Կոնստանտին Կորովին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Կորովին
Константин Коровин
Ծնվել էդեկտեմբերի 5, 1861(1861-12-05)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էսեպտեմբերի 11, 1939(1939-09-11)[2][3][4][…] (77 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ և թատերական ձևավորող
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրբնանկար և նատյուրմորտ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներItalian boulevard? և Նավահանգիստ Մարսելում
ՈւսուցիչԱլեքսեյ Սավրասով
ԱշակերտներLéopold Survage?, Victor Kolenda?, Rudolf Kronbergs?, Q85995140?, Իլյա Մաշկով[5] և Petro Konovskyi?
Ներշնչվել էԿառլ Բրյուլով
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Konstantin Korovin Վիքիպահեստում

Կոնստանտին Ալեքսեևիչ Կորովին (ռուս.՝ Константин Алексеевич Коровин, դեկտեմբերի 5, 1861(1861-12-05)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 11, 1939(1939-09-11)[2][3][4][…], Փարիզ[2]), ռուս գեղանկարիչ, թատերական նկարիչ, մանկավարժ և գրող։ Նկարիչ Սերգեյ Կորովինի եղբայրն է[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Կորովինը ծնվել է 1861 թվականի նոյեմբերի 23-ին (դեկտեմբերի 5-ին) Մոսկվայում՝ ունևոր առևտրականի ընտանիքում։

Հայրը՝ Ալեքսեյ Միխայլովիչ Կորովինը, սովորել է համալսարանում, իսկ մայրը՝ Ապոլինարիա Իվանովնան (օրիորդական ազգանունը՝ Վոլկովա), եղել է առևտրականի դուստր և տանն ստացել է երաժշտական կրթություն։ Վերջինիս հայրը՝ Ի. Վոլկովը, 1844 թվականին երեխաների հետ ստացել է Տոհմիկ պատվավոր քաղաքացու կոչում։

Կոնստանտին Կորովին 14 տարեկան հասակում ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժին, սակայն մեկ տարի անց տեղափոխվում է նկարչության բաժին։ Սովորել է Ալեքսեյ Սավրասովի ու Վասիլի Պոլենովի մոտ։

Կրթությունն ավարտելու նպատակով Կոնստանտին Կորովինը մեկնել է Սանկտ Պետերբուրգ և ընդունվել Գեղարվեստի կայսերական ակադեմիա, սակայն երեք ամիս անց հեռացել է համալսարանից՝ հիասթափվելով այնտեղ գործող դասավանդման մեթոդներից։

«Համերֆեսթ: Բևեռափայլ» (ռուս.՝ «Геммерфест. Северное сияние»), 1894—1895

1894 թվականին Կորովինն իր ընկերոջ՝ նկարիչ Վալենտին Սերովի հետ ճանապարհորդություն է կատարել դեպի հյուսիս։ Արդյունքում ստեղծվել են «Նավահանգիստ Նորվեգիայում» (ռուս.՝ «Гавань в Норвегии»), «Սուրբ Տրիֆոնի առուն Պեչենգայում» (ռուս.՝ «Ручей святого Трифона в Печенге», «Հեմմերֆեսթ։ Հյուսիսափայլ» (ռուս.՝ «Геммерфест. Северное сияние»), «Ծովափ Մուրմանսկում» (ռուս.՝ «Мурманский берег») բնանկարները։

Կոնստանտին Կորովինը 1887, 1892 և 1893 թվականներին եղել է Փարիզում, որտեղ ծանոթացել է իմպրեսիոնիզմի հիմունքներին։

«Ձկան որս» (ռուս.՝ «Ловля рыбы»), Նիժեգորոդի տոնավաճառի «Крайний Север» տաղավարի համար նախատեսված պաննոյի էսքիզը, 1896, Տրետյակովյան պատկերասրահ

1896 թվականին Կոնստանտին Կորովինը նկարներով զարդարել է «Крайний Север» (հայերեն՝ «Ծայր Հյուսիս») տաղավարը, որ իր նախագծով կառուցվել էր Նիժնի Նովգորոդի տոնավաճառում։

Իշխան Իգորի հագուստի էսքիզը Մարիինյան թատրոնում Ալեքսանդր Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայի բեմադրության համար, 1909

1900-ական թվականներին ակտիվ աշխատել է թատրոնում՝ ստեղծելով էսքիզներ դրամատիկական ներկայացումների, ինչպես նաև օպերաների ու բալետների բեմանկարների ու հագուստների էսքիզներ։ Մասնավորապես նա է ստեղծել «Ֆաուստ» (1899), «Սապատավոր ձիուկը» (1901), «Սադկո» (1906), «Ոսկե աքաղաղը» (1909) բեմադրությունների բեմանկարները։ Որպես թատերական նկարիչ՝ Կոնստանտին Կորովինն աշխատել է Մեծ թատրոնում, Մարիինյան թատրոնում և Միլանի Լա Սկալա թատրոնում[6]։

