Լյուբով Պոպովա
Լյուբով Պոպովա ռուս.՝ Любовь Попова | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 24 (մայիսի 6), 1889[1] |
Ծննդավայր | Ivanovskoye District, Արևելյան վարչական շրջան, Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | մայիսի 25, 1924[3][4][5][…] (35 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[6] |
Ազգություն | ռուս[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ս. Արսենևի անվան կանանց գիմնազիա |
Մասնագիտություն | նկարչուհի, համալսարանի պրոֆեսոր, գծանկարիչ, նկարազարդող, նկարիչ, բեմանկարիչ և collagist |
Ոճ | Կոնստրուկտիվիզմ[2] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | Սուպրեմուս |
Lyubov Popova Վիքիպահեստում |
Լյուբով Սերգեևնա Պոպովա (ռուս.՝ Любовь Сергеевна Попова, 24 ապրիլի (6 մայիսի), 1889, Կրասնովիդովո կալվածք (գյուղ Իվանովսկոե, Մոսկվայի նահանգ) – 25 մայիսի, 1924, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գեղանկարչուհի, նկարիչ-ավանգարդիստ (սուպրեմատիզմ, կուբիզմ, կուբոֆուտուրիզմ, կոնստրուկտիվիզմ), գրաֆիկ, դիզայներ, թատերական նկարիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուբով Պոպովան ծնվել է 1889 թվականի ապրիլի 24-ին (նոր տոմարով՝ մայիսի 6-ին) Կրասնովիդովո կալվածքում (գյուղ Իվանովսկոե, Մասկվայի նահանգ), հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում[8]:
Նկարչության առաջին դասերը Լյուբով Պոպովան առել է նկարիչ Կ. Օռլովից, ով մտերիմ է եղել իր ընտանիքի հետ:
1906 թվականին Լյուբով Պոպովան մեկնել է Մոսկվա, որտեղ միջնակարգ կրթություն է ստացել Ս. Արսենևայի գիմնազիայում: 1908 թվականից Լյուբով Պոպովան մասնավոր դասեր է առել Կոնստանտին Յուոնի գեղարվեստի դպրոցում:
1910 թվականին Լյուբով Պոպովան մեկնել է Իտալիա, որտեղ նկարչության մասնավոր դասեր է առել: 1912 թվականին նա այցելել է Փարիզ, որտեղ գեղանկարչությամբ է զբաղվել Անրի Լե Ֆակոնեի ու Ժան Մետցենժեի մոտ:
1918 թվականին Լյուբով Պոպովան ամուսնացել է արվեստի պատմաբան Բորիս Նիկոլաևիչ ֆոն Էդինգի հետ[9], ով հեղինակել է «Ростов Великий, Углич»[10] ուսումնասիրությունը, որ լույս է տեսել «Գեղարվեստական անցյալի հուշարձաններ» (ռուս.՝ «Памятники художественной старины») շարքում:
Լյուբով Պոպովան տարվել է սուպրեմատիզմով, դարձել Կազիմիր Մալևիչի Սուպրեմուս խմբի անդամ, աշխատել սուպրեմատիստ այլ նկարիչների հետ:
Մոյորխոլդի անվան թատրոնի երկու ներկայացումների համար Լյուբով Պոպովան բեմը զարդարել է «բեմական կոնստրուկտիվիզմի» ոճով[11]. այդ ներկայացումներն են Ֆեռնան Կրոմելինկի «Մեծահոգի եղջյուրակիրը» (1922) և Սերգեյ Տրետյակովի «Земля дыбом» ըստ Մ. Մարտինեի «Գիշեր» պիեսի (1923)[12]:
1924 թվականի մայիսի 23-ին քութեշից մահացել է Լյուբով Պոպովայի որդին: 1924 թվականի մայիսի 25-ին նույնպես քութեշից մահացել է Լյուբով Պոպովան: Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը:
Նույն թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի է ունեցել Լյուբով Պոպովայի աշխատանքների անհատական ցուցահանդեսը[13]:
2012 թվականի դեկտեմբերի 19-ին Լյուբով Պոպովայի անվամբ կոչվել է խառնարան Մերկուրիի վրա[14]:
Լյուբով Պոպովայի աշխատանքներից ցուցադրվում են Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, Կանադայի ազգայյին պատկերասրահում (Օտտավա), Տիսեն-Բորնեմիսայի թանգարանում (իսպ.՝ Museo Thyssen-Bornemisza, Մադրիդ), Կրասնոյարսկի Վ. Սուրիկովի անվան կերպարվեստի պետական թանգարանում:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.britannica.com/biography/Lyubov-Sergeyevna-Popova
- ↑ 2,0 2,1 2,2 https://rkd.nl/explore/artists/64299
- ↑ RKDartists
- ↑ Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=22741 (դան.)
- ↑ https://www.guggenheim.org/artwork/artist/liubov-popova
- ↑ https://www.museothyssen.org/en/collection/artists/popova-liubov
- ↑ «Попова Любовь Сергеевна»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-21-ին։ Վերցված է 2017-04-14
- ↑ «Ростовский краевед»
- ↑ «Ростов Великий, Углич»
- ↑ Аксёнов И.. Пространственный конструктивизм на сцене // Театральный Октябрь, сб.. — Л. – М., 1926. — С. 31 -37.
- ↑ Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 4 — М.: Советская энциклопедия, Нежин — Сярев, 1965, 439 стб.
- ↑ Живопись 20 века >> Любовь Попова(չաշխատող հղում)
- ↑ Popova — на сайте рабочей группы МАС по номенклатуре планетной системы
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Адаскина Н. Л. Любовь Попова. — М.: С. Э. Гордеев, 2010. — 252 с. — (Творцы авангарда). — 150 экз. — ISBN 978-5-91566-027-3
Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Жадова Л. Любовь Попова // Техническая эстетика. — 1967. — № 11.
- Адаскина Н. Л. Любовь Попова. Путь становления художника-конструктора // Техническая эстетика. — 1978. — № 10. — С. 17—23.
- Адаскина Н. Л. Проблемы производственного искусства в творчестве Л. С. Поповой // Художественные проблемы предметно-пространственной среды ВНИИТЭ. Тезисы конференций, семинаров, совещаний. —М., 1978. — С. 57—62.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биография на сайте «Яндекс. Словари»
- Биография на сайте Хроно. Ру
- Биография Л. С. Поповой на сайте «Россия Великая»
- Статья в энциклопедии «Кругосвет»
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լյուբով Պոպովա կատեգորիայում։ |
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 25 մահեր
- 1924 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Խորհրդային նկարիչներ
- 19-րդ դարի կին արվեստագետներ
- Ռուս նկարչուհիներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