Արխիպ Կուինջի
Արխիպ Կուինջի ռուս.՝ Архип Куинджи | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15 (27), 1842 |
Ծննդավայր | Մարիուպոլ |
Վախճանվել է | հուլիսի 11 (24), 1910 (68 տարեկան) կամ հուլիսի 24, 1910[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Ազգություն | Q12097586? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1868) |
Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի պրոֆեսոր |
Ոճ | ռեալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Ռերիխ Նիկոլայ Կոնստանտինովիչ, Վիլհելմ Կարլիս Պուրվիտ, Կոնստանտին Բոգաևսկի և Evgenij Ivanovic Stolica? |
Ներշնչվել է | Իվան Շիշկին |
ստորագրություն![]() | |
Arkhip Kuindzhi Վիքիպահեստում |
Արխիպ Իվանովիչ Կուինջի (ռուս.՝ Архи́п Ива́нович Куи́нджи, հուն․՝ Αρχίπ Κουίντζι. հունվարի 15 (27), 1842, Մարիուպոլ - հուլիսի 11 (24), 1910 կամ հուլիսի 24, 1910[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), հունական ծագումով ռուս նկարիչ[3][4][5][6] (որոշ աղբյուրներում հիշատակվում է որպես ուկրաինացի նկարիչ[7]): Համարվում է բնանկարի մեծ վարպետներից մեկը: Անունը, հունարենից թարգմանած, նշանակում է «վարպետ նժույգավար» (Ἄρχιππος = ἄρχος (կառավարող) + ἱππος (ձի, նժույգ), իսկ ազգանունը նրա մայրենի ուռումերենում «ոսկեձեռիկ վարպետ» կամ ոսկերիչ իմաստն ունի[8]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մարիուպոլում, մանկությունն ու պատանեկությունն անցկացել Տագանրոգում: Հայրը, որ Պոնտոսի հույներից էր, ընտանիքի ավուր հացը ստեղծում էր կոշկակարությամբ, այն էլ՝ մեծ դժվարությամբ: Վեց տարեկանում Արխիպը զրկվել է ծնողներից և ստիպված է եղել մանուկ հասակից աշխատել: Բարեկամներից մեկը նկատել է տղայի նկարչական օժտվածությունը և օգնել է, որ 14-ամյա պատանին գնա Թեոդոսիա՝ աշակերտելու մեծահամբավ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն: Այստեղ նրան հանձնարարել են ներկերը խառնելու գործը, իսկ նկարչության դասեր առել է մեծ վարպետին աշակերտող ու նրան բարեկամ մի երիտասարդից[9]: 1903 թվականին հրատարակված հանրագիտարանային մի հոդվածում հեղինակը պնդում է, որ «թեև դժվար է Կուինջիին համարել Այվազովսկու սանը, սակայն հատկապես իր ստեղծագործական առաջին շրջանում վերջինս, անկասկած, կրել է մեծ վարպետի որոշակի ազդեցությունը, նրանից ընդօրինակել նկարելու եղանակներ»[10]: Անգլիացի արվեստաբան և արվեստի պատմաբան Ջոն Էլլիս Բոուլթն էլ գրել է. «Կուինջիի լույսի զգացողությունն ու արտացոլման ձևերը զուգադրվում են Այվազովսկու մայրամուտերի, փոթորիկների, օվկիանոսի մոլեգին ընդվզումների հետ, որոնք մշտապես իրենց ազդեցությունն են թողել նախ՝ պատանի, ապա՝ նաև երիտասարդ Կուինջիի վրա»[11]:
1868 թվականից Կուինջին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (նույն ակադեմիայի իսկական անդամ՝ 1893 թվականից)։ 1870-ական թվականների կեսին, կապվելով պերեդվիժնիկների (Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների) ընկերության հետ, ստեղծել է սոցիալական մոտիվներով ներթափանցված բնանկարներ («Մոռացված գյուղ», 1874 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)։ Հասուն շրջանում ձգտել է բանաստեղծորեն վերարտադրել բնության լուսավորությունը, կոմպոզիցիոն հնարքներով հասնել համայնապատկերային տեսարանների, ինտենսիվ գույներով՝ պատրանքայնության («Ուկրաինական գիշեր», 1876 թվական, «Ամպրոպից հետո», 1879 թվական, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ Դասավանդել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1892 թվականից՝ պրոֆեսոր, 1894-ից՝ բնանկարի արվեստանոցի ղեկավար)։ Բայց 1997 թվականին հեռացվել է դասախոսական աշխատանքից՝ ուսանողական խռովությանը պաշտպան կանգնելու պատճառով: Կուինջիի նախաձեռնությամբ ստեղծվել է նկարիչների ընկերություն (1909 թվական, ավելի ուշ՝ Ա. Ի. Կուինջիի անվան ընկերություն)։
Կուինջիին աշակերտել են բազմաթիվ շնորհալի նկարիչներ, այդ թվում՝ համբավավոր այնպիսի արվեստագետներ, ինչպես՝ Արկադի Ռիլովը, Նիկոլայ Ռերիխը, Կոնստանտին Բոգաևսկին...
