Պորտ օֆ Սփեյն
| Պորտ օֆ Սփեյն | ||
| անգլ.՝ Port of Spain | ||
| 10°40′0″N 61°31′0″W / 10.66667°N 61.51667°W | ||
| Երկիր | ||
|---|---|---|
| Համայնք | Տրինիդադ և Տոբագո | |
| Մակերես | 12 կմ² | |
| ԲԾՄ | 3±1 մետր | |
| Բնակչություն | 49 031 մարդ (2025)[1] | |
| Ժամային գոտի | UTC−4 | |
| Փոստային դասիչ | 500234 | |
| Պաշտոնական կայք | pos.gov.tt | |
|
| ||
Պորտ օֆ Սփեյն, (անգլ. Port of Spain) Տրինիդադ և Տոբագո երկրի մայրաքաղաքը և երկրորդ խոշոր քաղաքը Սան Ֆերնանդոյից հետո։ Քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 37.074[2] 2011 թվականի մարդահամարի տվյալներով։ Այն գտնվում է Պարիա կղզու վրա, Տրինիդադ կղզու հյուսիսարևմտյան ափին[3]։
Քաղաքը հիմնականում ծառայում է որպես մանրածախ առևտրի վարչական կենտրոն, և 1757 թվականից ի վեր կղզու մայրաքաղաքն է։ Կարիբյան ավազանի համար կարևոր ֆինանսական ծառայություններ մատուցող կենտրոն[4] է և այստեղ է գտնվում տարածաշրջանի երկու խոշորագույն բանկերը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտ օֆ Սփեյնը կազմում է մոտավորապես 10.4 քառ. կմ տարածք և գտնվում է Տրինիդադ կղզու հյուսիս-արևմտյան հատվածում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը ունի և խոնավ, և չոր կլիմա, որը բնորոշվում է ամեն տարի տաք ջերմաստճանով, սեզոնային տատանումներով, չնայած գիշերային ջերմաստիճանը որոշակիորեն մեղմանում է հունվար-մարտ ամիսներին։ Ջերմաստիճանի սանդղակը տատանվում է 19° -ից մինչև 34 °C, հազվադեպ նաև 35-ից բարձր։ Խոնավ սեզոնը տևում է հունիսից մինչև նոյեմբեր, իսկ չոր սեզոնն սկսվում է հաջորդ տարվա դեկտեմբերից մինչև մայիս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Trinidad and Tobago Cities by Population 2025
- ↑ The Port of Spain City Corporation website Արխիվացված 2012-12-17 Wayback Machine. cityofportofspain.org.tt
- ↑ «Trinidad and Tobago – Country overview, Location and size, Population, Industry, Oil and gas, Manufacturing, Services, Tourism». Nationsencyclopedia.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 26-ին.
- ↑ CIA World Factbook Trinidad and Tobago Արխիվացված 2017-12-17 Wayback Machine. cia.gov
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Anthony, Michael (2001). Historical Dictionary of Trinidad and Tobago. Scarecrow Press, Inc. Lanham, Md., and London. ISBN 0-8108-3173-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտ օֆ Սփեյն» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 390)։ |

