Սերգեյ Միլորադովիչ
Սերգեյ Միլորադովիչ ռուս.՝ Сергей Милорадович | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 4 (16), 1851 |
Ծննդավայր | Q4414624?, Մոժայսկի շրջան |
Վախճանվել է | փետրվարի 4, 1943 (91 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1878) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | պատմական, ժանրային գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
![]() |
Սերգեյ Դմիտրիևիչ Միլորադովիչ (ռուս.՝ Серге́й Дми́триевич Милора́дович, 4 (16) հուլիսի, 1851, Տյոսովո, Մոժայսկի գավառ, Մոսկվայի նահանգ, Ռուսական կայսրություն – 4 փետրվարի, 1943, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պատմական և կենցաղային գեղանկարիչ, մանկավարժ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս[1], Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Միլորադովիչը ծնվել է 1851 թվականի հուլիսի 4-ին (նոր տոմարով՝ հուլիսի 16) Մոսկվայի նահանգի Մոժայսկի գավառի Տյոսովո գյուղում, գյուղական սարկավագի ընտանիքում։ 1861-1872 թվականներին սովորել է սեմինարիայում, ապա 25 տարի որպես դպիր ծառայել Հարության եկեղեցում, որին կից ապրել է։ 1874-1878 թվականներին հաճախել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որտեղ պարապմունքները վարում էին Եֆգրաֆ Սորոկինը, Վասիլի Պերովը, Իլարիոն Պրյանիշնիկովը։ 1885-1923 թվականներին Սերգեյ Միլորադովիչը մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսներին։
Սերգեյ Միլորադովիչը նկարել է տեսարաններ հոգևորականության, վանականության պատմությունից։ Նրա աշխատանքներից առավել հայտնի են «1666 թվականի Սև ժողովը» (ռուս.՝ «Чёрный собор 1666 года», Տրետյակովյան պատկերասրահ), «Գերմոգեն պատրիարքը», «Ավագերեց Ավվակումը Բրատսկի բերդում» (ռուս.՝ «Протопоп Аввакум в братском остроге»), «Ավակումը Սիբիր գնալիս» (ռուս.՝ «Аввакум, идущий в Сибирь»), «Զատկի նախօրեին» նկարները։ 1909 թվականին Սերգեյ Միլորադովիչն ստացել է ակադեմիկոսի կոչում[3]։ 1914 թվականից հետո նա դասավանդել է Մոսկվայի գեղանկարչության ուսումնարանում, մասնակցել է Ուսպենսկի տաճարի վերանորոգման հանձնաժողովի աշխատանքներին։
Խորհրդային տարիներին Սերգեյ Միլորադովիչն իր տարիքի ու հոգևոր գեղանկարչության նկատմամբ պահանջարկի նվազման պատճառով դադարեցրել է իր ակտիվ նկարչական գործունեությունը, սակայն շարունակել է դասավանդել տարբեր ուսումնական հաստատություններում։
Սերգեյ Միլորադովիչը մահացել է 1943 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սև ժողով: Սոլովեցկի վանքի ապստամբությունն ընդդեմ նոր տպագրված գրքերի 1666 թվականին», (1885), կտավ, յուղաներկ, Տրետյակովյան պատկերասրահ
«Ավվակումի ճանապարհորդությունը դեպի Սիբիր»
(1898), կտավ, յուղաներկ,
Կրոնի պատմության պետական թանգարան«Պատրիարք Նիկոնի դատը»
(1885), կտավ, յուղաներկ, Կրոնի պատմության պետական թանգարան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Кондаков С. Н. Милорадовичъ, Сергѣй Дмитрiевичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств. = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 129. — 454 с.
- ↑ Армеева Л. А. Сергей Дмитриевич Милорадович – художник и педагог. Деятельность в контексте проблемы возрождения православного иконописания в конце XIX столетия (к истории одного экспоната)(ռուս.) // Научный богословский портал Богослов.Ru. — М: Центр информационных технологий Московской духовной академии, 2010. — В. от 28 декабря.
- ↑ Милорадовичъ, Сергѣй Дмитрiевичъ // Новый энциклопедический словарь = Новый энциклопедическій словарь / под общей редакцией почётного академика К. К. Арсеньева. — Петроград: Ф. А. Брокгауз (Лейпциг), И. А. Ефрон (С.-Петербург), 1915. — Т. XXVI «Мацеёвскiй — Молочная кислота». — С. 533. — 960 с.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Григорьева В. А. С. Д. Милорадович // Русское искусство. Очерки о жизни и творчестве художников второй половины XIX века. — М: «Искусство», 1971. — Т. 2. — С. 231-258. — 564 с. — 20 000 экз.
- Лазарев С. Е., Курдюмов О. Г. Церковный раскол XVII века в произведениях русской живописи // Научные ведомости Белгородского государственного университета. Серия «История. Политология». 2015. № 19 (216). Выпуск 36. С. 77–83.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Армеева Л. А. Сергей Дмитриевич Милорадович – художник и педагог. Деятельность в контексте проблемы возрождения православного иконописания в конце XIX столетия (к истории одного экспоната)(ռուս.) // Научный богословский портал Богослов.Ru. — М: Центр информационных технологий Московской духовной академии, 2010. — В. от 28 декабря.
- «Милорадович Сергей Дмитриевич в «Энциклопедии русской живописи»» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-05-14-ին։ Վերցված է 2011-07-16
- «Милорадович Сергей Дмитриевич в Галерее издательства «Белый Город»» (ռուսերեն)։ Издательство «Белый город»։ Վերցված է 2011-07-16 (չաշխատող հղում)
- «Милорадович Сергей Дмитриевич в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն)։ Վերցված է 2011-07-16
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սերգեյ Միլորադովիչ կատեգորիայում։ |
|
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1851 ծնունդներ
- Փետրվարի 4 մահեր
- 1943 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Պերեդվիժնիկներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