Իվան Շիշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Շիշկին
ռուս.՝ Иван Иванович Шишкин
Ծնվել էհունվարի 13 (25), 1831[1]
ԾննդավայրԵլաբուգա, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էմարտի 8 (20), 1898[3][4][5][…] (67 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1856), Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1860)[1] և First Kazan Male Gymnasium? (1849)[1]
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, վիզուալ արտիստ և գծանկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն[6], փորագրում, Կերպարվեստ[6], բնանկար[6] և գրաֆիկա[6]
Ուշագրավ աշխատանքներԱռավոտը սոճիների անտառում
ՈւսուցիչՍոկրատ Վորոբյով[1] և Rudolf Koller?[1]
ԱշակերտներԱնդրեյ Շիլդեր[7] և Olga Lagoda-Chichkina?[7]
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն[7]
 Ivan Shishkin Վիքիպահեստում

Իվան Իվանովիչ Շիշկին (ռուս.՝ Ива́н Ива́нович Ши́шкин, հունվարի 13 (25), 1831[1], Ելաբուգա, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 8 (20), 1898[3][4][5][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս նկարիչ, ռեալիստական բնանկարի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1852-1856) և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1856-1865, 1862-1865 թվականներին՝ կրթաթոշակառու Մյունխենում, Պրահայում, Դյուսելդորֆում), 1865 թվականից՝ ակադեմիկոս, 1873 թվականից՝ պրոֆեսոր, 1894-1895 թվականներին՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի բնանկարի արվեստանոցի ղեկավար։ Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամ։

Սկզբնական շրջանում հետևել է XIX դարի կեսի ռոմանտիկական բնանկարի ավանդույթներին։ 1860-ական թվականներին, հաղթահարելով կոլորիտի և լույսի Էֆեկտների պայմանականությունը, ստեղծել է ռուսական բնության առավել հավաստի պատկերներ («Անտառահատում», 1867, «Տարեկանի արտ», 1878, «Անտառային հեռաստաններ», 1884), բացահայտել ռուսական լանդշաֆտի տիպական-արտահայտչական և բանաստեղծական ձևերը՝ բնանկարի մեջ մտցնելով ժանրային-պատմողական տարրեր («Առավոտը սոճիների անտառում», 1899, արջերը պատկերել է Կ․ Ա․ Սավիցկին, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա, «Կաղնու պուրակ», 1887, Կիևի ռուսական արվեստի թանգարան)։ Շիշկինը ստեղծել է նաև գծանկարներ․ նրա օֆորտները նպաստել են գրաֆիկայի այդ ժանրի վերածնմանը Ռուսաստանում։ Շիշկինի աշխատանքներից հինգը պահվում են Հայաստանի պետական պատկերասրահում։

Շիշկինի հայտնի «Առավոտը սոճիների անտառում» կտավը Տրետյակովյան պատկերասրահում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 509
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Շիշկին» հոդվածին։