Ալեքսանդր Մակովսկի
Ալեքսանդր Մակովսկի Александр Маковский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24 (ապրիլի 5), 1869[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 26, 1924 (55 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1889) և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1895) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմանկար, բնանկար, կենցաղանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Alex Coquel? |
Ներշնչվել է | Իլյա Ռեպին |
Ներշնչել է | Պորֆիրի Լեբեդև Բորիս Ցվետկով Պյոտր Շուխմին Վիտալի Տիխով |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
![]() |
Ալեքսանդր Վլադիմիրովիչ Մակովսկի (ռուս.՝ Александр Владимирович Маковский, մարտի 24 (ապրիլի 5), 1869[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26, 1924, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, գծանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պրոֆեսոր և ակադեմիկոս[2]։ Հայտնի գեղանկարիչ Վլադիմիր Մակովսկու որդին է և նկարիչներ Կոնստանտին Մակովսկու ու Նիկոլայ Մակովսկու զարմիկը[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Մակովսկին ծնվել է 1869 թվականի մարտի 24-ին (ապրիլի 5-ին) Մոսկվայի նահանգում՝ տոհմիկ ազնվականի ընտանիքում[4]։ Ալեքսանդրը հետևել է հորը և դարձել գեղանկարիչ, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Կոնստանտին Մակովսկին, դարձել է ճարտարապետ[5]։ Նկարչական նախնական կրթությունն Ալեքսանդր Մակովսկին ստացել է տանը՝ հոր մոտ։
Ալեքսանդր Մակովսկին 1884 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան։ Սովորել է Իլարիոն Պրյանիշնիկովի, Վասիլի Պոլենովի ու իր հոր՝ Վլադիմիր Մակովսկու արվեստանոցում։ Ուսումնարանում սովորելու տարիներին նկարչության բնագավառում ունեցած հաջողությունների համար պարգևատրվել է երկու փոքր արծաթե մեդալներով, իսկ 1889 թվականին՝ ուսումնարանն ավարտելու ժամանակ, «Արվեստը գնահատողները» (ռուս.՝ «Ценители искусства») նկարի համար արժանացել է մեծ արծաթե մեդալի։
Մինչ 1893 թվականը Ալեքսանդր Մակովսկին ապրել և աշխատել է Փարիզում, որտեղ հաճախել է ֆրանսիացի գեղանկարիչ Ֆեռնան Կորմոնի նկարչության մասնավոր դպրոց։ 1893 թվականին Մակովսկին ստացել է դասային նկարչի կոչում[6]։
1894 թվականին Ալեքսանդր Մակովսկին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և ընդունվել Գեղարվեստի կայսերական ակադեմիա։ Սովորել է Իլյա Ռեպինի արվեստանոցում։ Ուսումն ավարտել է 1895 թվականին։
1897 թվականից եղել է Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Մանկավարժական դասընթացների գրադարանի ուսումնական ձեռնարկների բաժնի վարիչը, 1898 թվականին նշանակվել է Մանկավարժական դասընթացների ղեկավար և դասավանդող[6]։
Սանկտ Պետերբուրգում բացել է գեղանկարչության մասնավոր ստուդիա, որտեղ Մակովսկու մոտ սովորել են Իվան Պոպովը, Վիտալի Տիխովը, Բորիս Ցվետկովը և այլք։
1893 թվականին Ալեքսանդր Մակովսկին դարձել է Մոսկվայի նկարիչների միության անդամ։ 1899 թվականից մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցադրություններին, իսկ 1902 թվականին դարձել է ընկերության անդամ[7]։
1911 թվականին մի քանի դիմանկարների համար Ալեքսանդր Մակովսկին ստանում է ակադեմիկոսի կոչում, իսկ 1913 թվականին դառնում է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի Նկարչության, քանդակագործության և ճարտարապետության բարձրագույն ուսումնարանի տնօրեն և պրոֆեսոր[6]։ Հեղինակել է նկարչության ու գեղանկարչության տեխնիկայի վերաբերյալ մի շարք գրքեր ու ուսումնական ձեռնարկներ։
Ալեքսանդր Մակովսկին մահացել է 1924 թվականի հոկտեմբերի 26-ին Լենինգրադում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կայսր Նիկոլայ II-ը Նորին Կայսերական Մեծության լեյբ-գվարդիայի հուսարական գնդի համազգեստով» (ռուս.՝ «Император Николай II в форме Его Императорского Величества Лейб-Гвардии Гусарского полка», 1907), կտավ, յուղաներկ - Ռուսական պետական թանգարան
«Ձանձրացրիր» (ռուս.՝ «Надоела», 1897), կտավ, յուղաներկ - Օդեսայի կերպարվեստի թանգարան
«Անտոնիևո-Սիյսկի վանք. Ավետման եկեղեցի» (ռուս.՝ «Антониево-Сийский монастырь. Церковь Благовещения.», 1912), թուղթ ստվարաթղթի վրա, տեմպերա — մասնավոր հավաքածու
Նկարիչ Եֆիմ Վոլկովի դիմանկարը, (1914), կտավ, յուղաներկ Տրետյակովյան պատկերասրահ
«Զատկի սեղան» (ռուս.՝ «Пасхальный стол», 1915-1916), կտավ, յուղաներկ Տվերի մարզային պատկերասրահ
«Թեյ խմողները» (ռուս.՝ «Чаёвничающие», 1916), կտավ, յուղաներկ — մասնավոր հավաքածու
«Անցարան Վոլգայի վրա» (ռուս.՝ «Перевоз на Волге», 1918), կտավ, յուղաներկ - Գրականության պետական թանգարան
«Բերքահավաք» (1896) - Վարշավայի ազգային թանգարան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ Маковскiе, семья художниковъ // Новый энциклопедический словарь = Новый энциклопедическій словарь / подъ общей редакцiей почетнаго академика К. К. Арсеньева. — Петроградъ: «Издательское дѣло бывшее Брокгаузъ—Ефронъ», 1915. — Т. XXV «Лубъ — Махъ». — С. 452. — 960 с.
