Արքայադուստր գորտը (նկար, Վասնեցով)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վիկտոր Վասնեցով |
տարի | 1918 |
բարձրություն | 185 սանտիմետր |
լայնություն | 250 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | House museum of Viktor Vasnetsov? |
հավաքածու | House museum of Viktor Vasnetsov? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Արքայադուստր գորտը» (ռուս.՝ Царевна-лягушка), ռուս նկարիչ-գեղանկարիչ, ճարտարապետ, պատմական և ժողովրդական բանահյուսության գեղանկարչության վարպետ Վիկտոր Վասնեցովի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1918 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 185 × 250 սմ։
Այսօր «Արքայադուստր գորտը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում[2] (Մոսկվա, ՌԴ)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի սյուժեում ռուսական ժողովրդական հեքիաթն է՝ Արքայադուստր գորտը։ Գորտը վերածվում է հիասքանչ արքայադստեր և դառնում արքայազնին արժանի կին։ Վասնեցովը պատկերել է այն պահը, երբ գորտն առաջին անգամ մարդու է վերածվել ու եկել է մասնակցելու խնջույքին, որ անցնի արքայի կողմից հարցների համար մտածած երրորդ փորձությունը։ Արքայադուստրը պարում է՝ թափահարելով թաշկինակը, երաժիշտները նվագում են։ Հետին պլանում նկարիչը լճակ է պատկերել, որի մեջ կարապներ են նկարված։ Լճակի հակառակ ափին գյուղացիները շուրջպար են բռնել։ Այդպիսով Վասնեցովը ստեղծել է գյուղական հեքիաթային տոնակատարության մթնոլորտ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արքայադուստր գորտը» ստեղծագործությունը «Յոթ հեքիաթի պոեմ» շարքի կտավներից է, որոնք հեղինակը նկարել է 1880-1890-ական թվականներին։
Կտավը Վիկտոր Վասնեցովն ավարտել է 1918 թվականին։ Այն պահպանվել է Վասնեցովի ընտանիքում։ 1951 թվականին կտավը փոխանցվել է Տրեյակովյան պատկերասրահին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Описание картины «Царевна-Лягушка», Васнецов». Музеи мира и картины известных художников. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «В.М. Васнецов - Царевна-Лягушка». museumsworld.ru. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 3,0 3,1 «Царевна-лягушка». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.