Jump to content

Ուռենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուռենի (այլ կիրառումներ)
Ուռենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մարգագետնածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Ուռենի
Լատիներեն անվանում
Salix
L., 1753, nom. cons.
Տիպիկ ներկայացուցիչներ
Տեսակներ
Տես ցուցակը
Ուռենի դասի տեսակները


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 22476
NCBI 40685
EOL 32667

IPNI36055-1

Ուռենի (լատին․՝ Salix), ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ։ Հայտնի է 300 տեսակ (այլ տվյալներով՝ մինչև 600), Հայաստանում՝ 10 տեսակ՝

  • Այծուռենի (Salix caprea),
  • Ուռենի Եռառէջ (Salix triandra),
  • Ուռենի դեղնաճյուղ (Salix purpurea),
  • Ուռենի կողովի (Salix viminalis),
  • Ուռենի սպիտակ (Salix alba),
  • Ուռենի եգիպտական (Salix aegyptiaca) և այլն։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտիներում)։ Աճում է գետերի և առուների ափերին, ջրավազանների և ջրամբարների շրջակայքում, խոնավ վայրերում, Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտիներում։ Հայաստանում հայտնի է 10 տեսակ՝ այծուռենի, եռառէջ, դեղնաճյուղ, կողովի, սպիտակ և այլն։

Ռուսաստանի որոշ շրջաններում ժողովուրդը առօրյա խոսակքականում օգտագործում է «тальник - ուռենի»[1] բառը։

Ծառի արտաքին տեսքը տարբեր տեսակների մոտ տարբեր է, կան շատ բարձր (Salix alba, Salix fragilis, Salix caprea) և թփեր (Salix viminalis, Salix daphnoides, Salix purpurea), երբեմն բավական փոքր (Salix lapponica, Salix repens var. rosmarinifolia, Salix myrtilloides) ծառեր, բևեռային երկրներում և բարձրադիր լեռներում աճում են ավելի փոքր ուռենիներ, որոնցից են Salix herbacea, Salix reticulata

Էվոլյուցիա և տարածում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Սիրիայում, Իրանում, Աֆղանստանում, արևմտյան Չինաստանում։

Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, ստորինից մինչև վերին լեռնային գոտում՝ գետերի, առուների և ջրավազանների ափերին։ Ըստ The Plant List կայքի տվյալների հաշվում են ուռենու ավելի քան 370[2] տեսակ, որոնք տարածված են հիմնականում Հյուսիսային կիսագնդում։

Ծառի բարձրությունը հիմնականում հասնում է 15 մ, բայց հանդիպում են տեսակներ որոնց բարձրությունը հասնում է 40 մ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրությունը 10-15 մ է։ Տերևներն էլիպսաձև են, նշտարաձև, ամբողջական, կարճակոթուն։ Ծաղկաբույլը կատվիկ է, ծաղիկները՝ երկտուն, միասեռ։ Ընձյուղների կեղևը ձմեռը դարչնագույն է, գարնանը՝ դեղնականաչավուն։ Կատվիկները բացվում են տերևների հետ, հասնելով 3-5 սմ երկարության։

Պտուղը տուփիկ է, սերմերն ունեն սպիտակ ծաղիկներով փուփուլներ։

Խոշոր, տերևաթափ ծառ է՝ մինչև 20-25 ն բարձրությամբ և 60-120 սմ բնի տրամագծով։ Ճյուղերը ծածկված են նարնջակարմրավուն, երբեմն ձիթականաչավուն կեղևով։ Տերևները նշտարաձև են, սրածայր, խոշոր սղոցաեզր, գարնանը ծածկված մետաքսանման խավով, որը հետագայում անհետանում է։ Ծաղիկները կատվիկներ են, որոն բացվում են տերևների հետ միասին։

Գեղեցիկ, փարթամ ծառ է։ Խոնավասեր է, երաշտին չի դիմանում։ Ցրտադիմացկուն է, դիմանում է մինչև 40 °C ցրտերին։ Լուսասեր է, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Ուռենու որոշ տեսակների կեղևը պարունակում է գլիկոզիդներ (սալիցիլին, սալինիգրին), աղաղանյութեր և այլն։ Բնափայտը թեթև է, փափուկ, շուտ փտող։

Հիվանդություններ և վնասատուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռենու վնասատուները հիմնականում հետևյալ միջատնեևն են. Cecidomya salicis, Cecidomya saliciperda, Tortrix (Helias) Chlorana (բացառապես Salix viminalis և նրա տեսակները), Bombyx Salicis, Agrotis vallugera, Curculio crux, Phratora vitellinae, Phratora vulgarissima, Galer ucacapreae և Galer lincola (առավել տուժող Salix viminalis, Salix amgydalina).

