Կոնստանտին Պերվուխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Կոնստանտինովիչ Պերվուխին
Константинъ Константиновичъ Первухинъ
Pervukhin 000.jpg
Կ. Կ. Պերվուհին, 1895 թվական, նկար
Ծնվել է 1863 հունիսի 2
Ծննդավայր Խարկով, Խարկովսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է փետրվարի 8, 1915(1915-02-08) (տարիքը 51)
Մահվան վայր Մոսկվա, Մոսկովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն
Մասնագիտություն նկարիչ
Ժանր բնանկարային
Թեմաներ ռեալիզմ, իմպրեսիոնիզմ
Ներշնչել է Նիկոլայ Նիկանորովիչ Դուբովսկի
Konstantin Pervukhin Վիքիպահեստում

Կոնստանտին Կոնստանտինովիչ Պերվուխին (ռուս.՝ Константин Константинович Первухин, մայիսի 21 (հունիսի 2), 1863, Խարկով, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 26 (փետրվարի 8), 1915, Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն), ռուս բնանկարիչ[1], իմպրեսիոնիստ[2], իլյուստրատոր, լուսանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[3], Ռուս նկարիչների միության հիմնադիրներից մեկը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձմռան երեկո», (1888), յուղաներկՏրետյակովյան պատկերասրահ:

Կոնստանտին Պերվուխինը ծնվել է Խարկովում, հողաչափական գրասենյակի գավառային պաշտոնյա Կոնստանտին Պավլովիչ Պարվուխինի ընտանիքում։ Եղբայրը եղել է գրող Միխայիլ Պերվուխինը։

Նկարչական նախնական կրթությունն ստացել է Դմիտրի Իվանովիչի մոտ։

Բնօրինակ արվեստի ուսուցումը ավարտելուց հետո սկսած 1884 թվականից մինչև 1885 թվականը սովորել է Խարկովսկի ազգային դիզայնի և արվեստի համալսարանում։

1885 թվականից սկսած ապրել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ մասնավոր դասեր է առել Իլյա Ռեպինի մոտ, սկսած 1886 թվականից մինչև 1887 թվականը սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, իսկ վարպետությունը վերջնականապես ստացել է ի շնորհիվ ակադեմիայի պրոֆեսոր Պավել Պետրովիչի։

Սկսած 1887 թվականից եղել է եղբայրական նկարչության շարջման ցուցահանդեսների ցուցադրող, 1899 թվականի մարտի 2-ից ընդունվել է եղբայրության թիմ։ «Աշնան արդյունք»ը (1887) և «Ջմռան երեկո»ն (1888) նկարել է ի շնորհիվ հեղինակ Պավել Տրետյակովի:

1902 թվականից ապրել է Մոսկվայում: Սկսած 1902 թվականից մինչև 1912 թվականը եղել է Մոսկվայի ազգային նկարչա-արտադրական ակադեմիայի ուսուցիչ:

Սկսած 1901 թվականից եղել է «36-րդ նկարիչներ»ի ցուցահանդեսի ցուցադրող: 1903 թվականին Պերվուխինը Ապոլինարի Վասնեցովի, Սեգեյ Իվանովի, Աբրամ Արխիպովի, Սերգեյ Վինոգրադովի, Ալեքսեյ Ստեպանովի և Իլյա Օստրոուխովի հետ ստորագրում է եղբայրական նկարչական շարժմանից դուրս գալու համաձայնագիրը, և մնում է ռուսական նկարչական միության հիմնադիրներից մեկը:

Կոնստանտին Պերվուխինը մահանցել է 1915 թվականին Մոսկվայում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Первухинъ, Константинъ Константиновичъ // Малый энциклопедический словарь = Малый Энциклопедическій словарь. — II-ое. — СПб: Издательское общество «Ф. А. Брокгауз — И. А. Ефрон», 1909. — Т. II Выпуск IV-ый: «Почва — Ѵссоп». — 1058—2215 с.
  2. «Импрессионизм в России»։ Русский музей: виртуальный филиал (ռուսերեն)։ Государственный Русский музей։ 2000։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-27-ին։ Վերցված է 2012-01-12 
  3. Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  4. Кустодиев Б. М. Письма. Статьи, заметки, интервью. Встречи и беседы с Кустодиевым. (Из дневников Вс. Воинова). Воспоминания о художнике. — Л: Художник РСФСР, 1967. — 437 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]