Էմիլի Շանկս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Շանկս
Emily Shanks
Ծնվել էօգոստոսի 1, 1857(1857-08-01)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 13, 1936(1936-01-13) (78 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարչուհի
Ժանրժանրային նկարչություն
Ներշնչվել էՋեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[1]
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
 Emily Shanks Վիքիպահեստում

Էմիլի Յակովլևնա Շանկս (անգլ.՝ Emily Shanks, ռուս.՝ Эмилия Я́влевна Шанкс, օգոստոսի 1, 1857(1857-08-01), Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1936(1936-01-13), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիական ծագմամբ նկարչուհի, առաջին կին-գեղանկարիչը, որ դարձել է Ռուսաստանի Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բուժզննում ռուսական անկելանոցում» (ռուս.՝ «Медицинский осмотр в русской богадельне»), (1880-1900 թվականների միջև), կտավ, յուղաներկ - Չելմսֆորդի թանգարան, Էսսեկս, Մեծ Բրիտանիա

Էմիլի Շանկսը ծնվել է 1857 թվականի օգոստոսի 1-ին Մոսկվայում՝ բրիտանացի ձեռնարկատեր Ջեյմս Ստյուարտ Շանկսի ընտանիքում։ Վերջինս Մոսկվայում գտնվող ոսկերչական խանութի սեփականատեր էր, ինչպես նաև «Շանկսի և Բոլինի անգլիական խանութի» հիմնադիրը, որը Մոսկվայի ամենապերճաշուք խանութներից մեկն էր[4] Կուզնեցկի կամրջի վրա[5]։ Ջեյմս Ստյուրատ Շանկսի ութ երեխաներից երկուսը՝ Էմիլին ու նրա կրտսեր քույրը՝ Մարիա (Մերի) Յակովլևնա Շանկսը (1866—?), դարձել են նկարիչներ։ Մարիան նկարազարդել է Լև Տոլստոյի ստեղծագործությունները։

1882 թվականից Էմիլի Շանկսը՝ որպես ազատ ունկնդիր, սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում՝ աշակերտելով Վլադիմիր Մակովսկուն ու Իլարիոն Պրյանիշնիկովին Վասիլի Պոլենովի արվեստանոցում[6]։ Ուսումնարանն ավարտել է 1890 թվականին՝ ստանալով դասային նկարչի կոչում։ «Դայակի նամակը» (ռուս.՝ «Письмо няни») նկարի համար պարգևատրվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի արծաթե մեծ մեդալով։

Էմիլի Շանկսը 1891 թվականից մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսներին։ Մասնակցել է ընկերության XIX-XXII, XXV-XXX, XXXII, XXXV-XXXVIII, XL, XLI ցուցահանդեսներին։ 1894 թվականին «Թանաքի հետք» (ռուս.՝ «Чернильное пятно») կտավի համար ընդգրկվել է Ընկերության կազմում՝ դառնալով նման պատվի արժանացած երկու կին նկարիչներից առաջինը[2][7]։

Մասնակցել է 1896 թվականին Նիժնի Նովգորոդում անցկացված Համառուսական արդյունաբերական ու նկարչական ցուցահանդեսին, Մոսկվայի Գեղարվեստը սիրողների միության ցուցահանդեսներին (1900–1901), Մոսկվայի Լեմերսյեի թանգարանի ցուցադրություններին (1909–1912)։ 1913 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ իր աշխատանքները ցուցադրել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (1916, 1918)[8]։

Էմիլի Շանկսի կենցաղանկարչության առանձնահատկություններից է կտավում երեխայի անպայման ներկայությունը՝ «Ավագ եղբայրը» (ռուս.՝ «Старший брат»), «Դժվար խնդիր» (ռուս.՝ «Трудная задача»), «Սիրելի տիկնիկը» (ռուս.՝ «Любимая кукла»), «Դաստիարակչուհու աշխատանքի ընդունումը» (ռուս.՝ «Наём гувернантки»), «Օճառի պղպջակներ» (ռուս.՝ «Мыльные пузыри»), «Հյուրը ինստիտուտում» (ռուս.՝ «Гостья в институте»)[9]: «Նորեկը դպրոցում» (ռուս.՝ «Новенькая в школе») կտավն իր հավաքածուի համար գնել է Պավել Տրետյակովը 1892 թվականին[10]։

Էմիլի Շանկսը մահացել է 1936 թվականի հունվարի 13-ին Լոնդոնում[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Андреева Галина Уистлер и Россия(անգլ.) // «ТРЕТЬЯКОВСКАЯ ГАЛЕРЕЯ» : журнал. — М.: Государственная Третьяковская галерея, 2011. — В. Специальный выпуск «Америка — Россия: на перекрёстках культур». — № 1. — С. 39 - 51.
  2. 2,0 2,1 Рогинская Ф. С. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  3. Бiографическiя свѣдѣнiя. Портретъ. // Сборник на помощь учащимся женщинам = Сборникъ на помощь учащимся женщинамъ. — М.: Типо-литография Т-ва И. Н. Кушнерёв и Ко, 1901. — С. 45. — 386 с.
  4. Ходасевич В. Ф. Белый коридор. Воспоминания // Избранная проза в двух томах. — N.Y.: Серебряный век, 1980. — Т. 1. — С. 115. — 308 с. — ISBN 0-940294-10-9
  5. Мунтян Татьяна Семья ювелиров Болин(ռուս.) // «Наше Наследие» : Иллюстрированный культурно-исторический журнал. — М.: ООО «Редакция журнала “Наше наследие”», 2001. — № 59-60. — ISSN 0234-1395.
  6. Э. Шанкс «Наем гувернантки» в Курганском художественном музее // Журнал «Музеи России — профессионалам». — 2007. — ISSN 1684-9574.
  7. Паромова, Наталья. Наём гувернантки(ռուս.) // Газета «Тюменская область сегодня». — Тюмень: АНО «Тюменская область сегодня», 2004. — № от 12 мая.(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 Jarman, Angela. Выставки Королевской Академии художеств 1905-1970, каталог художников и их работы на летних выставках Королевской Академии художеств = Royal Academy exhibitors 1905-1970, a dictionary of artists and their work in the summer exhibitions of the Royal Academy of Arts, compiled and edited by Angela Jarman. — 3rd ed. — Hilmarton Manor Pr, 1981. — Vol. III, LAWR-SHER. — 484 p. — ISBN 0854099832
  9. Новицкий А. VII // Передвижники и их влияние на русское искусство = Передвижники и вліяніе ихъ на русское искусство. — М.: Издание книжного магазина Гроссмана и Кнебель, 1897. — 176 с.
  10. Новенькая в школе // Государственная Третьяковская галерея. Каталог живописи XVIII – начала ХХ века (до 1917 года). Каталог / Директор Государственной Третьяковской галереи народный художник РСФСР, член-корреспондент Академии художеств СССР Ю. К. Королёв. — М.: Издательство «Изобразительное искусство», 1984. — 720 с. — 20 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Э. Я. Шанкс в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն). Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.