Պավել Տրետյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Տրետյակով
Ilja Jefimowitsch Repin 011.jpg
Ծնվել է դեկտեմբերի 15 (27), 1832
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է դեկտեմբերի 4 (16), 1898 (65 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություն ձեռնարկատեր, մեկենաս և կոլեկցիոներ
Պարգևներ և
մրցանակներ
Q4375539?
Pavel Tretyakov Վիքիպահեստում

Պավել Միխայիլի Տրետյակով (ռուս.՝ Павел Михайлович Третьяков, դեկտեմբերի 15 (27), 1832, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 4 (16), 1898, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս գործարար, բարերար, ռուսական արվեստի գործերի կոլեկցիոներ, Տրետյակովյան պատկերասրահի հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Տրետյակովի հուշարձանը Տրետյակովյան պատկերասրահի առջև, Մոսկվա

Պավել Տրետյակովը ծնվել է 1832 թվականին, Մոսկվայում, վաճառականի ընտանիքում։ Կրթություն ստացել է տանը, սկսել է առևտրականի կարիերան և աշխատել հոր հետ։ Զարգացնելով ընտանեկան բիզնեսը՝ եղբոր՝ Սերգեյի հետ կառուցում են տեքստիլ գործարաններ, որտեղ մի քանի հազար մարդ էր աշխատում[2]։

Պավել Միխայիլովիչը երկար տարիներ չէր ամուսնանում։ 1865 թվականի օգոստոսին ամուսնանում է Վեռա Նիկոլայի Մամոնտովայի հետ, ով հայտնի վաճառական Սավա Իվանովիչ Մամոնտովի քույրն էր։ 1866 թվականին ծնվում է նրանց ավագ դուստրը՝ Վեռան (1866-1940), հետո՝ Ալեքսանդրան (1867-1959), Լյուբովը՝ (1870-1928), Միխայիլը՝ (1871-1912), Մարիան՝ (1875-1952), Իվանը՝ (1878-1887)։ 1887 թվականին կարմրուկից և մենենգիտի բարդությունից Իվանը մահանում է, իսկ ավագ որդին՝ Միխայիլը, վատառողջ էր ծնվել։

Արվեստի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին Պավել Տրետյակովը սկսեց հավաքել ռուսական արվեստի կոլեկցիան, որը ի սկզբանե մտադիր էր նվիրաբերել քաղաքին։

«Փոխհրաձգության ֆինլանդացի մաքսանենգների հետ», Վասիլի Խուդյակով, 1853

Ենթադրվում է, որ առաջին կտավները՝ «Գայթակղություն» և «Փոխհրաձգության ֆինլանդացի մաքսանենգների հետ» (1853), նա գնել է 1856 թվականին։ Այնուհետև կոլեկցիան համալրվել է Իվան Տրուտնևի, Կոնստանտին Տրուտովսկու, Ալեքսեյ Սավրասովի, Ֆյոդոր Բրունիի, Լև Լագորիոյի և այլ վարպետների կտավներով։

1864 թվականին հավաքածուն համալրվում է ռուսական պատմության սյուժեով՝ Ֆլավիցկոգի «Իշխանուհի Տարականովան» կտավով։

1860-ական թվականներին վերջում Պավել Տրետյակովը Ֆյոդոր Բրոնիկովին պատվիրում է ստեղծել «Պյութագորասցիների օրհներգը ծագող արևին» կտավը, որը դառնում է Վեռա Տրետյակովայի սիրելի գործը։

1874 թվականին Տրետյակովը իր հավաքածուի համար կառուցում է պատկերասդրահի շենք, որը 1881 թվականից բացվում է հասարակության համար։ 1892 թվականին Տրետյակովը հավաքածուն և պատկերասրահի շենքը հանձնում է Մոսկվայի քաղաքային դումային։ Մեկ տարի անց կառույցը անվանակոչվում է «Պավել և Սերգեյ Տրետյակովների անվան քաղաքային պատկերասրահ»։ Պավել Տրետյակովին շնորհվում է Մոսկվայի պատվավոր քաղաքացու կոչում։

Պավել Տրետյակովի վերջին խոսքերը եղել են.

Aquote1.png Պահպանեք պատկերասրահը և առողջ եղեք; Aquote2.png


Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիպեցկում կա Տրետյակովի անվան փողոց
  • ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում տպագրվել է են Տրետյակովին նվիրված նամականիշներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Боткина А. П., Павел Михайлович Третьяков в жизни и искусстве, 1951
  • Грязнов А. И., Почётный гражданин Москвы։ Страницы жизни Павла Михайловича Третьякова, Художник В. Корольков, Московский рабочий, 1982
  • Боткина А. П., Павел Михайлович Третьяков, Государственный институт искусствознания, 1986
  • Ненарокомова И., Павел Третьяков и его галерея, Арт-Родник, 1998, isbn=5-88896-020-9}} (2-е изд. - М.։ [Арт-Родник, 2011. - 256 с., ил.- ISBN 978-5-404-00267-6)
  • Милюгина Е. Г. Павел и Сергей Третьяковы. Собрание русской живописи. Москва. М.։ Белый город; Редакция «Воскресный день», 2012. 240 с., 175 ил. (Музеи мира). ISBN։ 978–5–7793–4031–1.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրետյակովյան պատկերասրահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]