Դյուցազուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյուցազուններ
տեսակգեղանկար
նկարիչՎիկտոր Վասնեցով
տարի19-րդ դար[1]
բարձրություն295,3 սանտիմետր[1]
լայնություն446 սանտիմետր[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Three bogatyrs (Vasnetsov) Վիքիպահեստում

Դյուցազուններ[2] (ռուս.՝ Богатыри), Վիկտոր Վասնեցովի նկարներից։ Վասնեցովը նկարի վրա աշխատել է քսան տարի։ 1898 թվականի ապրիլի 23-ին ավարտել է նկարը, և այն գնել է Պավել Տրետյակովը իր պատկերասրահի համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքը՝ Վասնեցովը (Պավել Չիստյակովի նամակում) նկարը նկարագրել է հետևյալ կերպ․ «Դյուցազունները ընթացքի մեջ են, սլանում են դեպի դաշտ, որպեսզի տեսնեն չկա՞ն արդյոք թշնամիններ և չեն վիրավորում ինչ-որ մեկին»[3]։

Վիկտոր Վասնեցովը Դյուցազուններ նկարի մոտ, Մոսկվա 1898 թվական

Նկարում պատկերված են երեք դյուցազուններ՝ Դոբրինյա Նիկիտիչը, Իլյա Մուրոմեցը, Ալյոշա Պապովիչը (ռուսական բիլինայի գլխավոր հերոսներ)։ Մեջտեղում սևաթույր ձիով Իլյա Մուրոմեցը նայում է դեպի հեռուն։ Մի ձեռքում նիզակն ու վահանն է, մյուս ձեռքում՝ բուլատից գուրզ։ Ձախ կողմում մոխրագույն ձիու վրա Դոբրինյա Նիկիտիչն է, հանում է թուրը, ցանկացած պահի պատրաստ է մարտի նետվել։ Աջ կողմում շագանակագույն ձիու վրա Ալյոշա Պապովիչն է ՝ ձեռքին պահած նետ ու աղեղ։ Իր ընկերների հետ համեմատած նա երիտասարդ է և ձիգ։ Ալյոշայի մի կողքին նետաման է, մյուս կողքին՝ երաժշտական տավիղ։ Կրտսեր դյուցազնի մեջքին գեղարդ է։ Երեք դյուցազունները կանգնած են լայն հարթության վրա, որը անցնում է ցածր բլուրների վրայով՝ խունացած խոտի և փոքր եղևնիների մեջ։ Կենդանացնելով հին Ռուսիայի բիլինաների պաշտպանների՝ Իլյա Մուրոմեցի, Դոբրինյա Նիկիտիչի, Ալյոշա Պապովիչի կերպարները, Վասնեցովը փորձել է կապել 20-րդ դարասկզբի շարունակությունը ռուս ժողովրդի հերոսական անցյալի հետ։ Դյուցազունները ընկալվում են որպես ռուսական հողի առասպելական անձնավորման ուժ։ Ձիերի վրա հզոր գործիչները կարծես լեռների կամ հսկա ծառերի նման ձգվում են վերև։ Դյուցազունների ձիերի սմբակների հետևում փխրուն երիտասարդ եղևնիները և սոճիներն են՝ որպես երիտասարդ սերնդի շարունակություն։ Վասնեցովը ձգտելով չափազանցության, իր բոլոր կերպարներին ներկայացնում է ռուսական բնույթի բոլոր հատկություններով։ Իլյա Մուրոմեցը մարմնավորում է ամրություն, իմաստուն անշտապողականություն և հենվում է ժողովրդի փորձի վրա։ Հպարտ մարտական ոգին և ցանկությունը պաշտպանելու իր հողը մարմնավորված են Դոբրինյա Նիկիտիչի կերպարում, իսկ Ալյոշա Պապովիչի կերպարում արտացոլումն է գտել ռուսական հոգու բանաստեղծական հայեցողության սկիզբը[4]։

Նկարի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Վասնեցով, գյուղացի Իվան Պետրովը, «Դյուցազուններ» նկարի էտյուդը, 1883 թվական, Տրետյակովյան պատկերասրահ

Իլյա Մուրոմեցի կերպարը ստեղծելիս հիմնվել է Վլադիմիրի շրջանից մի գյուղացու ՝ Իվան Պետրովի վրա, որին Վասնեցովը տպավորել է 1883 թվականի էտյուդի վրա[5][6]։ Իվան Պետրովը ընդամենը բնօրինակ էր։ Իլյա Մուրոմեցի կերպարի համար փնտրում էր նոր կերպարներ` նկարելով մեկ դարբին Իվան Պետրովին ՝ գեղեցիկ, հանգիստ և ուշադիր աչքերով, կամ էլ կառապանին, որին հանդիպել է Մոսկվայում և խնդրել է նկարվել։

Գնում եմ Ղրիմի կամրջի մոտով։ Գնդի կողքը կանգնած է մի առողջ, լայնաթիկունք տղա, իսկը նման իմ Իլյա Մուրոմեցին։»[7]
- Վ․ Վասնեցով

Բիլինաներում Դոբրինյան միշտ երիտասարդ է, ինչպես Ալյոշան, սակայն Վասնեցովը նրան նկարագրել է որպես տարեց մարդ փարթամ մորուքով։ Մի շարք ուսումնասիրողներ ենթադրում են, որ Դոբրինյայի դիմագծերը հիշեցնում են հենց նկարչին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Google Arts & Culture — 2011.
  2. Распространённое название картины — «Три богатыря» является неправильным
  3. Письмо В. М. Васнецова П. П. Чистякову, 25 апреля 1882 г
  4. «Богатыри» в базе данных Третьяковской галереи
  5. «Письмо В. М. Васнецова И. Е. Цветкову, Москва, 11 декабря 1911 г.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  6. Коваленская Н. Н. В. М. Васнецов. // История русского искусства. / Под общ. ред. академика И. Э. Грабаря, действительного члена Академии художеств СССР В. С. Кеменова и члена-корреспондента АН СССР В. Н. Лазарева. Том IX. Книга вторая. — М.: Наука, 1965. С. 114.
  7. «Рассказы о шедеврах - Васнецов В. «Богатыри»». www.nearyou.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]