Յուրի Ռեպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Ռեպին
Yuri Repin by Svarog.jpg
Ծնվել էմարտի 29 (ապրիլի 10), 1877
ԾննդավայրՉուգուև, Zmuevsky uezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 9, 1954(1954-08-09) (77 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of Finland.svg Ֆինլանդիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՀայրԻլյա Ռեպին
ՄայրVera Alekseyevna Repina?
Yuri Repin Վիքիպահեստում

Յուրի (Գեորգի)[1] Իլյիչ Ռեպին (ռուս.՝ Юрий (Георгий) Ильич Репин, մարտի 29 (ապրիլի 10), 1877, Չուգուև, Zmuevsky uezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 9, 1954(1954-08-09), Հելսինկի, Ֆինլանդիա), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[2], Իլյա Ռեպինի որդին (Վերա Ալեքսեևնա Շևցովայի (1854-1918) հետ առաջին ամուսնությունից)[3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ առաջնորդը» (Պետրոս I-ը Պոլտովայի ճակատամարտից առաջ), (1910), կտավ, յուղաներկ, «Պոլտավայի ճակատամարտի դաշտ» պետական պատմամշակութային արգելոց
«Իմ կինը»[Ն 1], (1909), կտավ, յուղաներկ, Տրետյակովյան պատկերասրահ

Յուրի Ռեպինը ծնվել է 1877 թվականի մարտի 29-ին (ապրիլի 10) Խարկովի նահանգի Չուգուև քաղաքում, եղել է Իլյա Ռեպինի ու Վերա Ալեքսեևնա Շևցովայի ընտանիքի երրորդ երեխան։ Ծնվել է նկարչի հայրական տանը նրա՝ արտասահմանյան երկարատև ուղևորությունից վերադառնալուց հետո։ Մկրտության ժամանակ երեխային տվել են հունական անուն՝ Գեորգի[1][6]։

1887 թվականին ծնողների ամուսնալուծությունից հետո Յուրին և նրա կրտսեր քույրը՝ Տատյանան, մնացել են մոր հետ, իսկ Ռեպինի ավագ դուստրերը տեղափոխվել են հոր մոտ[7]։

Նախնական նկարչական կրթությունը Յուրի Ռեպինն ստացել է իշխանուհի Մարիա Տենիշևայի նկարչական դպրոցում, որտեղ նրա հայրը նկարչություն էր դասավանդում: 1899 թվականին ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա որպես ազատ ունկնդիր[8]։ Սովորել է հոր արվեստանոցում, այնուհետև՝ Պավել Կովալևսկու մոտ, իսկ 1903 թվականից՝ ակադեմիկոս Դմիտրի Կարդովսկու արվեստանոցում[9]։

1903 թվականին ավարտել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի բարձրագույն մանկավարժական դասընթացները, սովորել է Ֆրանց Ռուբոյի մարտարվեստի դասարանում: 1905 թվականին, ամուսնանալով Պրասկովյա Անդրեևայի հետ (1883-1929), թողել է ուսումը՝ չստանալով դասային նկարչի կոչում[10]։ 1906 թվականին ծնվել է նրանց որդին՝ Գայը (Գեորգի Յուրևիչ Ռեպին, 1906-1974)[11][12], 1907 թվականի մարտին՝ երկրորդ որդին՝ Դիյը (Դմիտրի Յուրևիչ Ռեպին, 1907-1935)[13][Ն 2]։

1907 թվականից Իլյա Ռեպինն ապրել է հոր մոտ՝ Կուոկկալա գյուղում, որտեղ Նատալյա Բորիսովնա Նորդման-Սևերովան՝ Իլյա Ռեպինի քաղաքացիական կինը, Յուրիին և նրա ընտանիքին հատկացրել է տարածք[Ն 3], որտեղ կառուցվել է տուն, որը կոչվել է «Վիգվամ» իր ճարտարապետական ձևի պատճառով[16][Ն 4]։

