Կանադայի ազգային պատկերասրահ
Կանադայի ազգային պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան և թանգարանի շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Օտտավա[1][2][3] |
Վայր | Rideau-Vanier Ward? |
Կազմված է | National Gallery of Canada Library and Archives? |
Հասցե | 380 Sussex Drive, Ottawa, ON, Canada K1N 9N4[4][3][2]Սասեքս դրայվ[4][3][2] |
Հիմնադրված է | 1880 |
Մակերես | 46 621 քառակուսի մետր |
Այցելուներ | 237 391 մարդ (2014)[5] |
Տնօրեն | Marc Mayer? |
Կայք | gallery.ca(անգլ.) և beaux-arts.ca(ֆր.) |
![]() | |
![]() |
Կանադայի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Canada, ֆր.՝ Musée des beaux arts du Canada), գեղարվեստական թանգարան Կանադայում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադայի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1880 թվականին Կանադայի չորրորդ գեներալ-նահանգապետ Ջոն Դուգլաս Սաթերլենդ Քեմփբելի կողմից: 1882 թվականին այն գործել է Կանադայի Գերագույն դատարանի շենքում: 1911 թվականին պատկերասրահը տեղափոխվում է Վիկտորիայի թանգարան (ներկայումս` Կանադայի բնության թանգարան): 1913 թվականին ընդունվում է ակտ ազգային պատկերասրահի վերաբերյալ, որով կարգավորվում է նրա գործունեությունը: 1962 թվականին պատկերասրահը տեղափոխվում է Օտտավայի կենտրոնում գտնվող Էգլին փողոց, իսկ 1988 թվականին զբաղեցնում է ժամանակակից լուսանակարչության կանադական թանգարանի նորակառույց շենքը: Թանգարանի շենքը կառուցվել է ապակուց և գրանիտից իսրայելցի ճարտարապետ Մոշե Սաֆդիի նախագծով:
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանն ունի գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, լուսանկարչության հարուստ հավաքածու: Հավաքածուի հիմնական մասը ներկայացնում է կանադական արվեստը.լայնորեն ներկայացված են Թոմ Թոմսոնի, Էմիլի Կարի, Ալեքս Կոլվիլի և «Մեծ յոթնյակի» (Group of Seven) ներկայացուցիչների գործերը[6]: Հավաքածուն ընդգրկում է նաև եվրոպական արվեստի նշանավոր շատ ներկայացուցիչների գործեր: Ուշադրության են արժանի ժամանակակից արվեստի գործերը, որի մեջ առանձնանում են Էնդի Ուորհոլի գործերը:
1990 թվականին պատկերասրահը 1.8 միլիոն դոլարով ձեռք է բերում ամերիկացի աբստրակտ նկարիչ Բարնեթ Նյումանի «Կրակի ձայնը» կտավը, ինչը բուռն քննարկումների առիթ է դառնում: Դրանից հետո նկարի արժեքը կտրուկ աճում է: 2005 թվականին թանգարանը 4.5 միլիոն դոլարով ձեռք է բերում Վերածննդի դարաշրջանի նկարիչ Ֆրանչեսկո Սալվիատիի գործերից մեկը: Թանգարանի ամենաարժեքավոր կտավներից մեկը անգլո-ամերիկյան նկարիչ Բենջամին Վեսթի «Գեներալ Վոլֆի մահը» կտավն է:
2005 թվականին թանգարանի հրապարակում տեղադրվել է հսկա սարդ ներկայցնող «Մայրիկ» քանդակը (քանդակագործ` Լուիզա Բուրժուա), իսկ 2011 թվականին մուտքի մոտ` կանադացի քանդակագործ Ջո Ֆաֆարդի «Վազող ձիեր» քանդակը[6]:
Թանգարանը կազմակերպում է ցուցահանդեսներ, որը տեսնելու համար մարդիկ են ժամանում ողջ Կանադայից և այլ երկրներից[7]: Կազմակերպվում են նաև համատեղ ցուցահանդեսներ այլ թանգարանների հետ[8]: Թանգարանի նմուշները ձեռք են բերվում նվիրատվությունների և սեփական միջոցների հաշվին: Շատ կտավներ նվիրվել են թանգարանին:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուստավ Կլիմտ, Հույս, 1902
Լյուբով Պոպովա, Դաշնակահար, 1914
Հանս Մեմլինգ, Տիրամայրը սուրբ Անտոնիոսի հետ, 1472
Օդիլոն Ռեդոն, Ագռավ, 1882
Մորիս Կալեն, Գետի հոսանք, 1895
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 SkyscraperPage — 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 Emporis Building Directory
- ↑ 4,0 4,1 https://www.gallery.ca/visit/location-and-parking
- ↑ http://www.gallery.ca/documents/planning%20and%20reporting/AR_NGC_2013-14.pdf
- ↑ 6,0 6,1 National Gallery of Canada: Canadian & Aboriginal Art
- ↑ National Gallery of Canada: Past Exhibitions
- ↑ National Gallery of Canada: Travelling Exhibitions
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|