Վիտալի Տիխով
Վիտալի Տիխով Виталiй Гавриловичъ ТИХОВЪ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 2 (14), 1876 |
Ծննդավայր | Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1939[1][2][3] |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գեղարվեստի կայսերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ժանրային գեղանկարչություն, «նյու» |
Ժանր | իմպրեսիոնիզմ, նատուրալիզմ |
![]() |
Վիտալի Գավրիլովիչ Տիխով (ռուս.՝ Виталий Гаврилович Тихов, 2 (14) փետրվարի, 1876, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն – 1939, Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, որ աշխատել է նյու ժանրում, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտալի Տիխովը ծնվել է 1876 թվականի փետրվարի 2-ին Կիևի նահանգում։ Ընդհանուր կրթություն է ստացել Մորշանսկի ռեալական ուսումնարանում։ 1901 թվականից մինչև 1904 թվականը սովորել է Ալեքսանդր Մակովսկու գեղարվեստի մասնավոր ստուդիայում։ 1904 թվականին Ալեքսանդր Մակովսկին ստեղծել է Վիտալի Տիխովի դիմանկարը, որը ներկայացվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության XXXIII ցուցահանդեսում[5]։
1904 թվականին Վիտալի Տիխովը՝ որպես ազատ ունկնդիր, ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի Գեղարվեստական բարձրագույն ուսումնարան, որտեղ սովորել է Ալեքսանդր Մակովսկու հոր՝ պրոֆեսոր Վլադիմիր Մակովսկու արվեստանոցում[6]։ Վիտալի Տիխովը համարվել է Վլադիմիր Մակովսկու ամենատաղանդավոր աշակերտներից մեկը[7][8]։
1912 թվականին Վիտալի Տիխովն ավարտում է կրթությունն ուսումնարանում։ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի 1912 թվականի մրցութային ցուցահանդեսին «Լողացող կանայք» (ռուս.՝ «Купальщицы») նկարի համար Վիտալի Տիխովին շնորհվել է նկարչի կոչում կրթաթոշակով արտասահման մեկնելու իրավունքով[9]։
Վիտալի Տիխովը 1916 թվականից մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին։ Նույն թվականին նա դարձել է Ընկերության անդամ։ Նա մասնակցել է Ընկերության XLIV, XLV և XLVI ցուցահանդեսներին[4]։
1930-ական թվականներին նկարչի արվեստը կրել է որոշակի փոփոխություններ։ Նա սկսում է ստեղծել նկարներ՝ նվիրված նոր հասարակության կառուցմանը, ինդուստրացմանը, Բանվորագյուղացիական Կարմիր բանակին ու նավատորմին, որոնցից են «Կարմիրնավատորմայինների ազատ լողալը» (ռուս.՝ «Вольное купанье краснофлотцев»), «Ватер-поло», «Բանվորուհիները Բալթֆլոտի ենթաշեֆ նավում» (ռուս.՝ «Работницы на подшефном корабле Балтфлота») նկարները և այլն[10]։ Սակայն մինչև կյանքի վերջը Վիտալի Տիխոնովը շարունակել է ստեղծագործել նյու ժանրում[11]։
Վիտալի Տիխովը մասնակցել է 1933 թվականին անցկացված «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի տասնհինգ տարին» և 1938 թվականին անցկացված «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի քսան տարին» ցուցահանդեսներին[12]։
Վիտալի Տիխովն ամուսնացած է եղել նկարչուհի Մարիա Լվովնա Տիխովա-Ֆինկելշտեյնի հետ[13]։
Վիտալի Տիխովը մահացել է 1939 թվականին Լենինգրադում (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ)։
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիտալի Տիխովի «Լողացող կանայք» (ռուս.՝ «Купальщицы», 1923 թվական) նկարն զբաղեցրել է չորրորդ տեղը 2011 թվականի ամենաթանկ նկարների շարքում. այն աճուրդում վաճառվել է 16 840 000 ռուբլով[14]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Artnet — 1998.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
- ↑ А. В. Маковский. Портрет В. Г. Тихова // Иллюстрированный каталог XXXIII Товарищества передвижных художественных выставок.. — М.: Художественная фототипия К. А. Фишера, 1905. — С. 38. — 123 с.
