Նիկոլայ Անդրեև
Նիկոլայ Անդրեև | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14 (26), 1873 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1932[1][2] (59 տարեկան) |
Վախճանի վայրը | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Nikolay Andreev Վիքիպահեստում |
Անդրեև Նիկոլայ Անդրեևիչ (հոկտեմբերի 14 (26), 1873, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 24, 1932[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային քանդակագործ և գրաֆիկ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1931)։
Խորհրդային արվեստի պատմության մեջ Անդրեևը խոշոր ներդրում է կատարել Վ. Ի. Լենինի կերպարը մարմնավորող քանդակագործական և գրաֆիկական աշխատանքների՝ «Լենինիանա» հայտնի շարքով (1920-1932, Լենինի կենտրոնական թանգարան, Տրետյակովյան պատկերասրահ), որ կատարել է բնականից արված էտյուդների և ճեպանկարների հիման վրա։
Նախախորհրդային շրջանից հայտնի է Անդրեևի՝ Ն. Վ. Գոգոլի հուշարձանը (1909, Մոսկվա)։ Սոցիալիստական արվեստի ձևավորման շրջանում «մոնումենտալ պրոպագանդայի» լենինյան ծրագրի ակտիվ իրագործողներից էր (Ա. Ի. Գերցենի, 1922, Ն. Պ. Օգարյովի, 1922, Ա. Ն. Օստրովսկու, 1929, հուշարձանները Մոսկվայում)։
Անդրեևը ստեղծել է նաև հոգեբանական դիմանկարների գրաֆիկական շարք (Ա. Մ. Գորկի, 1921, Ա. Վ. Լունաչարսկի, 1921, Ֆ. Է. Ձերժինսկի, 1922)։ Մահացել է 1932 թ. դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Андреев Николай Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, Macmillan, Grove's Dictionaries, 1998. — ISBN 978-1-884446-05-4
- ↑ 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2010.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 394)։ ![]() |
|
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 24 մահեր
- 1932 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Ռուս քանդակագործներ
- Պերեդվիժնիկներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային քանդակագործներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին