Դմիտրի Շչերբինովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Շչերբինովսկի
ռուս.՝ Дмитрий Щербиновский
Scherbinovskiy 000.jpg
Ծնվել էհունվարի 13 (25), 1867
ԾննդավայրՊետրովսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 27, 1926(1926-11-27) (59 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրբնանկարչություն և դիմանկարչություն
ՄեկենասներՎասիլի Պոլենով
ՊարգևներՍուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
Dmitry Scherbinovskiy Վիքիպահեստում

Դմիտրի Անֆիմովիչ Շչերբինովսկի (ռուս.՝ Дмитрий Анфимович Щербиновский, 1 (13) հունվարի, 1867, Պետրովսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն27 նոյեմբերի, 1926, Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս իմպրեսիոնիստ գեղանկարիչ[1], մանկավարժ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[2], Պավել Չիստյակովի ու Իլյա Ռեպինի սիրելի աշակերտներից մեկը[3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շոգենավ» (1902), ստվարաթուղթ, յուղաներկ, Ռիբինի պատմաճարտարապետական և արվեստի պետական թանգարան-արգելոց

Դմիտրի Շչերբինովսկին ծնվել է 1867 թվականի հունվարի 1-ին (նոր տոմարով՝ հունվարի 13) Ռուսաստանի Սարատովի նահանգի Պետրովսկ գավառային քաղաքում, վաճառականի ընտանիքում։ Նկարչական նախնական կրթությունն ստացել է Սարատովի Ալեքսանդրո-Մարիինյան ռեալական ուսումնարանում սովորելու ժամանակ Վասիլի Կոնովալովի մոտ[6]։

Ծնողների պնդմամբ Դմիտրի Շչերբինովսկին 1885 թվականին ընդունվել է Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1891 թվականին։ Համալսարանում սովորելու տարիներին նա հաճախել է Վասիլի Պոլենովի նկարչական երեկոներին, և վերջինս պնդել է, որ Շչերբինովսկին շարունակի նկարչական կրթությունը[7]։

1891 թվականին Դմիտրի Շչերբինովսկին ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա՝ Պավել Չիստյակովի դասարան, ապա Իլյա Ռեպինի արվեստանոց։ 1896 թվականի հոկտեմբերի 30-ին «Երդվյալ հավատարմատարների սենյակն ընդմիժման ժամանակ» (ռուս.՝ «Комната присяжных поверенных во время перерыва») ավարտական նկարի համար Դմիտրի Շչերբինովսկին ստացել է նկարչի կոչում և կրթաթոշակով արտասահման մեկնելու իրավունք[8]։

Որպես Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կրթաթոշակառու՝ Դմիտրի Շչերբինովսկին 1898 թվականից սովորել է Փարիզում՝ Ժյուլիանի ակադեմիայում Թոնի Ռոբեր-Ֆլյորիի մոտ։

1900 թվականին վերադառնալով Սանկտ Պետերբուրգ՝ Դմիտրի Շչերբինովսկին դասավանդել է իշխանուհի Մարիա Տենիշևայի ստուդիայում։ 1904 թվականից Կոնստանտին Պերվուխինի հետ միասին դասավանդել է Ստրոգանովյան կենտրոնական գեղարվեստա-արդյունաբերական կայսերական ուսումնարանում (1918 թվականից՝ Առաջին պետական ազատ նկարչական արվեստանոցներ)[7]։ Իր մանկավարժական գործունեության համար Դմիտրի Շչերբինովսկին արժանացել է Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշանի։

1914 թվականից մասնակցել է պերեդվիժնիկների կազմակերպած ցուցահանդեսներին, իսկ 1915 թվականից եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ. նրա նկարները ներկայացվել են ընկերության XLII և XLIV-XLVI ցուցահանդեսներում[2]։

Դասավանդել է Պրեչիստենկային բանվորական դասընթացներում (Բանֆակ և Պրակտիկ ինստիտուտ), Մոսկվայի տնայնագործական-գեղարվեստական տեխնիկումում, եղել է Մոսկվայի նկարիչների «Изограф» համաձայնության, Մոսկվայի նկարիչ-գեղանկարիչների մասնագիտական միության խորհրդի անդամ։

