Միջգյուղյա ճանապարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջգյուղյա ճանապարհ
տեսակգեղանկար
նկարիչԱլեքսեյ Սավրասով
տարի1873
բարձրություն71,5 սանտիմետր
լայնություն58 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Միջգյուղյա ճանապարհ»[1] (ռուս.՝ «Просёлок»), ռուս նկարիչ Ալեքսեյ Սավրասովի (1830-1897) նկարը, որ ստեղծվել է 1873 թվականին։ Ներկայում ընդգրկված է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուում (ինվ. 829)։ Նկարի չափերը՝ 70 × 57 սմ[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Սավրասովը «Միջգյուղյա ճանապարհ» նկարն ստեղծել է 1873 թվականին։ Երբ նկարն արդեն պատրաստ էր, Սավրասովն այն չի ուղարկել Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (պերեդվիժնիկներ) ցուցահանդեսին, այլ նվիրել է իր ընկերոջը՝ նկարիչ Իլարիոն Պրյանիշնիկովին։ Միայն քսան տարի անց՝ 1893 թվականին, նկարը ցուցադրվել է ցուցահանդեսներից մեկում և արժանացել դրական արձագանքների[4]։ Նույն 1893 թվականին Իլարիոն Պրյանիշնիկովն այն նվիրել է Տրետյակովյան պատկերասրահին[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սայլուղի» նկարը ԽՍՀՄ 1971 թվականի նամականիշի վրա[5]

Նկարում պատկերված է անձրևից ողողված գյուղական ճանապարհ, որ ծածկված է ջրափոսերով ու ցեխով։ Հավանաբար տեղատարափ անձրևը տեղացել է շատ կարճ ժամանակ առաջ. երկինքը պատված է ամպերով, իսկ քամին շարունակում է ճոճել ճանապարհի երկայնքով աճած ծառերը (ուռենիներ)։ Ամպերի հետևից անցնում են արևի շողերը, իսկ ճանապարհից ձախ երևում է թարմ խոտի վառ կանաչը[4][6][7]։

Նկարը փոխանցում է կարոտի ու միայնության զգացում և արտացոլում բարդ հոգեբանական վիճակը, որում գտնվել է նկարիչը դրա ստեղծումից առաջ[6]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագետ Նիկոլայ Նովոուսպենսկին Ալեքսեյ Սավրասովի «Միջգյուղյա ճանապարհ» նկարը կոչել է «նկարչի մեծագույն ստեղծագործություններից մեկը» և ասել, որ այն իր գեղարվեստական ուժով և բովանդակությամբ կարող է համեմատվել նկարչի ամենահայտնի կտավի՝ «Սերմնագռավները վերադարձան» նկարի հետ[8]։ Նա նաև գրել է[8].

«Միջգյուղյա ճանապարհի» գեղանկարչությունն առանձնանում է հնարքների ազատությամբ ու հասունությամբ, ներկման այն հատուկ վեհությամբ ու զգացմունքային հագեցվածությամբ, որոնք հատում են միայն գեղարվեստական ամենաբարձր մակարդակի ստեղծագործություններին։ Հենց գունային լուծումն է ծնում առաջին հերթին այն անհանգստության զգացումը, որ առաջանում է այդ նկարի առաջ բոլոր նրանց մոտ, որոնք ունակ են արձագանքել գեղարվեստական կերպարի պոեզիային։

Արվեստագետ Ֆաինա Մալցևան «Միջգյուղյա ճանապարհ» նկարը կոչել է «նորարարական գեղանկարչության ու կերպարային կառուցվածքի» տեսանկյունից և նշել նկարչի լուծման համարձակություն, որ սահմանափակվել է միայն անձրևից ողողված գոյւղական ճանապարհի մոտիվով, որը տիպական էր լքված հեռավոր գյուղերի կերպարի համար[9]։ Նա գրել է, թե «մենք հազիվ թե գտնենք Սավրասովի արվեստում այլ ստեղծագործություններ, որոնք «Միջգյուղյա ճանապարհի» նման կդառնային նրա արվեստի երկրորդ գագաթ «Սերմնագռավներից» հետո»[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, հատոր 10, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1984։
  2. 2,0 2,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 284—285. — 560 с. — ISBN 5-900743-22-5
  3. «Саврасов Алексей Кондратьевич — Проселок». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 01.03.2015-ին.
  4. 4,0 4,1 Олег Добровольский. Саврасов. — Москва: Терра — Книжный клуб, 2001. — 301 с. — ISBN 5-300-02986-6
  5. Каталог почтовых марок СССР / М. И. Спивак. — М.: Центральное филателистическое агентство «Союзпечать» Министерства связи СССР, 1984. — Т. 2 (1970—1980). — С. 53. — 272 с.
  6. 6,0 6,1 С. Королёва Алексей Кондратьевич Саврасов (Великие художники, том 22). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — С. 23—28. — 48 с. — ISBN 978-5-87107-195-3
  7. История русского искусства / М. Г. Неклюдова. — Москва: Изобразительное искусство, 1980. — Т. 2, кн. 1. — С. 39. — 312 с.
  8. 8,0 8,1 Н. Н. Новоуспенский Алексей Кондратьевич Саврасов. — Москва: Искусство, 1967. — 134 с.
  9. 9,0 9,1 Ф. С. Мальцева Алексей Кондратьевич Саврасов. — Ленинград: Художник РСФСР, 1989. — С. 48—50. — 184 с. — (Русские живописцы XIX века).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]