրո Սուլա քաղաքը համարվում է աշխարհի ամենավտանգավոր բնակավայրը․ այստեղ մեկ տարվա մեջ յուրաքանչյուր 100 հազար բնակչությանը համապատասխանում է 171 սպանություն[1]։ Ամենաանվտանգ շրջանը համարվում է Կենտրոնականը (The Ring), իսկ ամենավտանգավորը՝ Ռիո Բլանկո (Rio Blanco)։
Աշխարհագրական տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղակայված է երկրի հյուսիս արևմուտքում, Սուլա հովտում, Կարիբյան ծովի ափից 60 կմ հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է Չոլոմա քաղաքի մոտակայքում 1536 թվականի հունիսի 27-ին Պեդրո դե Ալվարդոյի կողմից՝ Վիլյա դե Սան Պեդրո դե Պուերտո Կաբալյոս անունով։ Այդ ժամանակ Սուլայի հովտում եղել է հնդկացիներով բնակեցված 18 քաղաք։ Տարածքը ծածկված է եղել տրոպիկական անտառներով և ճահիճներով։ 18-րդ դարում քաղաքը ստացել է Սան Պեդրո Սուլա անվանումը։
Իր պատմության առաջին մի քանի տարիների ընթացքում Սան Պեդրո Սուլան եղել է Իսպանիայի դրամահատարանը, որտեղ ձուլվում էին ոսկու սալիկներ։ Քաղաքը այս ժամանակ արտադրել է Իսպանիայի ոսկու հինգերորդ մասը։ 1550-ական թվականներին դրամահատարանը տեղափոխվել է Գրասիաս ա Դիոս, այնուհետև Կոմայագուա։ Ֆրանսիական, անգլիական և հոլանդական ծովահենները բազմաթիվ անգամներ քաղաքը հասցրել են կործանման, որի արդյունքում իսպանացիները պարտավորվել են այն տեղափոխել ժամանակակից վայր՝ ծովից հեռու։ Այն հանգեցրել է քաղաքի արագ անկման՝ առևտրական ճանապարհների և հարմար կլիմայով շրջանների առանձնացման։ 1890-ական թվականներին նրա բնակչությունը կազմել է 10 հազար մարդ։ Բուռն զարգացումը սկսվել է 1920-ական թվականներին, երբ քաղաքի շուրջը սկսել են հայտնվել բանանի տնկադաշտներ։ Երկաթուղու կառուցումը հանգեցրել է քաղաքի ինդրուստացման։
Սան Պեդրո Սուլան պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել 1902 թվականի հոկտեմբերի 8-ին։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սան Պեդրո Սուլայի բոլոր տեսարժան վայրերը տեղակայված են կենտրոնական շրջանում։ Քանի որ քաղաքի անվանումը թարգմանվում է որպես «սուրբ Պետրոսի հովիտ» (քաղաքի հովանավոր), դրա պատվին քաղաքում կառուցվել է մայր տաճար։ Ինչպես նաև Սան Պեդրո Սուլայում կան գեղեցիկ քաղաքապետարան և մարդաբանության թանգարան։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 712 124 մարդ[2]։
Քաղաքի բնակչության դինամիկան տարիներով։
1974 | 1988 | 2001 | 2013 |
---|---|---|---|
150 991 | 287 390 | 437 798 | 712 124 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում հիմնականում զարգացած է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Սան Պեդրո Սուլան համարվում է կարևոր տրանսպորտային կենտրոն։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում է տեղավորվում Հոնդուրասի ֆուտբոլի ազգային հավաքականը[3]։
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սան Պեդրո Սուլա քաղաքի եպիսկոպոսի պաշտոնը մինչև Հռոմեական կուրիայի հոգևորականության հարցերով կոնրեգացիայի ղեկավար դառնալը զբաղեցրել է «Երիտասարդ պապը» սերիալի դերասան կարդինալ Դյուսոլեն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Самым опасным городом земли является Сан-Педро-Сула в Гондурасе» (ռուսերեն)։ РИА Новости։ 8 февраля 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-08
- ↑ «San Pedro Sula» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-02-16
- ↑ El 2009 Sera Duro. Diario La Prensa http://www.laprensahn.com/index.php/Deportes/Ediciones/2008/12/09/Noticias/El-ano-2009-sera-duro Archived 2008-12-12 at the Wayback Machine.
|