Պավել Բրյուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Ալեքսանդրովիչ Բրյուլով
Павелъ Александровичъ Брюлловъ
Pavel Brullov by Kramskoi.JPG
Պավել Բրյուլովի դիմանկար, աշխատանքը Իվան Կրամսկոյի (1879), Ռուսական ազգային թանգարան
Ծնվել էօգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1840[1]
ԾննդավայրՊավլովսկ (Սանկտ Պետերբուրգ), Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 16 (29), 1914[1] (74 տարեկան)
Մահվան վայրՊավլովսկ (Սանկտ Պետերբուրգ), Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Կրթություն
ԴավանանքԱզնվականություն
Մասնագիտությունճարտարապետ և նկարիչ
Ժանրբնանկար
Թեմաներռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ«Բնությունը գետի հետ»,
«Գարուն»
Պարգևներ

մեդալներ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա։

  • Երկու փոքր (1861, 1863)
  • Երեք մեծ (1862, 1863, 1864) արծաթյա մեդալներ
ՀայրAlexander Brullov?
ՄայրAlexandra Brullova (Rahl)?
Commons-logo.svg Pavel Brullov Վիքիպահեստում

Պավել Ալեքսանդրովիչ Բրյուլով (օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1840[1], Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16 (29), 1914[1], Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, բնանկարիչ, ճարտարապետ, ակադեմիկոս և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի միության անդամ, եղբայրական նկարչության շարժման անդամ, Ռուսաստանի ազգային թանգարանի նկարչական բաժնի պահապան։ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության պրոֆեսոր Ալեքսանդր Պավլովիչ Բրյուլովի որդին, հանրահայտ նկարիչ Կառլ Բրյուլով-ի եղբորորդին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պ. Ա. Բրյուլով: Նկարը Կարլ Կարլովիչի կողմից, 1906—1912 թթ.
«Բնությունը գետի հետ», (1900) — Ստավրոպոլի արվեստի թանգարան:

Պավել Բրյուլովը Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության պրոֆեսոր Ալեքսանդր Բրյուլովի և բարոնուհի Ալեքսանդրի Ալեկսանդրովնի ֆոն Ռալի չորրորդ երեխան է[2][3]։

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1863 թվականին ստանում է ֆիզմաթ գիտության թեքնածուի կոչումը[4]։

Սկսած 1861 թվականից մինչև 1864 թվականը Բրյուլովը հաճախել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժին, Կոնստանտին Տոնի, Անդրեյ Շտակենշնեյդերի, Ալեքսանդր Բրյուլովի, Դավիդ Գրիմմի և Ալեքսանդր Ռեզանովայի մոտ դասընթացների։

Ակադեմիայում սովորելու տարիներին պարգևատրվել է երկու փոքր և երեք մեծ արծաթյա մեդալներով «Նկարչական հաջողություն»ների համար։ 1864 թվականին Բրյուլովը հեռանում է ակադեմիայից, 3-րդ աստիճանի ճարտարապետության տնօրենի հրամայով։

Ակադեմիան ավարտելուց հետո, հեռանում է հայրենիքից. ապրում է Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում։ Փարիզում սկսում է հաճախել Լեոն Բոննայի մոտ դասընթացների՝ ընտրված արվեստի ազգային բարձր դպրոցում։

1870 թվականին «Աշխատանքից հետո» նկարի համար նա ստանում է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի կողմից խրախուսական մեծ մեդալի[4]։

Սկսած 1872 թվականից մինչև 1914 թվականը եղել է եղբայրական նկարչության շարժման ցուցադրող[5]. 1874 թվականից սկսած եղել է այդ շարժման անդամ[5]։

1883 թվականին ստացել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի վերջնական անդամի կոչումը, 1904 թվականից սկսած եղել է Ակադեմիայի միության անդամ։ Սկսած 1897 թվականից մինչև 1912 թվականը եղել է Ռուսական ազգային թանգարանի պահապանը[6]։

Aquote1.png Նկարիչները խոսել են Բրյուլովի մասին, նրանք ասել են, որ նա հիանալի մաթեմատիկոս է, ավարտել է համալսարանը և Անգլիայում լսել է մաթեմատիկայի մասին լեկցիաներ։ Մաթեմատիկոսները վստահ էին, որ նա նաև երաժիշտ է, ավարտել է կոնսերվատորիան, իսկ երաժիշտները նրան կրկին հետ են վերադարձրել նկարիչների մոտ. Արդեն իսկ նրա մոտ մեծ տաղանդ էին տեսել, ի շնորհիվ իր բնության հանդեպ սիրուն, և պարզվում է, որ նա կարող է նաև չսովորել բոլոր երեք մասնագիտությունները։ Եվ փաստացի, նա նկարել է հիանալի նկարներ, մեծ բացահայտումներ է արել մաթեմատիկայի մեջ և նվագել է թավջութակ և դաշնամուր։
- Յակով Դանիլովիչ Մինչենկով[5]
Aquote2.png


Առաջին անգամ ամուսնացել է գրող Սոֆյա Կոնստանտինովնա Կավելինայի հետ, երկրորդ անգամ Մարգարիտա Գրիգորևնա Լիխոնինայի հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Брюлловъ, Павелъ Александровичъ // Новый Энциклопедический словарь: В 29 томах. = Новый Энциклопедическій словарь / под общей редакцией почётного академика К. К. Арсеньева. — СПб: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (Санкт-Петербург), 1912. — Т. 8 «Брачный нарядъ – Бѣлоруссы». — С. 307. — 963 с. </ref> [3] [5] [4] [2] }}

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Брюлловы или Брюлло (Brulleau) // Энциклопедический словарь = Энциклопедическій словарь / под редакцией профессора И. Е. Андреевского. — СПб: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (Санкт-Петербург), 1891. — Т. IVА (8) «Босъ — Бунчукъ». — С. 785. — 938 с.
  3. 3,0 3,1 Самин Д. К. Александр Павлович Брюллов (1798—1877) // 100 великих архитекторов. — М: Вече, 2009. — 432 с. — (100 великих). — 3000 экз. — ISBN 978-5-9533-4020-5
  4. 4,0 4,1 4,2 Брюлловъ (Павелъ Александровичъ) // Энциклопедический словарь = Энциклопедическій словарь / под редакцией профессора И. Е. Андреевского. — СПб: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (Санкт-Петербург), 1891. — Т. IVА (8) «Босъ — Бунчукъ». — С. 784. — 938 с.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Минченков Я. Д. Брюллов Павел Александрович // Воспоминания о передвижниках. — M: АСТ-Пресс, 2010. — 454 с. — 3000 экз. — ISBN 978-5-462-01053-8
  6. «Выставка первая»։ Имена, открытые заново (ռուսերեն)։ Областное государственное учреждение «Ивановская областная библиотека для детей и юношества»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2011-01-03