Ալեքսեյ Սավրասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Կոնդրատիի Սավրասով
Алексе́й Кондра́тьевич Савра́сов
Savrasov photo.JPG
Ծնվել է մայիսի 12 (24), 1830
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1897 (67 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգություն ռուս
Կրթություն Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Ստեղծագործություն(ներ) Սերմնագռավները վերադարձան
Մասնագիտություն նկարիչ
Աշխատանք նկարիչ
Alexei Kondratyevich Savrasov Վիքիպահեստում

Ալեքսեյ Կոնդրատիի Սավրասով (ռուս.՝ Алексей Кондратьевич Саврасов, մայիսի 12 (24), 1830, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1897, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս նկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1844-1854 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Պերեդվիժնիկների ընկերության հիմնադիր-անդամ։ Սավրասովի վաղ շրջանի գործերում գերակշռողը ռոմանտիկական էֆեկտներն են («Կրեմլը ամպամած եղանակին», 1851)։ 1850-1860-ական թվականներին հաճախ է պատկերել հանդարտ, պատմողական տիպի բնանկարներ, ձգտել գունային ամբողջականության («Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում», 1869), լուսաստվերի հուզական հնչողության։ Սավրասովի բնապատկերային խնդիրների որոնումների հանրագումարը «Սերմնագռավները վերադարձան» (1871) կտավն է։ Քնարականությունը, պլեների նկատմամբ հետաքրքրությունը բնորոշ է նաև հետագա գործերին («Միջգյուղյա ճանապարհ», 1873, «Բակ», 1870-ական թվականներին, թվարկվածները՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Լինելով ռուսական քնարական բնանկարի խոշոր ներկայացուցիչ, Սավրասովը մեծ ազդեցություն է գործել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուս բնանկարիչների (Կոնստանտին Կորովին, Իսահակ Լևիտան) վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Саврасов Алексей Кондратьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 207 CC-BY-SA-icon-80x15.png