Վլադիմիր Ամմոն
Վլադիմիր Ամմոն Владимир Аммон | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 28 1826 (հունվարի 9 1827)[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 11 (23), 1879[1] (52 տարեկան) կամ օգոստոսի 11, 1879[2][3] (52 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ[4] |
Ժանր | բնանկար |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
![]() |
Վլադիմիր Ֆեոդորովիչ Ամմոն (ռուս.՝ Владимир Фёдорович Аммон (Аммо́нт[5]), գերմ.՝ Ammon, դեկտեմբերի 28 1826 (հունվարի 9 1827)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 11 (23), 1879[1] կամ օգոստոսի 11, 1879[2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի բնանկարչության ակադեմիկոս, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[6][7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Ամմոնը ծնվել է 1826 թվականի դեկտեմբերի 28-ին (նոր տոմարով՝ 1827 թվականի հունվարի 9-ին) Մոսկվայում՝ գերմանացի գործարար Ֆերդինանդ (Ֆեոդոր) Գոտլիբ Ամմոնի (գերմ.՝ Ferdinand Gottlieb Ammon, 1785-1842)[8] ընտանիքում, ով սերում էր ֆրանսիացի հուգենոտների ընտանիքից։ Վլադիմիր Ամմոնի ավագ եղբայրը՝ Գերման Ֆեոդորովիչ Ամմոնը (1822-1874), եղել է պատմաբան, հնէաբան, թարգմանիչ։
Վլադիմիր Ամմոնը սովորել է Մոսկվայի տեխնիկական նկարչության ստրոգանովյան ուսումնարանում և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ «Գիտությունների ակադեմիան ու պալատին հարակից գետափը Պետերբուրգում» (ռուս.՝ «Вид академии наук и дворцовой набережной в Петербурге») ծրագրի համար 1850 թվականի սեպտեմբերի 25-ին Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կողմից ստացել է նկարչի կոչում։
1859 թվականի ապրիլի 16-ին «Տեսարան Մոսկվայի ծայրամասում» (ռուս.՝ «Вид в окрестностях Москвы») նկարի համար Վլադիմիր Ամմոնն ստացել է ակադեմիկոսի կոչում։ Կյանքի վերջին տարիներին (1871—1875) մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին նախ որպես ցուցորդ, ապա որպես ընկերության անդամ։
Ամմոնի «Տղան տաշեղը նետում է ջրի մեջ» (ռուս.՝ «Мальчик кидает щепку в воду», 1854) ջրանկարը գնել է Մեծ իշխանուհի Մարիա Նիկոլաևնան, իսկ «Ծառուղի» (1871) նկարը՝ Կոզմա Սոլդատյոնկովը[6]։
Վլադիմիր Ամմոնը մահացել է 1879 թվականի ապրիլի 11-ին (ապրիլի 23) Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Վվեդենյան գերեզմանատանը[9]։ Ամմոնների ընտանեկան դամբարանը հայտարարվել է Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ[10]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Ամմոնի «Նևայի ափը Գիտությունների ակադեմիայի մոտ» (1850) նկարը Ստոկհոլմի աճուրդի տանը վաճառվել է նախապես հայտարարված գնից տասն անգամ ավելի թանկ՝ 316000 դոլարով[11]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Аммон, Владимир Федорович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1900. — Т. 2. — С. 93.
- ↑ 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00004151
- ↑ Петров В. А. АММОН (АММОНТ) Владимир Федорович // Энциклопедия «Москва» / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев; Худ. оформление А. В. Акимова, В. И. Шедько. — М.: Издательство «Большая Российская Энциклопедия», 1997. — 975 с. — (Библиотека «История Москвы с древнейших времён до наших дней»). — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3
- ↑ Кондаков С. Н. АММОН(Т)Ъ, Владимiр Федорович // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств. = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 6. — 454 с.
- ↑ 6,0 6,1 Аммонъ, Владимiръ Ѳедоровичъ // Русский биографический словарь: В 25 т. = Русскiй бiографический словарь / под наблюдением председателя Императорского Русского Исторического Общества А. А. Половцова. — СПб.: Императорское Русское Историческое Общество, 1900. — Т. II «Алексинскiй – Бестужевъ-Рюминъ». — С. 93. — 796 с.
- ↑ Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
- ↑ «АММОН, Аммонт (Ammon) Владимир Фёдорович»։ Энциклопедия «Немцы России» (ռուսերեն)։ Совет Общероссийской ассоциации общественных объединений российских немцев «Содружество»։ Արխիվացված օրիգինալից 2012-08-27-ին։ Վերցված է 2011-09-08
- ↑ «Введенское кладбище. Семейное захоронение Аммонов.» (ռուսերեն)։ Аpartment.Ru Недвижимость Москвы.։ Արխիվացված օրիգինալից 2012-08-27-ին։ Վերցված է 2011-09-08
- ↑ «Городской реестр недвижимого культурного наследия города Москвы» (ռուսերեն)։ Комитет по культурному наследию города Москвы։ Արխիվացված օրիգինալից 2012-08-27-ին։ Վերցված է 2011-09-08
- ↑ Самарин Иван. Стокгольм. Русская «проба»(ռուս.) // «ТРЕТЬЯКОВСКАЯ ГАЛЕРЕЯ» : Журнал. — М.: Государственная Третьяковская галерея, 2007. — № 2 (15).
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Горелов М. И. В. Ф. Аммон // Русское искусство. Очерки о жизни и творчестве художников второй половины XIX века / под редакцией А. И. Леонова. — М.: «Искусство», 1962. — Т. 1. — С. 569-584. — 692 с. — 20 000 экз.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Аммон Владимир Фёдорович в энциклопедии «Русская живопись»» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-05-16-ին։ Վերցված է 2011-09-08
- «Аммон Владимир Фёдорович в Галерее издательства «Белый Город»» (ռուսերեն)։ Издательство «Белый город»։ Վերցված է 2011-09-08(չաշխատող հղում)
- «Аммон Владимир Фёдорович в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն)։ Վերցված է 2011-09-08
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վլադիմիր Ամմոն կատեգորիայում։ |
|
- Հունվարի 9 ծնունդներ
- 1827 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 23 մահեր
- 1879 մահեր
- Օգոստոսի 11 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Պերեդվիժնիկներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