Կորովինի արվեստում մեծ տեղ է զբաղեցնում Փարիզը։ Քաղաքային պատկերներն ստեղծվել են ֆրանսիացի իմպրեսիոնիստների ազդեցությամբ։ Նա վարպետորեն պատկերել է Ֆրանսիայի մայրաքաղաքի կյանքը առավոտյան, սակայն առավոլ հաջողված են երեկոյան քաղաքի նկարները («Փարիզ։ Կոպուցինոկ բուլվար», 1902, 1906 և 1911, «Փարիզն առավոտյան», 1906։ Բոլոր նկարները պահվում են Տրետյակովյան պատկերասրահում

Փարիզում Կորովինը տարվել է սիմվոլիզմով և Ռուսաստան վերադառնալուց հետո հաճախել է նկարիչ-գեղագետ Մոդեստ Դուռնովի դասախոսություններին, շփվել բանաստեղծ Կոնստանտին Բալմոնտի հետ։ Այդ տարիներին է նա ստեղծել «Հյուսիսային հովվերգություն» (1892, Տրետյակովյան պատկերասրահ) և «Մոսա» (1890-ական թվականներ, Տրետյակովյան պատկերասրահ) նկարները։

Պատի թերթ «Օգնեք պատերազմի զոհերին. Դմիտրի Դոնսկոյ» (ռուս.՝ «Жертвуйте жертвам войны. Дмитрий Донской»), 1914

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կոնստանտին Կորովինը ռուսական բանակի շտաբում աշխատում էր որպես քողարկման հարցերով խորհրդական։

Տասնամյակների ընթացքում Կոնստանտին Կորովինը մասնակցել է տարբեր խմբակների ու ուղղությունների նկարիչների՝ պերեդվիժնիկնների, «Мир искусства», «Союз 36-ти» կազմակերպությունների, Ռուս նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին։

1901 թվականից Կոնստանտին Կորովինն ու Վալենտին Սերովը դասավանդել են Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, որտեղ Կորովինի աշակերտներից են եղել բեմանկարիչ Սերգեյ Նիկոլաևը, ապագա մանկավարժ, գրող ու գավառագետ Սերգեյ Վոլկովը։

Կորովինի աշակերտներից մեկի՝ Նիկոլայ Չեռնիշովի հուշերում անդրադառնում է նաև Կորովինին։ Մասնավորապես նկարչի աշխարհայացքի մասին պատկերացում կարելի է կազմել Չեռնիշովի մեջբերած այն խոսքերից, որ Կորովինն ասել է 1903 թվականին, երբ գտնվում էր հիվանդության մահճում[7].

Նախկինի նման պառկած մահճակալին՝ Կոնստանտին Ալեքսեևիչը վերցրեց իմ էսքիզը, դրեց այն իր փորին ու սկսեց խոսել։
«Առաջին հերթին պիտի խուսափել գեղանկարչության գրական բնույթից»,- եղան նրա առաջին բառերը։ Սակայն նա նրանում (էսքիզում) գտավ շատ սրտակցություն, պոեզիա, «Ինչքան սեր կա»,- բացականչեց նա։
Ես անհանգստանում էի, թե կհոգնեցնեմ հիվանդին, իսկ նա պատմում էր իր երիտասարդության մասին, թե ինչքան ծանր էր իրենց կյանքը... Պատահում էր, որ նրանք սոված էին մնում, բայց համառորեն աշխատում էին։
«Փողը կ... է»,- զրույցի ընթացքում բազմիցս արտասանեց նա հայհոյական բառը։ Երբեք մի մտածեք փողի մասին։ Նրանք իրենք կգան ձեզ մոտ... -Ավելի շատ նկարեք այն, ինչ կա այստեղ՝ փողոցում, ձեր աչքերի առաջ,- ասաց նա՝ մատնացույց անելով պատուհանն ու հայացքը պտտեցնելով սենյակում։ -Ապրեք ձեր սենյակում՝ շրջապատված ներկերով, ջրաներկով, գունամատիտներով։ ...Նկարեք ամեն ինչով, փորձեք ձեզ ամեն ինչում։ Ավելի շատ կերեք, եղեք առողջ, ուրախ, բայց ամեն ինչ արվեստի համար։ Ավելի լավ է ապրել և ինչ-որ բնում և, տանելով բոլոր զրկանքները, բավականություն ստանալ արվեստից։
Իմացեք Հույսը, Հավատն ու Սերը, և զրկանքի պահերին հիշեք այդ երեքին.
Եթե մոռացել ես դրանցից մեկին, մեռած ես»։