1914 թվականին Կուոկկալայում բացել է նկարչական մասնավոր դպրոց երեխաների համար[8]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պրասկովյա Անդրեևնա Ռեպինայի (օրիորդական ազգանուն՝ Անդրեևա, 1883-1929) դիմանկարը որդու՝ Գայի (Գեորգի Յուրևիչ Ռեպին, Իլյա Ռեպինի թոռը)։
  2. Հուշագիր Լեոնիդ Անդրեևը գրել է[14].«Նրանք համեստ պատանիներ էին, և բարձրագոչ անուններից բացի ոչնչով չէին հիշեցնում Հռոմեական կայսրության վաղեմի պատրիկներին»։
  3. Իլյա Ռեպինի կողմից 10000 ռուբլով ձեռք բերված հողակտորը ձևակերպվել է Նորդման-Սևերովայի անունով։[15].
  4. Այրվել է «Պենատայի» կալվածքի հետ միասին 1944 թվականի մարտական գործողությունների ժամանակ։[8].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сабодаш Е. Дети гения(ռուս.) // Чугуевский информационный ресурс. — Чугуев: КУ «Художественно-мемориальный музей И. Е. Репина», 2011. — В. от 5 августа.
  2. Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  3. Левченко Артем Репин, сын Репина(ռուս.) // «Вечерний Харьков» : Газета. — Харьков: ООО «Редакция газеты «Вечерний Харьков», 2007. — В. от 20 февраля. — № 19 (9111).
  4. Лейкинд О. Л., Махров К. В., Северюхин Д. Я. РЕПИН Юрий (Георгий) Ильич(ռուս.) // «Искусство и архитектура Русского зарубежья» : портал. — СПб.: Фонд имени Д. С. Лихачева, 2012.
  5. Карпенко М. А., Кириллина Е. В.,Левенфиш Е. Г., Прибульская Г. И. Гостиная // Пенаты. Музей-усадьба И. Е. Репина. Путеводитель / Научно-исследовательский музей Академия художеств СССР. Под редакцией Е. Г. Левенфиш. — Л.: «Советский художник», 1969. — 116 с. — 75 000 экз. — ISBN 978-5-9533-2765-7 Արխիվացված է Նոյեմբեր 18, 2013 Wayback Machine-ի միջոցով:
  6. Ермошенко Г. А. К 130-летию со дня рождения Юрия Репина(ռուս.) // «Новости Чугуева» : газета. — Чугуев: Чугуевская радиокомпания. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  7. Инина Инна Путь любви — от музы к бледной тени... (Илья Репин и его музы)(ռուս.) // «Кстати» : журнал. —Минск, 2007. — № 9.(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 8,2 Варебрус Леонид Русский Хельсинки: Юрий, сын Ильи(ռուս.) // «Иные берега» : Журнал. — М.: Союза театральных деятелей Российской Федерации, 2010. — № 1(17).
  9. «Репин Юрий Ильич 10.04.1877-09.08.1954»։ Собрание музея (ռուսերեն)։ Чувашский государственный художественный музей։ Վերցված է 2013-04-15 
  10. «Юрий Ильич Репин (1877-1954). Живопись» (ռուսերեն)։ ФГБНУ «Научно-исследовательский музей Российской академии художеств»։ 2011։ Վերցված է 2013-04-15 
  11. Крайзман Инора Репин, или Repeen(ռուս.). — Стокгольм: Союз русских обществ в Швеции.
  12. Шумихин Сергей Побег внука гения(ռուս.) // «Политический журналЪ» : Журнал. — М.: Управляющая компания ЗАО Медиа-Группа «Свобода слова», 2005. — В. 28 ноября. — № 40 (91). Архивировано из первоисточника 26 Ապրիլի 2013.
  13. Бородина Т. П. Надзор сыскной полиции Финляндии за И. Е. Репиным и его семьей (По материалам Национального архива Финляндии) // Санкт-Петербург и страны северной Европы. Материалы Двенадцатой ежегодной международной научной конференции / Под ред. В. Н. Барышникова, П. А. Кротова.. — Санкт-Петербург: Издательство Русской христианской гуманитарной академии, 2011. — С. 33—46. — 408 с. — 1000 экз. — ISBN 978-5-88812-402-4
  14. Андреева В. Л. Дом на Черной речке. — М.: «Советский писатель», 1980. — 183 с. — 100 000 экз.
  15. Комовский В. Ф. Далекая и близкая, легендарная и реальная Куоккала(ռուս.). — Репино: Муниципальный Совет и местная администрация муниципального образования поселок Репино, 2011. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
  16. «Дом Юрия Ильича Репина»։ Фото из коллекции музея-усадьбs И. Е. Репина «Пенаты» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2013-04-25 

Քաղվածելու սխալ՝ «Новое» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Сегодня» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «Тю» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «НН» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
Քաղվածելու սխալ՝ «ОРХ» անվանումով <references>-ում սահմանված <ref> թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]