Վիկտոր Վասնեցով
Վիկտոր Վասնեցով Виктор Васнецов | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ռուս.՝ Виктор Михайлович Васнецов |
Ծնվել է | մայիսի 3 (15), 1848 |
Ծննդավայր | Lopyal, Urzhumsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 23, 1926[1][2][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1875) |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ և փոստային բացիկների դիզայներ |
Ոճ | սիմվոլիզմ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ալյոնուշկա, Ասպետը խաչմերուկում և Ivan Tsarevich on the Grey Wolf? |
Կուսակցություն | Union of the Russian People? |
ստորագրություն![]() | |
![]() |
Վիկտոր Միխայլովիչ Վասնեցով (մայիսի 3 (15), 1848, Lopyal, Urzhumsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1926[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության նկարչության դպրոցում 1867 - 1868՝ Ի․ Ն․ Կրամսկոյր մոտ և Գեղարվեստի ակադեմիայում 1868-1975, որի իսկական անդամն էր 1893 թվականից։ Պերեդվիժնիկների ընկերության անդամ 1878 թվականից։ Այցելել է Ֆրանսիա (1876) և Իտալիա (1885)։
Վիկտոր Վասնեցովի եղբայրն է նկարիչ Ապոլինարի Վասնեցովը։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1870-ական թվականներին հանդես է եկել ժանրային նկարներով («Բնակարանից բնակարան», 1876, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ 1880-ական թվականներին ստեղծել է ազգային պատմության, ռուսական բիլինաների և ժողովրդական հեքիաթների թեմաներով խորապես հայրենասիրական գործեր՝ գրեթե ամբողջովին դրանց նվիրելով իր հետագա ստեղծագործությունը․ («Պոլովցիների դեմ Իգոր Սվյատոսլավիչի մղած մեծ ճակատամարտից հետո» 1880, «Ալյոնուշկա» 1881, Վ․ Մ․ Վասնեցով․ «Դյուցազուններ» 1881-1998, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) «Իվան Ցարևիչը գորշ գայլի վրա» 1889, «Դյուցազուններ» 1881-1898, «Իվան Վասիլևիչ Ահեղ արքան» (1897, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ ժողովրդական, բանաստեղծական ոգով են ներթափանցված Ա․ Օսարովսկու «Չյունանուշիկը» հեքիաթպիեսի (բեմական Ս․ Ի․ Մամոնտովի տնային թատրոնում, 1882) և Ռիմսկի-Կորսակովի նույնանուն օպերայի (բեմական Մոսկվայում, Մամոնտովի մասնավոր օպերայում, 1886 թվականին) զգեստների և բեմանկարների էսքիզները։
1883-1985 թվականներին Մոսկվայի պատմության թանգարանի համար ստեղծել է «Քարի դար» մոնումենտալ պաննոն, 1885-1996 թվականներին՝ Կիևի Վլադիմիրյան տաճարի որմնանկարների մեծ մասը։ Մի շարք դիմանկարների («Ա․ Մ․ Վասնեցով», 1878, «Իվան Պետրով», 1883, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), նկարազարդումների հեղինակ է։
Վասնեցովի գծանկարներով են կառուցվել եկեղեցի և հեքիաթային՝ «Հավի ոտներով խրճիթը» Աբրամցևոյում (Մոսկվայի մոտ, 1883), Տրետյակովյան պատկերասրահի ճակատը 1902։ Խորհրդային տարիներին Վասնեցովը շարունակել է ստեղծագործել ժողովրդական հեքիաթային թեմաներով («Անմահ Կաշչեյը», 1917-1926, Վիկտոր Միխայլովիչ Վասնեցովի տուն-թանգարան, Մոսկվա)։
Ստեղծված ապրանքանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Վասնեցովը առաջատար ապրանքանիշ ոլորտի հաղինակն էր, պատերազմի զոհերի կամավոր հավաքագրող։ Ազատ է արձակվել Մոսկվայի քաղաքային պետական վարչակազմի կողմից 1914 թվականին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեզմանափոր (1871)
Բնակարանից բնակարան (1876)
Ասպետը խաչմերուկում (1878)
Նախապատվություն (1879)
Իգորը ճակատամարտից հետո (1880)
Ռազմիկների հայտնությունը (1887)
Իշխան Իվանը գորշ գայլին (1889)
Ռուսական մկրտություն (1890)
Գամայուն (1897)
Գուսլյարներ (1899)
Վերջին դատաստան (1904)
Ռուսական գիրք Վիշտ, (շապիկ 1910)
Իլյա Մուրոմեց (1914)
Գորտ արքայադուստր (1918)
Ոսկորների պայուսակ (1926)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Васнецов Виктор Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4 : Брасос — Веш. — С. 328—329.
- ↑ 2,0 2,1 2,2 Viktor Mikhailovich Vasnetsov (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 294)։ ![]() |
- Մայիսի 15 ծնունդներ
- 1848 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 23 մահեր
- 1926 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Պերեդվիժնիկներ
- Սիմվոլիստ նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուս գյուտարարներ
- Ռուս ճարտարապետներ