Կլավդի Լեբեդև
Կլավդի Լեբեդև ռուս.՝ Клавдий Васильевич Лебедев | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 16 (28), 1852[1][2] |
| Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 4), 1916 (63 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
| Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող և նկարչության ուսուցիչ |
| Թեմաներ | գեղանկարչություն[4] և Գրքի ձևավորում[4] |
Կլավդի Վասիլևիչ Լեբեդև, (հոկտեմբերի 16 (28), 1852[1][2], Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 4), 1916, Մոսկվա, Ռուսական կայսրություն[3]), ռուս պատմական և եկեղեցական գեղանկարիչ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլավդի Վասիլևիչ Լեբեդևը ծնվել է գյուղացու ընտանիքում, սովորել է Ստրոգանովյան ուսումնարանում և Մոսկվայի գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում Վ.Գ. Պերովի և Ե.Ս. Սորոկինի մոտ։ 1890 թ-ից նա այնտեղ դասավանդել է։ 1881 թ-ին պարգևատրվել է մեծ արծաթե մեդալով և ստացել է 3-րդ աստիճանի նկարչի կոչում։
1897-ից -գեղանկարչության ակադեմիկոս, 1906-ից - գեղարվեստի ակադեմիայի գործող անդամ։ Եղել է բնօրինակային դասարանի պրոֆեսոր Գեղարվեստի Ակադեմիայում, որտեղ դասավանդել է 1894-1898 թթ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժանրային նկարիչը ստեղծագործել է ռեալիզմի ոգով X-XVII դարերի ռուսական պատմության թեմաներով։ Թողել է բոյարական Ռուսիայի կենցաղը պատկերող գեղանկարների և նկարների պատմական մեծ ժառանգություն։
Նկարազարդումներ և գրքային գծանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարազարդել է ռուսական հեքիաթները, համագործակցել է ամսագրերի հետ. «գեղանկարչական հանդես», «Համաշխարհային նկարազարդում», «Նիվա»։ Մասնակցել է «Իշխանական, թագավորական և կայսերական որսորդությունը Ռուսիայում» գրքի նկարազարդման աշխատանքներին։ Աշխատել է որպես հաստիքային նկարիչ Ի.Դ.Սիտինի հրատարակչությունում։ Կ.Վ.Լեբեդևի ինքնօրինակ նկարները պահպանվել են Կրոնի պատմության պետական թանգարանում։
Սրբանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծել է սրբապատկերներ Ստամբուլում բուլղարական եկեղեցի Սուրբ Ստեֆանի պատկերակալի(ուղղափառների) համար։ Ա.Ի.Կորզուխինի հետ զարդանկարել է Վոզնեսենսկի մայր տաճարը։ Նրա կողմից ստեղծված հարյուր տասնհինգ էսկիզներ և նկարներ գտնվում են Մոսկվայի հոգևոր ակադեմիայի հավաքածույում։ XX դարի սկզբին նկարազարդել է Աստվածաշունչը։ Աստվածաշնչյան նկարազարդումները Կ.Վ.Լեբեդևը ստեղծել է 1908-1909 թթ։ 100 թերթ հրատարակումներից նկարչի կողմից ընտրվել են 43։
Տրետյակովյան պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բոյարի հարսանիքը» (1883),
- «Որդու մոտ» (1894),
- «Հայրենիքում» (1897)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Central Archive of the City of Moscow
- 1 2 Лебедев Клавдий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Лебедев // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 4 томах. - СПб., 1907-1909.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Грабарь И. Э. Моя жизнь. Автомонография. Этюды о художниках / Сост., вступит.ст. и комментарий В. М. Володарского. - М.: Республика, 2001. - 495 с. - ISBN 5-250-01789-4.
- Сопоцинский О. К. В. Лебедев. - М.; Л., 1948.
- Пушкарев В. Незабытые картины. Творчество передвижника К. В. Лебедева (1852-1916) // Наше Наследие. - 1996. - № 38. - С. 121-123.
- Карпова Т. Ветхий и Новый Завет в иллюстрациях Клавдия Лебедева. (О серии акварелей (1909) К. В. Лебедева к Ветхому и Новому Заветам из собрания акад. Н. Д. Зелинского) // Наше Наследие. - 1996. - № 38. - С. 122-125.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլավդի Լեբեդև» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 28 ծնունդներ
- 1852 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 4 մահեր
- 1916 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Պերեդվիժնիկներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ
- Պատմանկարիչներ