Դմիտրի Շչերբինովսկին մահացել է 1926 թվականի նոյեմբերի 27-ին Մոսկվայում։

Ժամանակակիցները Շչերբինովսկու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Շչերբինովսկուն շատ են զարդարում իր արտակարգ ինտելիգենտությունը, տաղանդն ու քաղաքակիրթ մարդու այդ ճարտարությունը:
- Իլյա Ռեպին[5]
Aquote2.png
Aquote1.png Նա իսկապես աշխատում է ամբողջ օրը և հասնում է այնպիսի անասելի հաջողությունների, որ նախանձելի է... Հիմա ես մտածում եմ, որ նա չի մոռացվի և շատ հրաշքներ կգործի, ընդ որում՝ կգործի դրանք շատ երկար:
- Իգոր Գրաբար[9]
Aquote2.png
Aquote1.png Նա շատ կրթված մարդ էր ու հրաշալի հռետոր: Ես նրա մոտ սովորել եմ ուրվանկար, նա հիանալի մանկավարժ էր, սակայն, չնայած նրան, որ նախկինում ընկերություն էր արել Կորովինի, Սերովի, ու Վրուբելի հետ, դժկամությամբ էր վերաբերում ամեն նորին, նույնիսկ Պյոտր Պետրովիչ Կոնչալովսկուն, ում մոտ ես այդ ժամանակ սովորում էին: Մեշկովին, Լենտուլովին, ինչպես նաև Սեզանին, Պիկասոյին, Մատիսին բոլորին համարում էր ֆուտուրիստներ և չէր ցանկանում խորը քննել այդ: Եվ քանի որ նա լավ գծանկարիչ էր, ապա առաջինը, ինչի համար նա պարսավել էր նոր արվեստը, այն էր, թե չգիտեն նկարել, այդ պատճառով էլ մոգոնում են ամեն տեսակի հնարքներ, որ իրենց վրա ուշադրություն գրավեն: Փայլուն կերպով ու սրամտությամբ Շչերբինովսկին կարողացավ ջախջախել այսպես կոչված փախ ֆուտուրիստական արվեստը, որին վերաբերվում էր աղայական արհամարհանքով՝ վատ ճաշակ, մանկական խզբզոց:
- Ալեքսանդր Լոբաս[10]
Aquote2.png


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Филлиппов В. Импрессионизм в русской живописи. — М.: Белый город, 2003. — С. 290. — 320 с. — (Энциклопедия мирового искусства). — 3000 экз. — ISBN 5-7793-0577-3
  2. 2,0 2,1 Рогинская Ф. С. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  3. Колобухова И. А. Дмитрий Щербиновский (1867—1926). — Саратов: Федеральное государственное учреждение культуры Саратовский художественный музей имени А. Н. Радищева, 2007. — В. от 18 июля.
  4. Трифонов В. Отдайте должное художнику. К 140-летию со дня рождения живописца Дмитрия Анфимовича Щербиновского (1867—1926) // Вести : еженедельная общественно-политическая газета Ленинградской области. — СПб.: ОАО «Газета «Вести», 2007. — В. от 19 апреля.
  5. 5,0 5,1 Репин И. Е. Художественное наследство / под ред. И. Э. Грабарь; И. С. Зильберштейн. — М.; Л.: АН СССР, 1949. — Т. 2. — С. 210. — 590 с. — (Художественное наследство).
  6. Ступина А. С., Колобухова И. А. Забытые имена. В музее-усадьбе В. Э. Борисова-Мусатова открывается первая выставка из цикла «Забытые имена». — Саратов: Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева, 2007. — В. от 9 июля.
  7. 7,0 7,1 «Щербиновский Дмитрий Анфимович»։ Собрание музея։ Чувашский государственный художественный музей։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 2012-05-06 
  8. Кондаков С. Н. Живописцы // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Императорская Академия художеств, 1914. — Т. 2. — С. 231. — 453 с.
  9. Обухов В. Картины. Имена. Судьбы… // Весть : газета Калужской области. — Калуга: Законодательное Собрание Калужской области; Правительство Калужской области, 2010. — В. от 3 февраля. — № 37 (6368). — С. 4.
  10. Лабас А. А., Бескина-Лабас О. М. Всеволод Мейерхольд // Воспоминания о современниках. — СПб.: Palace Editions, 2004. — 191 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]