Վասիլի Պոլենով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Պոլենով
Василий Поленов
Ծնվել էհունիսի 1, 1844(1844-06-01)[1][2][3][…]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էհուլիսի 18, 1927(1927-07-18)[4][5][6][…] (83 տարեկան)
Մահվան վայրՊոլենովո, Stràkhovo, Զաօկսկի շրջան, Տուլայի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1870)
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար և պատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն և Կերպարվեստ[7]
Պարգևներ
ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ և Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
Պաշտոնպալատական նկարիչ
ՀայրԴմիտրի Պոլենով
ՄայրՄարիա Ալեքսեևնա Վոեյկովա
Կայքvasily-polenov.ru
 Vasiliy Polenov Վիքիպահեստում

Վասիլի Դմիտրևիչ Պոլենով (ռուս.՝ Васи́лий Дми́триевич Поле́нов, հունիսի 1, 1844(1844-06-01)[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] - հուլիսի 18, 1927(1927-07-18)[4][5][6][…], Պոլենովո, Stràkhovo, Զաօկսկի շրջան, Տուլայի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ։ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Վասիլի Պոլենով (1893ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1926)։ Սովորել է Պ․ Պ․ Չիստյակովի մոտ և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1863-1871, 1872-1876 թվականներին՝ կրթաթոշակառու՝ Իտալիայում և Ֆրանսիայում

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես նկարիչ-թղթակից մասնակցել է սերբաչեռնոգորիա-թուրք․ (1876) և Ռուս-թուրքական (1877-1878) պատերազմներին։ 1878 թվականից՝ պերեդվիժնիկների ընկերության անդամ։ 1870-ական թվականներին Վասիլի Պոլենովի գործերում մեծ տեղ է գրավել բնանկարը։ Շարունակելով Ա․ Կ․ Սավրասովի և Ֆ․ Ա․ Վասիլևի քնարական բնանկարի ավանդույթները՝ Վասիլի Պոլենովը ռուս գեղանկարչության մեջ առաջիններից է, որ ձգտել է կոմպոզիցիոն ավարտվածության և հստակ գծանկարի հետ զուգորդված կոլորիտի պլենէրային թարմության, մոտիվի կենսալի բնականության («Մոսկովյան բակ», 1878, «Տատիկի այգին», 1878, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ, ՄոսկվաՄերձավոր Արևելքում և Հունաստանում ստեղծած էտյուդներով (1881-1882), որոնք նյութ են հանդիսացել «Քրիստոսը և մեղսագործ կինը» կտավի համար (1886-1887, Ռուսական թանգարան, Լենինգրադ), Վասիլի Պոլենով փորձել է քրիստոնեության բարոյագիտության ոգով լուծել բարոյական խնդիրներ, իսկ գեղարվեստական առումով՝ նորոգել ակադեմիզմի գեղանկարչական համակարգը։ Վասիլի Պոլենովի ձգտումը հումանիստական թեմաների՝ առավելապես արտահայտվել է «Հիվանդ կինը» նկարում (1886, Տրետյակովյան պատկերասրահ)։ 1880-ական թվականների կեսերից Վասիլի Պոլենովի ստեղծած բնանկարներին առավել բնորոշ է էպիկական հնչեղությունը, մոնումենտալությունը, յուրահատուկ դեկորատիվությունը, ազատ նկարելակերպը («Ոսկե աշուն», 1893, Վ․ Դ․ Պոլենովի թանգարան-դաստակերտ, Պոլենովո)։ 1870-ական թվականներից շատ է աշխատել բեմանկարչության բնագավառում (1873 թվականից ձևավորել է ներկայացումներ), ներդրել նոր արտահայտչամիջոցներ։ 1892-1895 թվականներին դասավանդել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտյան ուսումնարանում։ 1905 թվականին Վ․ Ա․ Սերովի հետ Գեղարվեստի ակադեմիայի խորհրդին բողոք է հղել հունվարի 9-ին բանվորների գնդակահարության դեմ։ Բորոկ դաստակերտում (1931 թվականից՝ Պոլենովո) Վասիլի Պոլենով ստեղծել է գեղարվեստական թանգարան (1939 թվականին Վասիլի Պոլենովի հարազատները նվիրաբերել են պետությանը)։ Վասիլի Պոլենովի «Ոսկե աշուն» (1894), «Օկա գետի ափերը» (1895) և այլ գործեր գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Поленов Василий Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Vasili Dmitrievich Polenov (նիդերլ.)
  7. Czech National Authority Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 351