Իվան Սուսանին
Իվան Սուսանին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 16-րդ դար |
Ծննդավայր | Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ |
Մահացել է | 1613 |
Մահվան վայր | Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Մասնագիտություն | արհեստավոր |
Ivan Susanin Վիքիպահեստում |
Իվան Սուսանին (ծննդյան թվականն անհայտ է – 1613), XVII դարում լեհական զավթիչների դեմ ռուս ժողովրդի ազատագրական պայքարի հերոս, գյուղացի։
Սխրանքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1612–1613 թթ.-ի ձմռանը լեհական շլյախտայի մի ջոկատ Սուսանինին վերցրել է իբրև ուղեցույց Դոմնինո գյուղ գնալու համար, որտեղ գտնվում էր ցար ընտրված Միխայիլ Ֆեոդորովիչը։ Սուսանինը դիտավորյալ մոլորեցրել է ջոկատը անանցանելի ճահճոտ անտառում, որի համար տանջամահ է արվել։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուսանինի մասին հիշողությունը պահպանվել է ժողովրդական բանավոր զրույցներում և ավանդություններում։ Նրա սխրագործությունն արտացոլված է գեղարվեստական գրականության մեջ և Միխայիլ Գլինկայի «Կյանքը հանուն ցարի» («Իվան Սուսանին») օպերայում։
Կոստրոմայում կանգնեցված է Սուսանինի հուշարձանը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեոդոր Շալյապինը Սուսանինի դերում Գլինկայի «Կյանքը հանուն ցարի» օպերայում, Մարիինյան թատրոն, 1900-ականներ
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |