Այծուռենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Այծուռենի (այլ կիրառումներ)
Այծուռենի
Այծուռենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Salix caprea


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Այծուռենի (Salix caprea) - ուռազգիներին պատկանող ծառատեսակ։

Այծուռենին 8-10 մետր բարձրությամբ ծառ է, մինչև 70 սմ տրամագծով։ Բարձր լեռնային շրջաններում աճում է որպես խոշոր թուփ։ Ընձյուղները ծածկված են մոխրագույն աղվամազով։ Տերևները կլորավուն են, էլիպսաձև, ձվաձև, երբեմն՝ նշտարաձև, 9-17 սմ երկարությամբ, 5-7 սմ լայնությամբ, ամբողջաեզր կամ ալիքաատամնաձև, վերևի կողմից կնճռոտ, մուգ կանաչավուն, ներքևի կողմից մոխրաթավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են։ Հավաքված են կատվիկներում, որոնք բացվում են մինչև տերևների երևալը։

Հաջողությամբ է աճում մեր հանրապետության ինչպես ամենացածրադիր, այնպես էլ բարձր լեռնային շրջաններում։ Գետահովիտներում փարթամ ծառ է, իսկ մերձալպյան նոսրուտներում՝ թուփ։ Չի վախենում ո'չ սառնամանիքներից, ո'չ առատ ձյունատեղումներից, ո'չ էլ կիզիչ արևից ու երաշտից։ Այծուռենու բողբոջները ամենից վաղ են բացվում, ավետելով գարնան գալուստը։

Առատ մացառներ է տալիս, որի շնորհիվ պիտանի է ձորակներն ու թեք լանջերը, փլվածքները ամրացնլու համար։ Բազմանում է կտրոնների և սերմերի միջոցով։[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան (1983). Քո շրջապատի ծառերը. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 24.