Ալյոնուշկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոնուշկա
տեսակգեղանկար
նկարիչՎիկտոր Վասնեցով
տարի1881
բարձրություն173 սանտիմետր[1]
լայնություն121 սանտիմետր[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
https://www.tg-m.ru/articles/2-2008-19/alenushka-i-guslyary-viktora-vasnetsova կայք
Ծանոթագրություններ
 Alenushka (Vasnetsov) Վիքիպահեստում

«Ալյոնուշկա», Վիկտոր Վասնեցովի նկարը, որը պահպանվում է Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի հիմքում ընկած է «Քույրիկ Ալյոնուշկայի և եղբայր Իվանուշկայի մասին» հեքիաթը։ Նկարի վրա աշխատանքները Վիկտոր Վասնեցովն սկսել է 1880 թվականին։ Սկզբում Վորյա գետի ափին, Ախտիրկա լճակի մոտ՝ Աբրամցևոյում բնանկարային էտյուդներ նկարեց։ Այդ ժամանակներից պահպանված երեք էտյուդներ կան։

Աշխատանքն ավարտվեց 1881 թվականի ձմռանը Մոսկվայում, որից հետո Վասնեցովը ուղարկեց այն շրջիկ ցուցադրության։ Քննադատ Ի.Է. Գրաբարը նկարն անվանեց ռուսական դպրոցի ամենալավ գործերից մեկը։ Ինքը Վասնեցովը այսպես է արտահայտվել իր նկարի մասին.

- «Ալյոնուշկան կարծես թե վաղուց էր ապրում իմ գլխում, բայց իրական ես նրան տեսա Ախտիրկայում, երբ հանդիպեցի մի գլխաբաց աղջկա, որն ապշեցրեց իմ երևակայությունը։ Ինչքան կարոտ, մենություն և մաքուր ռուսական թախիծ կար նրա աչքերում... Ինչ-որ հատուկ ռուսական հոգի էր բխում նրանից»

:

Սկզբնականում նկարը կոչվում էր «Խենթ Ալյոնուշկան»։ «Խենթ» այդ ժամանակ կոչում էին որբերին[2]։

2013 թվականին Վիկտոր Վասնեցովի 165-ամյակի առթիվ Google որոնողական կայքը իր գլխավոր էջի լոգոտիպը փոխարինեց Ալյոնուշկայի դուդլով։ Հետին պլանի թփերում ընկերության անվանում էր գրված[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://artsandculture.google.com/asset/BwEnxZIyvoQ9kw
  2. «Վիկտոր Վասնեցովը և նրա «Ալյոնուշկան»:Совместный проект радио «Эхо Москвы» и «Третьяковской галереи», эфир 02.12.2007». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. Google и «Яндекс» նշեցին Վասնեցովի 165-ամյակը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]