Կոնստանտին Բախտին
Կոնստանտին Բախտին ռուս.՝ Константин Бахтин | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1873 |
Ծննդավայր | անհայտ |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 1930 |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Ժանր | բնանկար |
![]() |
Կոնստանտին Նիկոլաևիչ Բախտին (ռուս.՝ Константин Николаевич Бахтин, 1873, Ռուսական կայսրություն – 12 դեկտեմբերի, 1930, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, բնանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[1], Ռեալիստ նկարիչների միության հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտին Բախտինը ծնվել է 1873 թվականին Ուկրաինայում[2]։ Նկարչական կրթություն ստացել է Կիևում՝ Նիկոլայ Մուրաշկոյի նկարչական դպրոցում, որն ավարտել է 1900 թվականին[3]։
Ապրել է Մոսկվայում։ Աշխատել է քնարական բնանկարի ու նատյուրմորտ ժանրերում[3]։ 1903 թվականից մինչև 1920 թվականը ամառային ամիսներին էսքիզներ անելու նպատակով մեկնել է Պոլտավայի նահանգ՝ Կրեմենչուգ, ինչպես նաև Տվերի նահանգ՝ Վիտոլդ Բյալինիցկի-Բիրուլյայի «Ճայ» ամառանոց[4]
1908 թվականից Կոնստանտին Բախտինը մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին, իսկ 1923 թվականից եղել է Ընկերության անդամ։ Բախտինի նկարները ցուցադրվել են պերեդվիժնիկների XXXVI, XXXVIII-XLII և XLIV-XLVIII ցուցահանդեսներում[1]։
1927 թվականին Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ու Ռուս նկարիչների միության նախկին անդամների հետ հիմնադրել է Ռեալիստ նկարիչների միությունը (ռուս.՝ Объединение художников-реалистов, ОХР), որ գոյություն է ունեցել մինչև 1932 թվականը։ Կոնստանտին Բախտինը կատարել է այդ միության քարտուղարի պարտականությունները։
Կոնստանտին Բախտինը մահացել է 1930 թվականին (այլ տվյալներով՝ 1928 թվականին)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Рогинская Ф. С. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
- ↑ «Бахтин Константин Николаевич (1873-1933)» (ռուսերեն)։ Артру.инфо։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-04-ին։ Վերցված է 2013-11-18
- ↑ 3,0 3,1 «Бахтин Константин Николаевич»։ Новокузнецкий художественный музей։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2013-11-18
- ↑ Фотография Бахтина Константина Николаевича и О. И. Бялыницкой-Бирули(չաշխատող հղում). // РГАЛИ. Ф. 2950. Оп. 1. Ед. хр. 100.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Горина Т. Н. Бахтин, Константин Николаевич // Художники народов СССР: биобиблиографический словарь. Научно-исследовательский институт теории и истории изобразительных искусств (Академия художеств СССР) / главный составитель и библиограф О. Э. Вольценбург. — М.: «Искусство», 1970. — Т. 1 Аавик - Бойко. — С. 310. — 445 с. — 15 500 экз.
- Рогинская Ф. С. Товарищество передвижных художественных выставок. — М: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Картина Константина Бахтина «Пейзаж с верандой»(ռուս.). — Челябинск: ОГБУК «Челябинский государственный музей изобразительных искусств», 2008. — В. от 16 мая.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոնստանտին Բախտին կատեգորիայում։ |