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դնեպրն առավոտ կանուխ» (1881)
«Ամպեր» (1882)
«Դնեպրը լուսնյակ գիշերով»
(1880)«Լադոգա լիճը» (1873)
«Երեկոն Ուկրաինայում» (1878)
«Կեչիներ» (1879)
«Կեչիներ» (1901)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Архип Иванович Куинджи: Альбом / Составитель альбома и автор вступительной статьи Н. Новоуспенский. — М.-Л.: Гос. изд-во изобразительного искусства, 1961. — 40 с. — (Мастера русского искусства). — 27 500 экз. (обл.)
- Неведомский М. П., Репин И. Е. А. И. Куинджи — Санкт-Петербург: О-во имени А. И. Куинджи, 1913. — [6], 189, [3], 8 с., 30 л. ил.: ил.
- Свет Куинджи : Роман / Виктор Шутов, Семён Илюшин; [Худож. И. А. Галюченко], 268 с ил., 5 л. цв. ил., Донецк Донбасс 1983
- Свет Куинджи : Роман / Виктор Шутов, 462,[2] с., [1] л. портр. 22 см, Киев Дніпро 1990
- «Илюшин С. В. Юность Куинджи.:Повесть. — Донецк: Донбасс, 1977.»։ Վերցված է 2012-04-20
- Мельникова Л. Куинджи / В серии «Великие художники» — Т.5 — К.,2010 — 48 с
- С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 105—106. — 454 с.
Փաստավավերագրական կինոնկար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Документальный фильм из цикла «Передвижники». Автор: Юлия Варенцова. Производство: ООО «Студия Неофит». ГТРК «Культура». 2017 г (02.07.2017). «Архип Куинджи» (ռուսերեն). Россия-Культура. https://tvkultura.ru/video/show/brand_id/61974/episode_id/1509597/.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Find A Grave — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2017.
- ↑ «Arkhip Ivanovich Kuindzhi | Russian painter»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2018-03-20
- ↑ «Arkhip Ivanovich Kuindzhi (1842-1910) - Pontos World»։ 2011-02-26։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Arkhip Kuindzhi (Kuinji). Painting - the best pictures | Biography, creativity | Русские художники. Russian Artists»։ www.tanais.info (անգլերեն)։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Куинджи Архип Иванович»։ rulex.ru։ Վերցված է 2018-03-24
- ↑ «Підкова І., Шуст Р. Довідник з історії України: у 3 т. – К.: Генеза, 1993»
- ↑ (http://artroots.com/ra/bio/kuinji/arkhipkuinjibio.htm)
- ↑ Manin Vitaly (2000)։ Архип Куинджи (ռուսերեն)։ Moskva: Belyĭ gorod։ էջ 6։ ISBN 978-5-7793-0219-7։ «в Феодосию к знаменитому Айвазовскому. Куинджи прибыл в тихую Феодосию, по-видимому, летом 1855 года. ... Устройством Куинджи занялся Адольф Фесслер, ученик и копиист Айвазовского. Жил Архип во дворе под навесом в ...»
- ↑ «Куинджи Архип Иванович»։ Russian Biographical Dictionary (ռուսերեն)։ Saint Petersburg: Imperial Russian Historical Society։ 1903։ «Хотя Куинджи и нельзя назвать учеником Айвазовского, но последний имел на него, несомненно, некоторое влияние в первый период его деятельности; от него он заимствовал многое в манере писать, в выборе тем, в любви к широким пространствам.» online view
- ↑ Bowlt John E. (1975)։ «A Russian Luminist School? Arkhip Kuindzhi's "Red Sunset on the Dnepr"»։ Metropolitan Museum Journal (Metropolitan Museum of Art) 10: 123–125։ JSTOR 1512704։ doi:10.2307/1512704
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Архип Иванович Куинджи»։ Վերցված է 2012-06-05 . Сайт художника
- «Архип Иванович Куинджи»։ Վերցված է 2012-12-19 . Биография, картины, потомки
- Биография и 57 картин Архипа Ивановича Куинджи
- Устав состоящаго под Высочайшим Государя Императора покровительством Общества имени А. И. Куинджи
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 714)։ ![]() |
- Հունվարի 27 ծնունդներ
- 1842 ծնունդներ
- Մարիուպոլ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 24 մահեր
- 1910 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Պերեդվիժնիկներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին