Նիկոլայ Դոսեկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Դոսեկին
Николай Досекин
Ծնվել էմայիսի 7 (19), 1863
ԾննդավայրԽարկով, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 11, 1935(1935-08-11) (72 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԱ. Կիսիլյովի բնանկարչության արվեստանոց[1]
«La Palette» կերպարվեստի դպրոց
Ելիզավետա Կրուգլիկովայի արվեստանոց
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ, իմպրեսիոնիզմ
Ժանրբնանկար
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
Nikolay Dosekin Վիքիպահեստում

Նիկոլայ Վասիլևիչ Դոսեկին (ռուս.՝ Николай Васильевич Досекин, մայիսի 7 (19), 1863, Խարկով, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 11, 1935(1935-08-11), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ-իմպրեսիոնիստ, քանդակագործ, բեմանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[2], «36 նկարիչներ» (ռուս.՝ «36 художников») ցուցահանդեսային միության անդամ[3][4], «Ռուս նկարիչների միության» (ռուս.՝ «Союза русских художников») հիմնադիր[5][6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փարիզ: Մոնմարտր փողոց», (1900-ական թվականներ), թուղթ՝ սոսնձված ստվարաթղթի վրա, յուղաներկ - Տրետյակովյան պատկերասրահ

Նիկոլայ Դոսեկինը ծնվել է 1863 թվականի մայիսի 7-ին (մայիսի 19-ին) Խարկովում՝ ռուս հայտնի լուսանկարիչ, Խարկովում և Մոսկվայում գտնվող լուսանկարչական արվեստանոցների սեփականատեր Վասիլի Դոսեկինի ընտանիքում (1829-1900)[7][8]:

Վասիլի Դոսեկինի չորս երեխաներից երկուսը դարձել են նկարիչներ[9] [10]: Նիկոլայը մասնավոր դասեր է առել խարկովցի նկարիչ Եգոր Շրեյդերի մոտ, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Սերգեյը (1869-1916), 1894 թվականին ավարտել է Գեղարվեստի կայսերական ակադեմիան[11]:

1879-1894 թվականներին Նիկոլայ Դոսեկինը բնակվել է Մոսկվայում, որտեղ գեղանկարչություն է սովորել Ալեքսանդր Կիսիլյովի բնանկարչության արվեստանոցում[1]: 1896 թվականին մեկնում է Ֆրանսիա և մինչև 1918 թվականն ապրում Փարիզում[12]՝ շարունակելով ուսումն ու հաճախելով Ելիզավետա Կրուգլիկովայի արվեստանոց[13]:

1888 թվականից անդամակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությանը։ Դոսեկինի նկարները ցուցադրվել են Ընկերության XVI — XXV, XXVII և XXVIII ցուցահանդեսներում[2]: 1900 թվականին դարձել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության լիիրավ անդամ, սակայն 1901 թվականին դուրս է եկել Ընկերությունից՝ հանդես գալով երիտասարդ նկարիչների հանդեպ ցուցաբերված խտրականության դեմ։ Դրանից հետո Նիկոլայ Դոսեկինը, Ապոլինարի Վասնեցովը, Սերգեյ Վինոգրադովը, Վասիլի Պերեպլյոտչիկովը հիմնադրել են իրենց ցուցահանդեսային միությունը, որը կոչվել է «36 նկարիչներ» (ռուս.՝ «36 художников»)[3][4] (միությանն անդամակցող նկարիչների քանակով)։

«36 նկարիչներ» միությունը 1901-1903 թվականներին կազմակերպում է երկու ցուցահանդեսներ, որից հետո՝ 1903 թվականին, միանում է Սանկտ Պետերբուրգի «Արվեստի աշխարհ» (ռուս.՝ «Мир искусства») միության հետ՝ ստեղծելով Ռուս նկարիչների միությունը, որի համահիմնադիրներից մեկն էլ եղել է Նիկոլայ Դոսեկինը[5]:

1918 թվականին Նիկոլայ Դոսեկինը վերադարձել է Ռուսաստան և 1919-1921 թվականներին գլխավորել Դոնի Ռոստովի նկարիչների կոոպերատիվը։ 1922-1925 թվականներին համագործակցել է Մոսկվայի տնայնագործական թանգարանի հետ[12]:

Նիկոլայ Դոսեկինը մահացել է 1935 թվականի օգոստոսի 11-ին Մոսկվայում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Александр Александрович Киселёв и его ученики.(ռուս.). — М.: Государственная Третьяковская галерея, 2010.
  2. 2,0 2,1 Рогинская Ф. С. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  3. 3,0 3,1 ««36 художников». Московское объединение художников.» (ռուսերեն)։ Российский государственный архив литературы и искусства։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին։ Վերցված է 2012-10-27 
  4. 4,0 4,1 Русский импрессионизм // Пути русского импрессионизма: К 100-летию Союза русских художников. — М.: Гос. Третьяковская галерея, 2003. — 192 с. — ISBN 5-93221-038-9
  5. 5,0 5,1 Лапшин В. П. Союз русских художников. — Л.: Художник РСФСР, 1974. — С. 37. — 422 с. — 10 000 экз.
  6. Ленкова Е. В. Союз русских художников в ХХI веке: возрождение традиций(ռուս.) // Е. В. Ленкова Известия Уральского государственного университета.. — Екатеринбург: Уральский государственный университет, 2010. — № 5(84). — С. 271-276.
  7. Анничев Александр Эпоха, запечатленная для потомков(ռուս.) // Время : ежедневная газета. — Харьков: Медиа-компания «Время», 2010. — В. от 04 сентября.
  8. Парамонов Андрей Фотография Василия Досекина(ռուս.). — Харьков: Харьковский Частный Музей Городской Усадьбы.
  9. Андрей Белый Между двух революций. — М.: Художественная литература, 1990. — 672 с. — (Серия литературных мемуаров). — 200 000 экз. — ISBN 5-280-00519-3
  10. Титарь В. П. Заметки к истории харьковской фотографии(ռուս.). — Харьков: Харьковский Частный Музей Городской Усадьбы.
  11. Кондаков С. Н. Досѣкинъ, Сергѣй Васильевичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 62. — 454 с.
  12. 12,0 12,1 «Досекин Николай Васильевич» (ռուսերեն)։ Российский государственный архив литературы и искусства։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին։ Վերցված է 2012-11-02 
  13. Толстой Андрей Русское искусство: зарубежные маршруты(ռուս.) // Русское искусство : журнал. — М.: Благотворительный фонд имени Павла Михайловича Третьякова, 2004. — № 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]