- ↑ Коптева Анастасия։ «Династия Маковских: передавая таланты по наследству» (ռուսերեն)։ Краснодарская краевая универсальная научная библиотека им. А. С. Пушкина։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին
- ↑ «Картина Владимира Маковского «На бульваре»»։ Собрание Третьяковки (ռուսերեն)։ Радиостанция «Эхо Москвы»։ 2007-04-08։ Արխիվացված օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է 2011-05-15
- ↑ Новик Дмитрий. Художники Маковские(ռուս.) // «Искусство» : Журнал. — М.: ООО «Журнал «Искусство», 2008. — № 6.
- ↑ 6,0 6,1 6,2 Кондаков С. Н. Маковскiй, Александръ Владимiровичъ // Список русских художников к Юбилейному справочнику Императорской Академии художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи художествъ 1764-1914. — СПб.: Императорская Академия художеств, 1915. — Т. часть II. — С. 119. — 459 с.
- ↑ Федотова И. П. Маковский Александр Владимирович(ռուս.) // Универсальная электронная энциклопедия «Пермский край». —Пермь, 2008.
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Маковский А. В. Карманный альбом для учителей начального образования по тетрадям или со стенных таблиц в начальных и средних учебных заведениях. — М., 1901;
- Маковский А. В. Начальный курс рисования для начальных школ, средних учебных заведений и домашнего обучения. — М., 1901;
- Маковский А. В. Альбом видов 1-й российской Сергиевской школы трезвости, основанной в 1904 году. — СПб., 1909; Нива. 1911. № 2;
- Маковский А. В. Доклад преподавателя-руководителя педагогических курсов при Императорской Академии художеств академика А. В. Маковского. — СПб., 1913;
- Маковский А. В. Искусство для всех. Школа рисования, живописи, прикладного искусства. — СПб., 1916;
- Маковский А. В. Опыт живописи масляными красками. — СПб., 1918;
- Маковский А. В. Искусство для всех. Рисование и живопись. — СПб., 1923.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кондаков С. Н. Маковскiй, Александръ Владимiровичъ // Список русских художников к Юбилейному справочнику Императорской Академии художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи художествъ 1764-1914. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 119. — 459 с.
- Маковскiе, семья художниковъ // Новый энциклопедический словарь = Новый энциклопедическій словарь / подъ общей редакцiей почетнаго академика К. К. Арсеньева. — Петроградъ: «Издательское дѣло бывшее Брокгаузъ—Ефронъ», 1915. — Т. XXV «Лубъ — Махъ». — С. 452. — 960 с.
- Астахов А. Ю. Маковский Александр Владимирович // 1000 русских художников. Большая коллекция. — М.: Белый город, 2008. — 1040 с. — ISBN 978-5-7793-1000-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Трофименков М. Семейное бессознательное. Александр Маковский в «Войне» отдал дань жертвам империалистической бойни — полотно вышло страшней войны.(ռուս.) // Газета «Коммерсантъ». — М: ЗАО «Коммерсантъ. Издательский дом», 2008. — В. от 23 декабря. — № 234 (4051).
- Маркина, Татьяна. Выставка трёх поколений(ռուս.) // Журнал «Коммерсантъ-Weekend». — М: Издательский дом «Комерсантъ», 2008. — № 48 (94) от 12 декабря.
- Пресс-служба Государственный Русский музей Выставка «Семья Маковских»(ռուս.) // Электронное издание «Культурное Наследие». — 2008. — В. 8 декабря. — ISSN 1684-9574.
- «Выставка «Художники Маковские» (2008-2009)» (ռուսերեն)։ Государственный Русский музей։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին։ Վերցված է 2011-05-19
- «Маковский Александр Владимирович в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն)։ Վերցված է 2011-05-19
- «Маковский Александр Владимирович (1869-1924)» (ռուսերեն)։ Энциклопедия «Русская живопись»։ Արխիվացված օրիգինալից 2012-05-14-ին։ Վերցված է 2011-05-19
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդր Մակովսկի կատեգորիայում։ |
|
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 1924 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Ռուս գծանկարիչներ
- Պերեդվիժնիկներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