Լուկիան Պոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկիան Պոպով
ռուս.՝ Лукиан Попов
Ծնվել էհոկտեմբերի 8 (20), 1873
ԾննդավայրQ18765772?, Օրենբուրգի շրջան, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 7 (20), 1914 (40 տարեկան)
Մահվան վայրՕրենբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստի կայսերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրժանրային նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
 Lucian Popov Վիքիպահեստում

Լուկիան Վասիլևիչ Պոպով (ռուս.՝ Лукиан Васильевич Попов, 8 (20) հոկտեմբերի, 1873, Արխանգելովկա[1][2], Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն7 (20) մայիսի, 1914, Օրենբուրգ), ռուս գեղանկարիչ, ժանրիստ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս[3], Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկիան Պոպով, 1897

Լուկիան Պոպովը ծնվել է 1873 թվականի հոկտեմբերի 8-ին (նոր տոմարով՝ հոկտեմբերի 20) Օրենբուրգի նահանգի Օրենբուրգի գավառի Արխանգելովկա գյուղում։ 1876 թվականին՝ համընդհանուր զինավարտության մասին օրենքի ընդունումից հետո, ապագա նկարչի հորը զորակոչում են բանակ, և նրա ընտանիքը տեղափոխվում է Օրենբուրգ[5]։ Լուկիան Պոպովը հաճախել է ծխական դպրոց, ապա Օրենբուրգում սովորել է քաղաքային ուսումնարանում[5]։

Նախնական նկարչական կրթությունն ստացել է Գեղարվեստի խրախուսման կայսերական միությունում։ 1896 թվականից մինչև 1902 թվականը սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում՝ Վլադիմիր Մակովսկու արվեստանոցում, ով մեծ ազդեցութուն է թողել Լուկիան Պոպովի հետագա ողջ արվեստի վրա[6]։ Ակադեմիան ավարտելուց հետո Լուկիան Պոպովը, ստանալով կրթաթոշակ, այցելում է Գերմանիա, Ֆրանսիա[1]։

1903 թվականին արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո Լուկիան Պոպովը բնակություն է հաստատում Օրենբուրգում, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը։ 1900 թվականից նա մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսներին, իսկ 1903 թվականից եղել է Ընկերության անդամ[7]։ 1909 թվականից եղել է Ա. Կուինջիի անվան նկարիչների միության անդամ։ 1912 թվականին Գեղարվեստի կայսերական միությունը Լուկիան Պոպովին շնորհել է գեղանկարչության ակադեմիկոսի կոչում[3]։

1914 թվականին Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության խորհուրդը հրաժարվել է հերթական ցուցահանդեսում ներառել Լուկիան Պոպովի նկարը, որում պատկերված էր մեռնող երեխա (նկարչի որդին)՝ նկարչին առաջարկելով հանել նկարը ցուցահանդեսից, քանի որ այն խախտում է ցուցահանդեսի տոնական բնույթը[6][8]։

Ապա Դուբովսկին պատմեց, թե ինչ է վերապրել Պոպովը վերջին տարում։ Նա ուներ փոքր տղա, որ ծնվել էր կույր։ Բժիշկներն ասել են, որ այդ դժբախտությունը կարելի է հաղթահարել վիրահատությամբ և խորհուրդ են տվել դիմել Խորկովում հայտնի ակնաբան Գիրշմանին։ Հայրը որդու հետ Օրենբուրգից մեկնել է Խարկով։ Գիրշմանը հաջողությամբ կատարել է վիրահատությունը, և որդին մի որոշ ժամանակ պիտի պառկեր բոլորովին մութ սենյակում, որտեղ միայն մի քիչ լույս պիտի թողնել, մինչև երեխան յուրացնի աշխարհի առաջին տեսողական տպավորություններն, ու աչքերը հարմարվեն լույսին։ Հայրը գտնվել է ուրիշ սենյակում, նրա կողքին։ Մի առավոտ, երբ սկսել են լուսավորել որդու սենյակը, նա լսել է նրա վախեցած ձայնը. «Հայրի՛կ, հայրի՛կ, արի ինձ մոտ, ես ինչ-որ բան եմ տեսնում»։ Անհանգստացած Պոպովը ներս է վազել սենյակ և տեսել նրան լայն բացված վախեցած աչքերով։ «Ի՞նչ է պատահել քեզ»,- հարցրել է հայրը որդուն և ցանկացել է մոտենալ նրան։ «Մի՛ մոտեցիր, մի՛ մոտեցիր»,- անբնական ձայնով գոռացել է երեխան ու լռել։ Եվ երբ Պոպովը մոտեցել է, աննկարագրելի վախով նրան էին նայում մեռած որդու աչքերը։ Պատմությունից շատերը ցնցվեցին, և Դուբովսկին ավելացրել է.

- Ահա թե ինչ է ստիպված եղել զգալ մեր ընկերը, հնարավոր է, որ նա հեռացել է մեզնից, իսկ բոլորը նրան համարում էին արտաքինից առողջ, ծաղկող ու հավասարակշռված-հանգիստ։

Լուկիան Պոպովը մահացել է 1914 թվականի մայիսի 7-ին (նոր տոմարով՝ մայիսի 20) Օրենբուրգում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուկիան Պոպովի անվամբ է կոչվել Օրենբուրգի փողոցներից մեկը, որտեղ գտնվում է նկարչի տունը[5][10]։
  • Օրենբուրգի կերպարվեստի մարզային թանգարանի ցուցադրության հիմքը դարձել է Լուկիան Պոպովի նկարների հավաքածուն[1][11][12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Орлова Т. В. Из коллекции Лукиана Попова(ռուս.) // Art.ufanet.ru. — Оренбург: ОАО «Уфанет».
  2. «Коллекция произведений Лукиана Попова» (ռուսերեն). Оренбургский областной музей изобразительных искусств. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  3. 3,0 3,1 Кондаков С. Н. ПОПОВЪ, Лукiанъ Васильевичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств. = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 158. — 454 с.
  4. Попов Лукиан Васильевич // Плата — Проб. — М. : Советская энциклопедия, 1975. — С. 360. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 20).
  5. 5,0 5,1 5,2 Судоргина Татьяна. Он носил в душе трагедию... Оренбургские страницы жизни и творчества Лукиана Попова.(ռուս.) // Вечерний Оренбург : газета. — Оренбург: ООО «Новая неделя», 1998. — В. от 15 октября. — № 42.
  6. 6,0 6,1 Трифонов Владимир. Агитатор или посланник вечности?(ռուս.) // «Вести» : газета. — СПб.: ОАО «Газета «Вести», 2008. — В. от 18 сентября.
  7. Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  8. Островский М. А. «Попов Л. В.» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  9. Минченков Я. Д. Дубовской Николай Никанорович // Воспоминания о передвижниках / Редактор: Деревянко Т. — М.: АСТ-Пресс, 2010. — 454 с. — 3000 экз. — ISBN 978-5-462-01053-8
  10. «Коллекция произведений Лукиана Попова» (ռուսերեն). Оренбургский областной музей изобразительных искусств. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  11. «Открытие выставки «Полвека в пути» состоялось в Оренбурге» (ռուսերեն). OPEN.RU. 12.03.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  12. Щуренкова В. А. «История музейного собрания» (ռուսերեն). Оренбургский областной музей изобразительных искусств. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  13. «Оренбургский областной музей изобразительных искусств» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկիան Պոպով» հոդվածին։