Ուռենի սպիտակ
Ուռենի սպիտակ | |
Ուռենի սպիտակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Ուռազգիներ (Salicaceae) |
Ցեղ | Ուռենի (Salix) |
Տեսակ | Ուռենի սպիտակ (S. alba) |
Միջազգային անվանում | |
Salix alba | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Ուռենի սպիտակ (լատին․՝ Տ. alba), ուռազգիների ընտանիքին պատկանող ուռենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-30 մ բարձրությամբ, մինչև 3 մ-ի հասնող բնի տրամագծով, վրանաձև սաղարթով, խոշոր տերևաթափ ծառ է։ Կեղևը մոխրագույն է, ծածկված խոր ճեղքերով։ Երիտասարդ ընձյուղների ծայրերը արծաթավուն մազմզուկապատ են, բազմամյաները՝ մերկ։ 6 մմ երկարությամբ բողբոջները սրածայր են, կարմրադեղնավուն, ծածկված մետաքսանման աղվամազով։ Տերևակիցները մանր են, նեղ նշտարաձև, գեղձիկավոր, վաղ թափվող, արծաթագույն, աղվամազապատ։ Տերևակոթունների վերին մասը ծածկված է գեղձերով։ Տերևները նշտարաձև են, գծանշտարաձև, սրածայր, 5-15 սմ երկարությամբ և 1-3 սմ լայնությամբ, մանր սղոցաեզր, երկու կողմից ծածկված արծաթագույն մետաքսանման մազմզուկներով, կամ վերևից մերկ են։ Ծաղկում է տերևների բացվելու հետ միաժամանակ՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Առէջները երկուսն են՝ վառ դեղին փոշանոթներով։ Նեկտարանոցները նույնպես երկուսն են։ Ապրում է 100 և ավելի տարի[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում տարածված է Կովկասում, ամբողջ Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանում, Հիմալայներում, Չինաստանում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսային և հյուսիսարևելյան (Տաշիր, Ստեփանավան, Լոռու մարզ, Տավուշի մարզ, Իջևան, Շամշադին, Ճամբարակ), կենտրոնական (Աբովյան, Աշտարակ, Հրազդան) շրջաններում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում (Գեղարդ), Վայքում, ստորինից մինչև վերին լեռնային գոտիները, գետերի, առուների, ջրամբարների ափերին։ Գրեթե ամենուրեք հանդիպում է կանաչ տնկարկներում ու անտառկուլտուրաներում։ Հատկապես լայնորեն է տարածված սպիտակ ուռենու լացող այլատեսակը, որը արտակարգ գեղեցիկ է հատկապես ջրային մակերեսների հարևանությամբ։ Արագ է աճում։ Մեղրատու բույս է[1]։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեղևը պարունակում է սալիցին (4-5°/0), տաննիդներ (մինչև 5°/0)։ Տերևը օգտագործում են մետաքսը, բուրդը և դաբաղած կաշիները կարմրադարչնագույն ներկելու համար։ Կեղևի լուբային թելիկներից պարաններ և թոկեր են պատրաստում։ Ընձյուղ-ճիպոտները օգտագործում են որպես ֆաշիններ (ճյուղախրձեր), ցանկապատեր։ Բնափայտից պատրաստում են աղեղներ, լծասարքեր, տաշտակներ և այլ մանր իրեր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. հատոր 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (էջ 248)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի սպիտակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի սպիտակ» հոդվածին։ |
|
|