Ալեքսեյ Կորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Կորին
Ծնվել էմարտի 4 (16), 1865
ԾննդավայրՊալեխ, Vyaznikovsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 13, 1923(1923-02-13) (57 տարեկան)
Մահվան վայրQ15918781?, Klinsky Uyezd, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
 Aleksey Korin Վիքիպահեստում

Ալեքսեյ Միխայլովիչ Կորին (ռուս.՝ Алексе́й Миха́йлович Ко́рин, մարտի 4 (16), 1865, Պալեխ, Vyaznikovsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 13, 1923(1923-02-13), Q15918781?, Klinsky Uyezd, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ, Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Կորինը ծնվել է պալեխցի գյուղացի սրբանկարիչների ընտանիքում։ Պապը՝ Նիկոլայ Իլարիոնովիչ Կորինը, ունեցել է սրբանկարչության արհեստանոց և պալեխյան մանրանկարչության հայտնի վարպետ է եղել։ Նկարչի հայրը չի ցանկացել, որ որդին զբաղվի գեղանկարչությամբ։ Սկզբում Ալեքսեյ Կորինը դասեր է ստացել հորեղբոր՝ Դ. Ն. Կորինի՝ հետագայում հայտնի նկարիչներ Միխայիլ, Ալեքսանդր և Պավել Կորինների հոր մոտ։ 1875-1876 թվականներին սովորել է Տրոիցե-Սերգիյան մայրավանքին (Սերգիև Պոսադ) կից սրբանկարչական արվեստանոցի դպրոցում։ 1876-1877 թվականներին, հակառակ հոր կամքին, սովորել է Մոսկվայում՝ Վասիլի Շոկորևի սրբանկարչական արվեստանոցում։ 1884 թվականին ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որն ավարտել է 1889 թվականին։ Նրա ուսուցիչներն են եղել հայտնի մանկավարժներ՝ Սորոկին եղբայրները, Վասիլի Պերովը, Իլարիոն Պրյանիշնիկովը, Վլադիմիր Մակովսկին և Վասիլի Պոլենովը[1]։ 1889 թվականին Ալեքսեյ Կորինը պարգևատրվել է մեծ արծաթե մեդալով «Պատարագից հետո» կտավի համար և ստացել դասական նկարչի կոչում։ Նույն թվականին մի խումբ արվեստագետների հետ, որոնց թվում է եղել Իսահակ Լևիտանը, մեկնել է Պլյոս քաղաք պլեների (բացօթյա գեղանկարչություն) Վոլգայի վրա[2]։ Հետագա տարիներին հաճախ բնակվել և աշխատել է Պլյոսում՝ բազմիցս հավերժացնելով քաղաքի տեսարժան վայրերը իր ստեղծագործություններում։

1885 թվականից մասնակցել է Մոսկվայի արվեստասերների ընկերության «Չորեքշաբթի» գեղարվեստի խմբակի ցուցահանդեսներին։ 1890 թվականին արժանացել է Մոսկվայի արվեստասերների ընկերության երկրորդ մրցանակին, 1891 թվականին և 1892 թվականին՝ դիմանկարների առաջին մրցանակներին։ 1891 թվականին առաջին անգամ մասնակցել է շրջիկ նկարիչների ցուցահանդեսին։ 1892 թվականին նկարել է «Հիվանդ նկարիչը» կտավը, որը բարձր են գնահատել այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Իլյա Ռեպինը և Վլադիմիր Ստասովը։ 1892 թվականին Պավել Տրետյակովը իր հավաքածուի համար ձեռք է բերում «Հիվանդ նկարիչը» կտավը։

