Նիկոլայ Նևրև
Նիկոլայ Նևրև Николай Неврев | |
---|---|
Ծնվել է | 1830[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | մայիսի 3 (16), 1904 |
Մահվան վայր | Լիսկովշչինա, Kruhlianski Sieĺsaviet, Kruhlaje District, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[5] և Կերպարվեստ[5] |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Nikolai Nevrev Վիքիպահեստում |
Նիկոլայ Վասիլևիչ Նևրև (ռուս.՝ Николай Васильевич Неврев, 1830, Մոսկվա — 3 (16) մայիսի, 1904, Մոգիլյովի նահանգ), ռուս պատմանկարիչ և կենցաղանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ամենավառ ներկայացուցիչներից մեկը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Նևրևը ծնվել է 1830 թվականին Մոսկվայում։ 1850-1855 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, որն ավարտելիս ստացել է ազատ նկարչի կոչում։
Մշտապես բնակվելով Մոսկվայում՝ ստեղծել է դիմանկարներ, ապա նկարել է պատկերներ ռուս ժողովրդի կենցաղից, իսկ 1870-ական թվականների կեսերից նրա աշխատանքների թեման եղել է առավելապես Ռուսաստանի պատմությունը։
1881 թվականին Նիկոլայ Նևրևը դառնում է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։
Կենցաղանկարչության բնագավառում Նիկոլայ Նևրևի ամենահայտնի աշխատանքներից են՝ «Հոգեհանգիստ գյուղական գերեզմանատանը» (ռուս.՝ «Панихида на сельском кладбище», 1865), «Ավագ սարկավագը առևտրականի ծննդյան օրը նրան մաղթում է երկար տարիների կյանք» (ռուս.՝ «Протодиакон, провозглашающий на купеческих именинах многолетие», 1866, Տրետյակովյան պատկերասրահ), «Ոչ վաղ անցյալից» (ռուս.՝ «Из недавнего прошлого», 1866,Տրետյակովյան պատկերասրահ), «Չինովնիկի ժառանգությունը» (ռուս.՝ «Наследство после чиновника», «Օտարականն առևտրականի ընտանիքում» (ռուս.՝ «Странник в купеческой семье»), «Վոյեվոդա» (ռուս.՝ «Воевода») (Ադամ Միցկևիչի պոեմից), «Երկու ընկերուհիներ» (ռուս.՝ «Две подруги»), «Ժառանգության բաժանում» (ռուս.՝ «Раздел по наследству», 1889, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) և «Խնամախոսություն» (ռուս.՝ «Сватовство», 1889, Տրետյակովյան պատկերասրահ)։
Նիկոլայ Նևրևի՝ պատմական թեմատիկայով նկարներից են՝ «Իշխան Ռոման Գալիցկին ու պապի դեսպանները» (ռուս.՝ «Князь Роман Галицкий и папские послы»), «Դմիտրի Ինքնակոչը Վիշնևեցկու մոտ» (ռուս.՝ «Дмитрий Самозванец у Вишневецкого», 1881, պահվում է Տրետյակովյան պատկերասրահում), «Քսենյա Գոդունովային ներկայացնում են Կեղծ Դմիտրիին» (ռուս.՝ «Представление Ксении Годуновой Лжедмитрию», 1882), «Զախարի Լյապունովը և Վասիլի Շույսկին» (ռուս.՝ «Захар Ляпунов и Василий Шуйский», 1886), «Նիկոն պատրիարքը դատարանի առաջ» (ռուս.՝ «Патриарх Никон пред судом», 1885) և «Յարոսլավ Իմաստունն իր դստերը՝ Աննային, ուղարկում է Ֆրանիսայի Հենրիխ I թագավորի հետ ամուսնանալու» (ռուս.՝ «Ярослав Мудрый, отправляющий свою дочь Анну в замужество к французскому королю Генриху I», 1888)[7]:
Կյանքի վերջին տարիները Նիկոլայ Նևրևն անցկացրել է խիստ կարիքի մեջ։ Կորցնելով որդուն՝ 74 տարեկան հասակում հուսահատությունից ինքնասպան է եղել Մոգիլյովի նահանգում գտնվող իր Լիսկովշչինա կալվածքում[8]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականի սեպտեմբերի 25-ին ԽՍՀՄ-ում թողարկվել է Նիկոլայ Նևրևի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշ[9]։
Բելառուսի Մոգիլյովի մարզում ամեն տարի անցկացվում է Նկարչության բացօթյա փառատոն՝ նվիրված Նիկոլայ Նևրևի հիշատակին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Nikolay Nevryov
- ↑ Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Неврев Николай Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Неврев Николай Васильевич / Гл. ред. А. М. Прохоров. — Большая советская энциклопедия (В 30 томах). Изд. 3-е. — М.: «Советская Энциклопедия», 1974. — Т. 17: «Моршин — Никиш». — С. 397. — 616 с. — 629 000 экз.
- ↑ Невревъ // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах = Энциклопедическій словарь / под редакцией К. К. Арсеньева и Ф. Ф. Петрушевского. — СПб.: Ф.А. Брокгауз (Лейпциг), И.А. Ефрон (Санкт-Петербург), 1897. — Т. XXA (40) «Наказный атаманъ – Неясыти». — С. 807. — 960 с.(չաշխատող հղում)
- ↑ «Неврев, Николай Васильевич» (ռուսերեն). Онлайн Энциклопедия «Кругосвет». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 150th Birth Anniversaries of N.V.Nevrev and K.D.Flavitsky.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Неврев // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Неврев Николай Васильевич / Гл. ред. А. М. Прохоров. — Большая советская энциклопедия (В 30 томах). Изд. 3-е. — М.: «Советская Энциклопедия», 1974. — Т. 17: «Моршин — Никиш». — С. 397. — 616 с. — 629 000 экз.
- Скоков Г. К. Сказка о художнике и чудесном блюдечке. Николай Неврев. — М.: «Белый город», 2004. — 16 с. — (Энциклопедия малыша. Сказки о художниках). — 10 000 экз. — ISBN 5-7793-0731-8
- Артёмов В. В. Николай Неврев. — М.: «Белый город», 2004. — 48 с. — (Мастера живописи). — 3000 экз. — ISBN 5-7793-0756-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Трифонов Владимир. …Из историков передался на жанр, — говорят, живой и интересный. К 180 летию художника Н. В. Неврева.(ռուս.) // Газета «Вести». — СПб: ОАО «Газета «Вести», 2010. — В. от 08 апреля.
- Сарнова О. М. Заложник детства. О художнике Николае Васильевиче Невреве (1830–1904).(ռուս.) // Московский журнал. История государства Российского. —М, 2009. — В. октябрь. — № 10 (226).
- «Неврев Николай Васильевич в Галерее издательства «Белый Город»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 20-ին.
- «Неврев Николай Васильевич в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Նևրև» հոդվածին։ |
|
- 1830 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 16 մահեր
- 1904 մահեր
- Բելառուսում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Ինքնասպան նկարիչներ
- Պերեդվիժնիկներ
- Ռուս նկարիչներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