Նավթաքիմիական արդյունաբերություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Նավթաքիմիական արդյունաբերություն, ծանր արդյունաբերության ճյուղ, որն ընդգրկում է հիմնականում նավթի և բնական այրվող գազերի վերամշակումից ստացված արգասիքների հիման վրա սինթետիկ և այլ նյութերի արտադրությունը։ Թողարկում է սինթետիկ կաուչուկ, հիմնական օրգանական սինթեզի վերջնանյութեր, մուր, ռետինե և ասբեստատեխնիկական իրեր։
Ժամանակակից նավթաքիմիական արդյունաբերության համար բնորոշ է արտադրանքի ծավալի արագ աճը։ 1980 թվականին, 1940 թվականի համեմատ, ազոտային պարարտանյութերի արտադրությունն աճել է 4,7, սինթետիկ խեժերինն ու պլաստմասսաներինը՝ 330,3, սինթետիկ լվացող միջոցներինն ու օճառինը՝ 3,2, իսկ սինթետիկ կաուչուկինը՝ գրեթե կրկնակի անգամ։
Հայաստանում նավթաքիմիական արդյունաբերությունը կազմավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Ճյուղն ընդգրկում էր Երևանի ավտոդողերի գործարանը, ռետինատեխնիկական իրերի գործարանը և ռետինե կոշիկի Շինուհայրի (Սյունիքի մարզ) գործարանը (շահագործման է հանձնվել 1975 թվականին)։ Ձեռնարկություններում թողարկվում էին ավտոդողեր, կաղապարային և անկաղապար ռետինատեխնիկական իրեր, բենզայուղակայան տեխնիկական թիթեղներ, ճկուն խողովակներ և այլն։ 1960-ից 1980 թվականներին Հայաստանի նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալն աճել էր ավելի քան 2 անգամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 194)։ |