Կորովինի տունը Պերեսլավսկի շրջանի Օխոտինո գյուղում

Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կոնստանտին Կորովինն ակտիվորեն զբաղվել է մշակութային հուշարձանների պահպանության հարցերով, կազմակերպել է աճուրդներ ու ցուցահանդեսներ՝ հօգուտ ազատված քաղբանտարկյալների, շարունակել է համագործակցել թատրոնների հետ։ 1922 թվականին Կորովինը Անատոլի Լունաչարսկու խորհրդով մեկնում է արտասահման ու բնակություն հաստատում Ֆրանսիայում։

Նկարչի տաղանդից բացի՝ Կոնստանտին Կորովինը նաև գրողի ձիրք ուներ։ Կորցնելով տեսողությունը և ստիպված լինելով բոլորովին հրաժարվել նկարելուց՝ Կոնստանտին Կորովինը շարունակել է գրել պատմվածքներ։

Կոնստանտին Կորովինը մահացել է 1939 թվական սեպտեմբերի 11-ին Փարիզում։

Կորովինի կտավների մեծ մասը պահվում է Ռուսական պետական թանգարանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шаляпин. Встречи и совместная жизнь. — Возрождение, 1939. — 214 с.
  • «То было давно… там… в России…»: Воспоминания, рассказы, письма. В 2 кн. — М.: Русский путь, 2010. — ISBN 978-5-85887-409-6, ISBN 978-5-85887-410-2 (кн. 1), ISBN 978-5-85887-411-9 (кн. 2)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղբայր - Սերգեյ Կորովին
  • Կինը - Աննա Ֆիդլեր
  • Որդին - Ալեքսեյ Կորովին (1897—1950), նկարիչ
  • Կինը - Նադեժդա Կոմարովսկայա (քաղաքացիական ամուսնություն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Коровин Константин Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Konstantin Alexeevich Korovin (նիդերլ.)
  5. Машков (ռուս.) // Ломбард — Мезитол — 1974. — Т. 15. — С. 540.
  6. 6,0 6,1 Большая советская энциклопедия. / Гл. ред. Б. А. Введенский. — 2-е изд. — Т. 23. Корзинка — Кукунор. — 1953. — 636 с.
  7. Народный художник РСФСР, профессор Николай Михайлович Чернышёв. 1885—1973. Сборник материалов и каталог выставки произведений искусства к 90-летию со дня рождения художника. — М.: Сов. художник. 1978.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Головин, А. Я. Встречи и впечатления. Письма. Воспоминания о Головине. / Сост. и комм. А. Г. Мовшенсона; вступ. ст. Ф. Я. Сыркиной. — Л.—М., 1960.
  • Комаровская, Н. И. О Константине Коровине. — Л., 1961.
  • Коган, Д. Константин Коровин. — М., 1964.
  • Молева, Н. М. Жизнь моя — живопись (Константин Коровин в Москве). — М.: Моск. рабочий, 1977. — 232 с.
  • Константин Коровин вспоминает… Сост. И. С. Зильберштейн, В. А. Самков. — М.: Изобр. иск-во, 1990. — 2-е изд., доп.
  • Подушков, Д. Л. Пребывание художника Константина Алексеевича Коровина в Удомле. // Удомельская старина : краевед. альманах. — № 7. — июнь 1998.
  • Давтян, Л. «Маленькая странность» Константина Коровина. // Иные берега. — № 4(24). — 2011.
  • Атрощенко, О. «Душой живу больше в Охотине…» // Третьяковская галерея : журнал. — 2012. — № 1.
  • Ильина, Н. Реставратор Иван Кондратьевич Крайтор и наследие Константина Коровина // Третьяковская галерея : журнал. — 2012. — № 1.
  • Иовлева, Л. О выставке «Константин Коровин. Живопись. Театр» в залах Государственной Третьяковской галереи // Третьяковская галерея : журнал. — 2012. — № 1.
  • Полозова, Л. Портреты друзей Константина Коровина // Третьяковская галерея : журнал. — 2012. — № 1.
  • Смирнов, С. «Жёлтые сливы детства…» // Третьяковская галерея : журнал. — 2012. — № 1.
  • Чуракова, Е. Константин Коровин и его мастерская в Большом театре // Третьяковская галерея : журнал. — 2012. — № 1.
  • Баулин, Н. Б. Чёрный цвет в колорите станковой живописи К. А. Коровина // Научные труды. В. 28. Проблемы развития отеч. иск-ва / РАХ; Санкт-Петербургский гос. акад. ин-т живописи, скульптуры и архитектуры им. И. Е. Репина; науч. ред. В. А. Леняшин, сост. О. А. Резницкая, А. И. Шаманькова. — СПб., янв. — март 2014. — С. 146—155.

Արտքաին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 662