- ↑ Кондаков С. Н. ТИХОВЪ, Виталiй Гавриловичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 196. — 454 с.
- ↑ «Vitaly Gavrilovich Tikhov» (pdf) (անգլերեն)։ Sotheby's New York։ 2007-04-16։ Արխիվացված օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ «Тихов Виталий Гаврилович (1876 - 1939)» (ռուսերեն)։ Энциклопедия Русского искусства «Артпоиск»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-06
- ↑ В. Тихов. Прибой. Конкурсная выставка Императорской Академии Художеств. (Присвоены звание художника и заграничная поездка)(ռուս.) // «Нива» : Журнал. — Санкт-Петербург: Товарищество А. Ф. Маркс, 1913. — В. от 2 февраля. — № 5.
- ↑ «Город Солнца. Феномен «социалистического реализма» в России в 1930–1950 гг. Идеализм и реальность» (ռուսերեն)։ Государственный музейно-выставочный центр «РОСИЗО»։ 2004-08-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ «Виталий Гаврилович Тихов «Женский портрет (Нина Фогт с обнаженными плечами)»» (ռուսերեն)։ ОАО «Российский аукционный дом»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-06
- ↑ Тихов В. Г. // Художественная выставка, 15 лет РККА: живопись, графика, скульптура, текстиль, декоративное искусство, искусство Палеха и Мстеры / Выставочный комитет РВС СССР. Всероссийокий кооперативный союз работников изобразительных искусств. Ответственный редактор Ю. М. Славинского. — М.: Всекохудожник, 1933. — Т. выпуск 35. — 303 с. — (Каталоги художественных выставок).
- ↑ Суворин А. С. Художники // 1917. Весь Петроград на 1917 год. Адресная книга / ред. А. П. Шашковский.. — 24-й г. изд.. — Петроград.: Т-во А. С. Суворина «Новое время», 1917. — 930 с. — ISBN 1917_1010
- ↑ Владимирова Елена, Богданов Владимир (2011-12-28)։ «Топ-10 по-русски. Самые дорогие картины на аукционах России в 2011 году» (ռուսերեն)։ ARTinvestment.RU։ Արխիվացված օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-06
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тихов В. Г. №298. На озере. №299. Этюд. №300. Баня / Картины экспонентов // XLIV Передвижная выставка картин Товарищества передвижных художественных выставок. — Петроград: Унион, 1916. — 60 с.
- Агитация за счастье. Советское искусство сталинской эпохи. — Дюссельдорф-Бремен: Интерартекс - Эдицион Теммен, 1994. — 320 с. — ISBN 3-86108-510-0, 3-86108-509-7
- Тихов В. Г. // Художественная выставка, 15 лет РККА: живопись, графика, скульптура, текстиль, декоративное искусство, искусство Палеха и Мстеры / Под ред. Ю. М. Славинского. — М.: Всекохудожник, 1933. — Т. выпуск 35. — 303 с. — (Каталоги художественных выставок).
- Романов Г. Б. Товарищество передвижных художественных выставок 1871-1923. Энциклопедия. — Санкт-Петербург Оркестр. — СПб., 2003. — 736 с. — 500 экз. — ISBN 5-87685-054-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Выставка «20 лет советской власти»»։ Выставки РГБ (ռուսերեն)։ Российская государственная библиотека։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-18-ին։ Վերցված է 2013-05-03
- Вечная загадка. Женский образ в русском искусстве(ռուս.) // «Русское искусство» : Журнал. — М.: Издательский дом «ЭДИПРЕСС-КОНЛИГА», 2006. — № 4.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիտալի Տիխով կատեգորիայում։ |
|