Լև Կամենև
Լև Կամենև | |
---|---|
Ծնվել է | 1833[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիլսկ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 14 (26), 1886 |
Մահվան վայր | Savvinskaya Sloboda |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1857) |
Մասնագիտություն | նկարիչ և բնանկարիչ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
![]() |
Լև Կամենև (ռուս.՝ Лев Льво́вич Ка́менев, 1833[1][2][3][…], Ռիլսկ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 14 (26), 1886, Savvinskaya Sloboda), ռուս բնանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լև Կամենևը ծնվել է Կուրսկի նահանգի Ռիլսկ գյուղում, մանր առևտրականի ընտանիքում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Աստրախան, որտեղ Լևը սովորել է տեղի քերականական դպրոցում, սակայն չի ավարտվել այն, քանի որ հայրն օգնականի կարիք ուներ իր սեփական խանութում։ Կոնստանտին Կորովինի պապիկը, նկատելով Լևի նկարչական հակումները, նրան 5000 ռուբլի գումար տվեց Պետերբուրգի արվեստի դպրոց ընդունվելու համար[4]։ 1854 թվականին Լև Կամենևը մեկնում է Մոսկվա և ընդունվում Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան Իվան Շիշկինի և Վասիլի Պերովի հետ։ Ուսումնարանում նրանց դասավանդում է Կառլ Ռաբուսը, իսկ նրա մահից հետո՝ 1857 թվականից՝ Ալեքսեյ Սավրասովը։
1858 թվականին Կամենևին շնորհվում է 3-րդ դասի պրոֆեսիոնալ նկարչի կոչում, և նա դառնում է Մոսկվայի արվեստասերների հասարակության անդամ, որի միջոցներով երկու տարի մեկնում է արտերկիր և վարպետանում արևմտաեվրոպական արվեստագետների մոտ։ Դեպի Գերմանիա և Շվեյցարիա մեկնում է Իվան Շիշկինի հետ։
1860-1870-ական թվականները Կամենևի ստեղծագործական ծաղկուն շրջաններն էին։ Այդ տարիներին նրա «Ձմեռային ճանապարհ» աշխատանքը համալրեց Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուն։ 1869 թվականին «Ձմեռային տեսարան Մոսկվայի արվարձանում» և «Տեսարան Պորեչեի արվարձաններից» նկարների համար Կամենևը ստանում է Արվեստի ակադեմիայի բնանկարի ակադեմիկոսի կոչում և դառնում է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր-անդամներից մեկը։ 1871-1884 թվականներին Կամենևը մասնակցել է ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին։ 1886 թվականին մահացել է աղքատության և մենության մեջ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Artnet — 1998.
- ↑ 3,0 3,1 sapere.it (իտալ.)
- ↑ Korovin, Konstantin (1971), «L.L. Kamenev and A. K. Savrasov», in Zilbershtein, Ilya; Samkov, Vladimir (russian), Konstantin Korovin Remembers, Moscow: Izobrazitelnoe iskusstvo, p. 141, OCLC 186039938, http://www.bibliotekar.ru/kKorovin/32.htm
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լև Կամենև կատեգորիայում։ |