1895 թվականից եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ, 1900 և 1902 թվականներին Մոսկվայում զբաղվել է ընկերության ցուցահանդեսների կազմակերպմամբ։ 1900 թվականից բնակվել է Մոսկվայում, ամառային ամիսներն անցկացրել է Տվերի նահանգի Կլինի մոտ գտնվող Մարինո գյուղում։ 1894-1917 թվականներին դասավանդել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, 1900-ականների սկզբին՝ Ստրոգանովի անվան տեխնիկական գծագրության կենտրոնական ուսումնարանում։ Մասնակցել է Տոբոլսկի թանգարանի (1900), Վյատկայի արվեստի և պատմության թանգարանի (1910) արվեստի բաժնի կազմակերպմանը։ 1911-1912 թվականներին նկարազարդել է Սոֆիայի տաճարը, Ալեքսանդր Նևսկու հուշարձանը, վերականգնել Տրոիցե-Սերգիյան մայրավանքի սրբապատկերները և որմնանկարները։ 1911 թվականին ցուցադրել է իր աշխատանքները Հռոմի համաշխարհային ցուցահանդեսում։ Նկարչի կենցաղային նկարների հերոսներն իրական մարդիկ են նրա շրջապատից։ «Թեյի սեղանի շուրջը» նկարում Կորինի պապն է՝ Նիկոլայ Իլարիոնովիչը, նրա սկեսուրը՝ Ալեքսանդրա Ֆլեգոնտովնա Ամմոսովան (ծնդյամբ՝ Վոսկրեսենսկայա, ճարտարապետներ Ս. Ֆ. և Ֆ. Ֆ. Վոսկրեսենսկիների քույրը) պատկերված է «Նորից ձախողվեց» կտավում, նկարչի մտերիմ և ծանոթ մարդիկ են պատկերված «Գիմնազիայից հեռանալուց առաջ», «Բաց պատուհանի մոտ» և շատ ուրիշ նկարներում։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա վերջնականապես բնակություն է հաստատել Մարինո գյուղում, որտեղ ունեցել է իր սեփական արվեստանոցը։ Մասնակցել է 1918-1919 թվականներին Մոսկվայում կայացած գեղանկարների 2-րդ և Ռյազանի 3-րդ պետական ցուցահանդեսներին։ Ծանր հիվանդությունից հետո՝ 1923 թվականին, մահացել է Մարինո գյուղում, որտեղ էլ թաղված է։ Նկարչի աշխատանքները գտնվում են բազմաթիվ թանգարանային հավաքածուներում, այդ թվում՝ Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում, Պլյոսի թանգարան-արգելոցում և այլն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1901 - «Ծառայության համար» պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով,
  • 1909 - պարգևատրվել է Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • կոլեգիալ խորհրդական

1892 - «որոշվել է կառավարական Սենատի կողմից և հաստատվել որպես անհատ պատվավոր քաղաքացի (ազնվական) № 1616-»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1890 թվականին արժանացել է Մոսկվայի արվեստասերների միություն երկրորդ մրցանակի, 1891 թվականին և 1892 թվականին՝ Մոսկվայի արվեստասերների միություն առաջին մրցանակներին։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Վոլնուխին։ Ալեքսեյ Կորինի դիմանկարը։ 1902, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ
  • 1891-1900, 1902-1908, 1910, 1912-1914, 1916-1917, 1922 - Շրջիկ արվեստի ցուցահանդեսների ասոցիացիայի ցուցահանդեսներ,
  • 1900 - Համաշխարհային ցուցահանդես Փարիզում,
  • 1903 և 1913 թվականներ՝ էսքիզների, էտյուդների, նկարների I և II ցուցահանդեսներ,
  • 1911 - Համաշխարհային ցուցահանդես Հռոմում,
  • 1918 - Գեղանկարչության 2-րդ պետական ցուցահանդես Մոսկվայում,
  • 1919 - Գեղանկարչության 3-րդ պետական ցուցահանդես Ռյազանում,
  • 1923 - Ալեքսեյ Կորինի հիշատակին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդես Մոսկվայում,
  • 1936 - Ալեքսեյ Կորինի աշխատանքների հետահայաց ցուցադրություն Պալեխում,
  • 1936 - Ալեքսեյ Կորինի աշխատանքների հետահայաց ցուցադրություն Մոսկվայում,
  • 1981 - Ալեքսեյ Կորինի աշխատանքների հետահայաց ցուցադրություն Մոսկվայում։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Корин, Алексей Михайлович // Корзинка — Кукунор. — М.։ Советская энциклопедия, 1953. — С. 4. — (Большая советская энциклопедия։ [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 23).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Яков Данилович Минченков "Воспоминания о передвижниках". — Ленинград: "Художник РСФСР", 1965.
  2. Василий Николаевич Бакшеев "Воспоминания". — Москва, 1961.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Կորին» հոդվածին։