Սերմնագռավները վերադարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սերմնագռավները վերադարձան
«Грачи́ прилете́ли»
RooksBackOfSavrasov.jpg
տեսակգեղանկար
նկարիչԱլեքսեյ Սավրասով
տարի1871
բարձրություն62
լայնություն48,5
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄոսկվա
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Grachi prileteli Վիքիպահեստում

Սերմնագռավները վերադարձան (ռուս.՝ Грачи́ прилете́ли), Ալեքսեյ Սավրասովի 1871 թվականին ստեղծած կտավն է։ Ստեղծագործությունը ցուցադրվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[1]։ Սավրասովի ամենահայտնի ստեղծագործությունն է։ Այն Սավրասովի բնապատկերային խնդիրների որոնումների հանրագումարն է։

Ստեղծագործության նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի էսքիզը նկարվել է Կոստրոմովսկի մարզի Մոլվիտինո գյուղում (այժմ Կոստրոմովսկի մարզի Սուսանինո ավան)։ Կտավում պատկերված է Սուրբ Հարություն եկեղեցին (ներկայումս եկեղեցում է գտնվում Իվան Սուսանինի թանգարանը)[2]։ Նկարը ստեղծվել է Մոսկվայում, նկարչի արվեստանոցում։ 1871 թվականի վերջում «Սերմնագռավները վերադարձան» կտավը ցուցադրվել է «Ճամփորդող արվեստի ցուցահանդես ընկերակցությունում»։ Պավել Տրետյակովն անմիջապես ձեռք է բերել աշխատանքը՝ իր հավաքածուի մեջ ներառելու համար։ 1872 թվականին Սավրասովին պատվիրեցին ստեղծել «Սերմնագռավները վերադարձան» կտավի կրկնությունը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Березовая Л.Г., Берлякова Н.П. История русской культуры. — М.: Владос, 2002. — Т. 2. — 400 с. — (Учебник для вузов). — ISBN 5-691-00848-X
  2. Зонтиков Н. А. Символ России. О храме, изображённом на картине А. К. Саврасова «Грачи прилетели» // Костромская земля: Краевед. альманах Костром. филиала Рос. фонда культуры. Вып. 4. Кострома, 1999. — С. 7-33.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]