Մակաբուծող սնկեր. Erysiphe, Rhytisma և Melampsora դասերից են։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են որպես անասնակեր, կեղևը՝ կաշի դաբաղելիս։ Բազմաթիվ տեսակներ դեկորատիվ են (հատկապես՝ սպիտակ ուռենու լացող տարատեսակը, որի բարձրությունը մինչև 18 մ է)։ Ընձյուղները ոսկեդեղին են, աղեղնաձև՝ դեպի ցած թեքված։ Պիտանի է հակաէրոզային տնկարկների համար։

Բուժիչ հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռենու բուժիչ հումքը կեղևն է։ Այն իր մեջ պարունակում է աղաղանյութեր (3-10%), գլիկոզիդ սալիցին,ֆլավոնոիդներ, C վիտամին և խեժային նյութեր։

ՈՒռենու կեղևի եփուկն ունի ցավազրկող, հանգստացնող, արնահոսությունը դադարեցնող, ջերմությունն իջեցնող, մակարդիչ, հակադողէրոցքային և հակաորդային ազդեցություն։ Այն օգտագործում են տարբեր տեսակի նևրոզների, նևրալգիաների, գլխացավերի, մրսածության, ռևմատիզմի, հոդատապի, գաստրիտի, աղիքների բորբոքային հիվանդությունների, դեղնախտի, լյարդի և փայծաղի հիվանդությունների ժամանակ։

Ուռենու կեղևի փոշին քսուքի և ցանափոշու տեսքով օգտագործում են խոցերի, թարախապալարների և մաշկի այլ բորբոքումների բուժման մեջ, ցանափոշին օգտագործում են նաև արնահոսությունը դադարեցնելու համար։

Ուռենու կեղևի բուժիչ հատկություններն օգտագործվել է բժշկության մեջ․ դրանցից պատրաստել են սալիցիլային ջերմ իջեցնող միջոցներ, օրինակ, լայնորեն հայտնի ացետիլսալիցիլային թթվի (ասպիրին) նախատիպը, որն այժմ ստանում են արհեստական ձևով։

Ուռենու ծաղկաբույլերի թրմօղին գիտական բժշկությունը խորհուրդ է տալիս սրտանոթային համակարգի հիվանդությունների՝ տախիկարդիայի ժամանակ[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ива — статья из Большой советской энциклопедии (Проверено 30 июня 2010)
  2. Список видов рода Ива по данным сайта The Plant List(անգլ.)(լատ.)
  3. Բնությունը՝ հարուստ դեղատուն, 2007

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • U. Reuter, «Die Kultur der Eiche u. W eide etc.» (1875);
  • Coaz, «La culture des osiers» (1879);
  • Schmid, «Die Anpflanzung und Behandlung der Korb— und Bandweiden» (1883);
  • Resch, «Die Kultur der Band— und Flechtweiden» (1884);
  • Schulzen, «Korbweiden-Kultur» (1584);
  • Kràhe, «Lehrbuch der rationellen Korbweidencultur» (1886),
  • Dochnahl, «Die Band — und Flechtweiden» (1887),
  • Brinckmeier, «Anleitung zur Anzucht und Cultur der Korbweiden» (1888);
  • Августинович, «Культура корзиночной ивы» («Лесной Журнал», 1878);
  • Маракуев, «Разведение ивы и ветлы» (1889);
  • Генко, «Тальниковое хозяйство в пойме р. Волги» («Лесной Журнал» 1880 г.)
  • Э. Э. Керн, «Ива, её значение, разведение и употребление» (1890).
  • Бескодаров А. А. Художественное плетение из ивового прута. — М.: Лесн. пром-сть, 1985. — 64 с. — 55 000 экз.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։