Վալենտին Սերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Սերով
Serov Self.jpg
Ծնվել է հունվարի 7 (19), 1865
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ[1]
Մահացել է նոյեմբերի 22 (դեկտեմբերի 5), 1911 (46 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ստեղծագործություն(ներ) Եվրոպայի առևանգումը, Տիկին Լվովան և Դեղձերով աղջիկը
Մասնագիտություն նկարիչ
Ծնողներ հայր՝ Ալեքսանդր Սերով, մայր՝ Վալենտինա Սերովա
Valentin Serov Վիքիպահեստում

Վալենտին Ալեքսանդրի Սերով (ռուս.՝ Валентин Александрович Серов, հունվարի 7 (19), 1865 , Սանկտ Պետերբուրգ[1] - նոյեմբերի 22 (դեկտեմբերի 5), 1911 , Մոսկվա[1]), ռուս գեղանկարիչ, գրաֆիկ, դիմանկարի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Սերովը ծնվել է 1865 թվականին Սանկտ Պետերբուրգում կոմպոզիտոր Ալեքսանդր Սերովի և Վալենտինա Սերովայի (օրիորդական ազգանունը՝ Բերգման) ընտանիքում, մայրը քրիստոնեություն ընդունած հրեա էր։

1870-1880 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականին, հոր մահից հետո, մայրը մեկնում է Մյունխեն: Կոնսերվատորական ուսումը թողնելուց հետո Վալենտինին տեղավորում են Սմոլենսկի նահանգի Նիկոլսկոե կալվածքի Դրուցկոյ Սոկոլինսկի կոմունա։ Այստեղ առաջին անգամ ի հայտ են գալիս նրա նկարչական ունակությունները։ 1872 թվականին, կոմունայի կազմալուծումից հետո, Վալենտինի տեղափոխում են Մյունխեն՝ մոր մոտ։ 1873 թվականից սկսած նա սկսում է նկարչություն պարապել գորմանացի փորագրանկարիչ Կարլ Կյոպինգի (գերմ.՝ Karl Koepping) մոտ։ 1874 թվականի հոկտեմբերից Իլյա Ռեպինի հետ համատեղ սկսում է սովորել Փարիզում։

1875 թվականին Ռուսաստան վերադառնալուց հետո Սերովը ամռանն ապրել է Մամոնտով վաճառականների Անբրամցևոյի կալվածքում։ Այդ օրերին է նա նկարել «Կապույտ սկիհը» նատյուրմորտը։ Նույն տարվա սեպտեմբերից սկսել է հաճախել սանկտ Պետերբուրգի Կարլ Մայայի դպրոցը։

1876 թվականից մոր և նրա քաղաքացիական ամուսնու Վասիլի Նեմչինովի հետ ապրում է Կիևում, ապա Խարկովի նահանգի Ախտիրկայի Նեմչինովների ագարակում։ 1877 թվականից սկսսել է սովորել Կիևի գիմնազիայի երկրորդ դասարանում, միաժամանակ այցելել է Նիկոլայ Մուրաշկոյի գծանկարի դպրոցը, որտեղ արժանացել է փոքր արծաթե մեդալի։

1878 թվականին ստիպողաբար ծնողների հետ տեղափոխվում է Ախտիրկա, որտեղ ագարակի մատիտանկարներ է անում։ Աշնանը վերսկսում է դասերը Րեպինի հետ։

1878 թվականից սովորում է Մոսկվայի պրոգիմնազիայի երրորդ դասարանում։ 1879 թվականին մայրը իր երկու փոքր զավակների հետ տեղափոխվում է Նովգորոդի նահանգի Սյաբրինցի ագարակ, իսկ Վալենտինին թողնում է Մոսկվայում, որտեղ նա ապրում է մորաքրոջ Սոֆիա Կոլի տանը։ Նույն թվականին վատ առաջադիմության պատճառով հեռացվում է գիմնազիայից։ Ամռանը նորից տեղափոխվում է Աբրամցևո, որտեղ մասնակցում է Մամոնտովի ընտանեկան թատերական ներկայացումներին։ Այդ ժամանակ նկարում է Մարիա Սիմոնովիչի, Սավա Մամոնտովի, Տատյանա Մամոնտովայի, Իլյա Ռեպինի մատիտանկարները։

Աշնանը տեղափոխվում է սանկտ Պետերբուրգ, որտեղ ծանոթանում է Տրուբնիկովայի հետ։

1880-1890[խմբագրել | խմբագրել կոդը]

Պ․ Չիստյակովի դիմանկարը 1881
«Սանդղափուլ Վեդենսկի ագարակում» 1880-ականներ

1880 թվականի ամառվա սկզբին Վալենտին Սերովը Ռեպինի հետ Ճանապարհորդում է Ուկրաինայում և Ղրիմում։ նույն թվականի աշնանը ընդունվում է Գեղարվեստի կայսերական ակադեմիա, որպես ազատ ունկնդիր։ Միաժամանակ այցելել է Պավել Չիստյակովի նկարչական ստուդիա։ 1881 թվականի ձմռանը նկարել է մորաքրոջ ընտանիքի անդամներին, մարտի 31-ին ավարտել է ուսուցչի՝ Պավել Չիստյակովի դիմանկարը։ Ամռանը նկարել է Ռեպինի հետ Աբրամցեվոյի շրջակայքում։ 1882 թվականին ազատ ունկնդրից տեղափոխվել է ուսանող։ Աշնանը հաճախել է Իլյա Ռեպինի ջրաներկի դասընթացին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мастера русского искусства. Л.; М.: Отв. ред. П. Т. Щипунов; Обложка и титул Хижинский, Леонид Семёнович. էջեր 100. 
  • Соколова, Наталия Ивановна (1961). Валентин Александрович Серов. Издательство Академии художеств СССР. էջեր 80. 
  • Кудря Аркадий. «Служенье красоте, или Жизнь художника Серова»
  • Петров В. Возвращение исторической картины Серова. («После битвы на Куликовом поле», 1894. Дар ГИМ от Д. Поузена.) // Наше Наследие: Иллюстрированный культурно-исторический журнал. 1993. № 27.
  • Поспелов Г. Г. В. А. Серов. Портреты артистов // Люди и судьбы. 20 век (Книга очерков / Гос. ин-т искусствознания). — М., БуксМарт, 2013. — С. 17—33. — ISBN 978-5-906190-10-9.
  • Léon Bakst, Serov et moi en Grèce, traduction et introduction d’Olga Medvedkova, préface de Véronique Schiltz, TriArtis Editions, 2015, 128 p., 24 illustrations (ISBN 978-2-916724-56-0)
  • Малышева Т. Л. Шаг к модернизму: В. А. Серов и постимпрессионистические течения в европейской живописи в 1880-х годах // Актуальные проблемы теории и истории искусства: сб. науч. статей. Вып. 3. / Под ред. С. В. Мальцевой, Е. Ю. Станюкович-Денисовой. — СПб.: НП-Принт, 2013. С. 292—297. — ISSN 2312—2129

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]