Սերմնաքաղ
| Սերմնաքաղ | |
Սերմնաքաղ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
| Ընտանիք | Ագռավներ (Corvidae) |
| Ցեղ | Ագռավ (Corvus) |
| Տեսակ | Սերմնաքաղ (C. frugilegus) |
| Միջազգային անվանում | |
| Corvus frugilegus | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |

Սերմնաքաղ (անգլ.՝ Corvus frugilegus), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը մինչև 45 սմ է։ Փետուրները սև գույնի են, մետաղական փայլով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կենտրոնական Եվրոպայում և Ասիայում։ Հյուսիսում ապրողները չվող են, հարավում՝ նստակյաց։ Հայաստանում տարածված է սովորական սերմնաքաղը (Corvus frugilegus frugilegus Լ․)՝ Սևանա լճի ավազանում, Լոռու մարզում, հանդիպում է նաև Շիրակի մարզում, Արարատյան հարթավայրում (որտեղ և ձմեռում են նստակյաց սերմնաքաղները)։ Չվում են օգոստոս ամսից, վերադառնում մարտ-ապրիլ ամիսներին, հսկայական երամներով, որտեղ անհատների թիվը հասնում է մինչև 8 հազարի։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրում են խոշոր գաղութներով, բարձր ծառերի վրա, մասնավորապես բնակավայրերին մոտ։ ՀԽՍՀ-ում սերմնաքաղների ամենախոշոր բնադրվող գաղութը Մարտունի քաղաքատիպ ավանում է, որտեղ հաշվվում է 600-ից ավելի բույն։ Մյուս բնակավայրերում դրանց թիվը 200-ից չի անցնում։ Ձվադրում է ապրիլ ամսին, թխսում 16-20 օր։ Գարնանը սերմնաքաղերը ժամանում են վաղ շրջանից, երբ դաշտերում դեռ ձյուն կա։ Տարբեր բնակավայրերում ժամանման շրջանն ընկնում է փետրվար-ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Բույնը կառուցում են չոր ոստերից՝ երեսպատված չոր խոտով, երբեմն՝ բրդի մնացորդներով, բարակ ճյուղերով, ինչպես նաև օգտագործում են տարբեր բեկորներ։ Ձվադրումը լինում է տարին մեկ անգամ ՝3-7 ձու։ Սերմնաքաղի ձվերի ինկուբացիան, ըստ տարբեր հետազոտողների, տևում է 16-20 օր։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է տարբեր միջատներով, դրանց թրթուրներով, մկնանման կրծողներով, հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաներով։ Սերմնաքաղները օգտակար են, ոչնչացնում են մեծ քանակությամբ վնասակար միջատներ։ Ցանքի շրջանում վնաս են հասցնում հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներին, որը, սակայն, չի նվազեցնում նրանց դերը վնասատուների դեմ կենսաբանական պայքարում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 342)։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերմնաքաղ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերմնաքաղ» հոդվածին։ |
| ||||||||||