Կոնստանտին Յուոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Յուոն
Konstantin Fyodorovich Yuon.jpg
Ծնվել էհոկտեմբերի 12 (24), 1875
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 11, 1958(1958-04-11)[1][2] (82 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
ԱշխատավայրՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ ՌՍՖՍՌ ժողովրդական նկարիչ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն և Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա
Konstantin Yuon Վիքիպահեստում

Յուոն Կոնստանտին Ֆեոդորովիչ (ռուս.՝ Константи́н Фёдорович Юо́н, հոկտեմբերի 12 (24), 1875, Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1958(1958-04-11)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1950)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1892-1898 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, ավարտելուց հետո, մինչև 1900 թվականը, աշխատել է նույն ուսումնարանում (Վալենտին Սերովի արվեստանոց)։

Ձմեռ (Յուոնի աշխատանքը)

Յոոն եղել է «Միր իսկուսավա» խմբավորման անդամ, ռուս նկարիչների միության կազմակերպիչներից, Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ (1925)։ Ստեղծել է ռուս, պրովինցիայի ազգային պատմական ինքնատիպությունը բացահայտող նկարներ և գունեղ, վառ բնանկարներ (կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը)։ Խորհրդային տարիներին Յուոն ռուս, ռեալիստական արվեստի ավանդույթների պահպանման ջատագովներից էր («Գմբեթներ և ծիծեռնակներ», 1921), մարմնավորել է պատմական-հեղափոխական թեմաներ («Կրեմլի գրոհը 1917 թվականին», 1947), խորհրդային մարդկանց կերպարներ («Արդյունաբերական Մոսկվայի առավոտը», 1949, բոլորը՝ Տրետյավովյան պատկերասրահում, Մոսկվա)։

Ձևավորել է թատերական ներկայացումներ, ստեղծել նաև գրաֆիկական գործեր։ Դասավանդել է Մոսկվայի սեփական ստուդիայում (Ի․ Օ․ Գուդինի հետ համատեղ, 1900-1917), Մոսկվայի Վ․ Ի․ Սուրիկովի անվ․ գեղարվեստի ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1952-1955) և այլ ուս․ հաստատություններում։ Եղել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի տեսության և պատմության ԳՀԻ-ի տնօրենը (1948-1950), ԽՍՀՄ նկարիչների միության վարչության 1-ին քարտուղարը (1957 թվականից)։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)
  • Լենինի շքանշան
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ» մեդալ
  • ՌՍՖՍՌ ժողովրդական նկարիչ
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 133 CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 1,2 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 Discogs — 2000.