Ալեքսեյ Կորզուխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Կորզուխին
Алексей Корзухин
A Korzukhin 000.JPG
Ծնվել էմարտի 11 (23), 1835
ԾննդավայրՈւկտուսի գործարան, Եկատերինբուրգի գավառ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 18 (30), 1894 (59 տարեկանում)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրկենցաղանկար, դիմանկար
Alexey Korzukhin Վիքիպահեստում

Ալեքսեյ Իվանովիչ Կորզուխին (ռուս.՝ Алексей Иванович Корзухин, մարտի 11 (23), 1835, Ուկտուսի գործարան, Եկատերինբուրգի գավառ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18 (30), 1894, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս կենցաղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, «տասնչորսի խռովության» մասնակից, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (ռուս.՝ Санкт-Петербургская артель художников)[2] և Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության[3] համահիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերադարձ քաղաքից», (1870) - Տրետյակովյան պատկերասրահ
«Խոստովանությունից առաջ», (1877) - Տրետյակովյան պատկերասրահ
Կորզուխինի շիրիմը Սանկտ Պետերբուրգում՝ Արվեստի վարպետների գերեզմանատանը

Ալեքսեյ Կորզուխինը ծնվել է 1835 թվականի մարտի 11-ին (մարտի 23-ին)։ 1858 թվականին ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա։ Հաջողությամբ անցնելով դասընթացը՝ արդեն 1861 թվականին ստացել է փոքր ոսկե մեդալ «Ընտանիքի հարբած հայրը» (ռուս.՝ «Пьяный отец семейства») նկարի համար։ Դրանից հետո Կորզուխինը պիտի մասնակցեր մրցույթի մեծ ոսկե մեդալի ու դրա հետ տրվող կրթաթոշակի համար, որը նրան թույլ կտար պետական միջոցներով մեկնել արտասահման՝ կատարելագործելու իր վարպետությունը։ Սակայն 1863 թվականին իր ընկերների հետ, ովքեր հրաժարվում են աշխատել առաջարկված մրցույթային թեմայով, լքում է ակադեմիան երկրորդ աստիճանի նկարիչի կոչումով և մասնակցում Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության հիմնադրմանը։ Կորզուխինն այդ խմբակի անդամ է մնում մինչ նրա կածմալուծումը։

1865 թվականին Գեղարվեստի ակադեմիան «Հոգեհաց գյուղի գերեզմանատանը» (ռուս.՝ «Поминки на деревенском кладбище») նկարի համար Ալեքսեյ Կորզուխինին շնորհում է առաջին աստիճանի նկարչի կոչում, իսկ 1868 թվականին «Ընտանիքի հոր վերադարձը տոնավաճառից» (ռուս.՝ «Возвращение отца семейства с ярмарки») նկարի համար Կորզուխինն ստանում է ակադեմիկոսի կոչում։ Անխոնջ աշխատելով՝ Կորզուխինն իր ստեղծագործություններն ամեն տարի ներկայացնում էր Ակադեմիայի ցուցահանդեսներում։ Իր կտավներում նկարիչը պատկերում էր ժողովրդի կենցաղը, ռուս հասարակ ժողովրդի ներկայացուցիչների, առևտրականների, արհեստավորների և միջին խավի մարդկանց։ Նրա ստեղծագործություններից լավագույնները կարելի է համարել «Բաժանում» (ռուս.՝ «Разлука», 1872, պահվում է Մոսկվայում՝ Տրետյակովյան պատկերասրահում), «Կառապանի վերադարձը քաղաքից» (ռուս.՝ «Возвращение извозчика из города», 1873, Տրետյակովյան պատկերասրահ), «Վանական հյուրատանը» (ռուս.՝ «В монастырской гостинице», 1882, Տրետյակովյան պատկերասրահ), «Ի. Նարիշկինի մահը. տեսարան ստրելեցների խռովությունից» (ռուս.՝ «Смерть И. Нарышкина; сцена из стрелецкого бунта», 1882, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի սեփականություն), «Կիրակի օրը» (ռուս.՝ «В воскресный день», 1885), «Պետրուշկան գալիս է» (ռուս.՝ «Петрушка идет», 1888) և այլ նկարներ։

Հիմնականում զբաղվելով կենցաղանկարչությամբ՝ Ալեքսեյ Կորզուխինն ստեղծել է նաև դիմանկարներ ու կրոնական թեմատիկայով կտավներ։ Կորզուխինն է ստեղծել Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի «Բանը մարմին եղավ» Աստվածամոր սրբապատկերը և նկարել եկեղեցու չորս հայրերի դեմքերը։ Ելեց քաղաքի Վոզնեսենսկի տաճար որմնանկարը և Ռիգայի մայր տաճարի նարտեքսի 13 նախագծեր[4]:

Ալեքսեյ Կորզուխինը մահացել է 1894 թվականի հոկտեմբերի 18-ին (հոկտեմբերի 30-ին) Սանկտ Պետերբուրգում։ Թաղվել է Ալեքսանդր Նևսկու մայր տաճարի Նիկոլյան գերեզմանատանը, սակայն 1940 թվականին վերաթաղվել է նույն տաճարի Տիխվինյան գերեզմանատանը. շիրմին տեղադրվել է նոր հուշարձան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Корзухин Алексей Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. О. Л. Лейкинд, Д. Я. Северюхин։ «Артель художников»։ Историко-культурный интернет-портал «Энциклопедия Санкт-Петербурга» (ռուսերեն)։ Международный благотворительный фонд имени Д. С. Лихачёва։ Վերցված է 2012-04-15 
  3. Корзухин Алексей Иванович // Большая советская энциклопедия / Гл. ред. А. М. Прохоров. — Большая советская энциклопедия (В 30 томах). Изд. 3-е. — М.: «Советская Энциклопедия», 1973. — Т. 13: «Конда — Кун». — С. 175. — 608 с. — 629 000 экз.
  4. Сомов А. И. Корзухин, Алексей Иванович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сомов А. И. Корзухин, Алексей Иванович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Корзухин Алексей Иванович / Гл. ред. А. М. Прохоров. — Большая советская энциклопедия (В 30 томах). Изд. 3-е. — М.: «Советская Энциклопедия», 1973. — Т. 13: «Конда — Кун». — С. 175. — 608 с. — 629 000 экз.
  • Толстой Вл. А. Корзухин. — М.: «Государственное издательство изобразительного искусства», 1960. — 68 с. — (Мастера русского искусства). — 20 000 экз.
  • Жуков И. Сказка о художнике и гноме Антошке. Алексей Корзухин / Жуков Игорь. — М.: «Белый город», 2001. — 8 с. — (Энциклопедия малыша. Сказки о художниках). — 10 000 экз. — ISBN 5-7793-0690-7
  • Майорова Н. О. Алексей Корзухин / Жукова Л. — М.: «Белый город», 2007. — 48 с. — (Мастера живописи. Русские художники). — ISBN 978-5-7793-1318-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]