Կոնստանտին Մակովսկի
Կոնստանտին Մակովսկի Константин Егорович Маковский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 20 (հուլիսի 2), 1839[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5] |
Վախճանվել է | սեպտեմբերի 17 (30), 1915[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[3][4][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1857) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ[5] և ակադեմիզմ[5] |
Ժանր | դիմապատկեր[6] |
Թեմաներ | գեղանկարչություն[2], դիմանկար[2] և ժանրային նկարչություն[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Grand Duke Alexis of Russia? |
Ներշնչվել է | Կառլ Բրյուլով |
Զավակներ | Ելենա Լուկշ-Մակովսկայա, Sergey Makovsky? և Wladimir Makovsky? |
![]() |
Կոնստանտին Եգորովիչ Մակովսկի (ռուս.՝ Константин Егорович Маковский, հունիսի 20 (հուլիսի 2), 1839[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5] - սեպտեմբերի 17 (30), 1915[1][2], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[3][4][5]), ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մոսկվայում, ռուսական արվեստի գործիչ՝ Եգոր Մակովսկու ընտանիքում։ Եգոր Մակովսկին եղել է մասնագիտությամբ հաշվապահ, զբաղվում էր նկարչությամբ, եղել է հավաքորդ և հասարակական գործիչ, մասնակցել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի հիմնադրմանը։ Նկարիչ Վլադիմիր Մակովսկու եղբայրն է։ Ընտանիքի ընկերների թվում էին Կարլ Բրյուլովը և Վասիլի Տրոպինինը։ Եգոր Իվանովիչի բոլոր երեխաները (բացառությամբ Մարիայի, որը դերասանուհի էր) դարձան անվանի նկարիչներ։ Ավելի ուշ Կոնստանտինը գրել է. «Այն ինչի ես հասել եմ, ես ինձ պարտավորված եմ զգում ոչ ակադեմիայի, ոչ դասախոսների առաջ, այլ միայն՝ հայրիկիս»։ 1851 թվականին Կոնստանտինը ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության և քանդակագործության ուսումնարան, որտեղ նա դարձավ առաջին ուսանողը, հեշտությամբ ստանալով բոլոր հասանելի մրցանակները։ Նրա ուսուցիչներն են եղել Մ. Ի. Սկոտին, Ա. Ն. Մոկրիցկին, Ս. Կ. Զարյանկոն, Կարլ Բրյուլովի բոլոր աշակերտները։
1858 թվականին Մակովսկին ընդունվեց Սանկտ Պետերբուրգի արվեստի կայսերական ակադեմիա։ 1860 թվականից նա մասնակցել է Ակադեմիայի ցուցահանդեսներին այնպիսի նկարներով, ինչպիսիք են՝ «Կույրերի բուժումը» (1860) և «Գործակալ Դմիտրի Ինքնակոչի գործակալները սպանում են Բորիս Գոդունովի որդուն» (1862)։ 1863 թվականին Մակովսկին 13 ուսանողների հետ, որոնք ընտրվել էին ակադեմիայի ոսկե մեդալի մրցույթին մասնակցելու համար, հրաժարվեց նկարել Սկանդինավյան դիցաբանության թեմայով նկարը և թողեց ակադեմիան, չստանալով դիպլոմը։
Մակովսկին միացավ նկարիչների խմբին, Իվան Կրամսկու գլխավորությամբ, ստեղծելով առօրյա կյանքի նկարներ (Ամուրի (1865) Ծովատառեխ վաճառողը (1867)։ 1870 թվականին նա դարձավ «Շարժական գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության» հիմնադիրներից և շարունակեց աշխատել առօրյա կյանքին վերաբերող նկարների վրա։ Նա ցուցադրեց իր աշխատանքները ոչ միայն Ակադեմիայի ցուցահանդեսների ժամանակ, այլ նաև՝ շարժական գեղարվեստական ցուցահանդեսներին։ Նրա ոճում զգալի փոփոխություններ նկատվեցին 1870 թ. կեսերին՝ Եգիպտոս և Սերբիա ճանապարհորդելուց հետո։ 1880 թվականին նա դարձավ դիմանկարների և պատմական նկարների նորաձև հեղինակ։ 1880 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին նա արժանացավ ոսկե մեդալի «Իվան Ահեղի մահը», «Պարիսի դատը», «Սատանան և Թամարան» նկարների համար։ Մակովսկին դժբախտ պատահարի զոհ է դարձել (նրա անձնակազմին բախվել է տրամվայ) և վախճանվել է 1915 թվականին Պետրոգրադում։ Թաղված է Նիկոլսկու գերեզմանատանը (գերեզմանը չի պահպանվել)[7]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտաամուսնական կապից ունեցել է աղջիկ՝ Նատալյա Կոնստանտինովնա Մակովսկայա (Լեբեդեվա)- 1860-1939։
- Կինը՝ Ելենա Տիմոֆեևնա Բուրկովա (բեմական ազգանունը Չերկասովա), 1866, նոյեմբերի 11, Սանկտ Պետերբուրգի Կայսերական թատրոնների դրամատիկական թատերախմբի դերասանուհի։
- Տղան՝ Վլադիմիրը։ 1873 թվականի մարտին նկարիչն այրիացավ։
- Երկրորդ կինը՝ Յուլյա Պավլովնա Լետկովա (1859-23.11.1954)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր III-ի կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի դիմանկարը
Մինինը Նիժնի Նովգորոդի հրապարակում, կոչ անելով մարդկանց զոհաբերել, 1896
Կոմս Գ.Ա. Բոբրինսկու դիմանկարը, 1879 (Գվարդիայի թանգարան, Սանկտ Պետերբուրգ)
Կոմս Նիկոլայ Նիկոալաևիչ Մուրավյով-Ամուրսկու դիմանկարը, Արևելյան Սիբիրի գեներալ-նահանգապետ, 1863 (Իրկուտսկի շրջանի արվեստի թանգարան)
Բուլղարացի նահատակները, 1877, Բելառուսի Հանրապետության Ազգային արվեստի թանգարան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Маковский Константин Егорович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://vocab.getty.edu/page/ulan/500118146
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 https://rkd.nl/explore/artists/52086
- ↑ http://www.artnet.com/artists/konstantin-egorovich-makovsky/
- ↑ ↑ http://xn-----6kcblovicdcgfvfiiidyjnccm6xka.xn--p1ai/wiki/m/1491/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Взгляд твоих черных очей. Женские портреты Константина Маковского
- Маковский Константин Егорович. Биография и творчество художника на Artonline.ru Archived 2011-09-07 at the Wayback Machine.
- Маковский Константин Егорович: биография, статьи, 323 картины
- Биография на сайте Hrono.ru
- Биография на сайте gelos.ru Archived 2016-12-02 at the Wayback Machine.
- Константин Маковский — коллекционер. Предметы декоративно-прикладного искусства из собрания художника
|
- Հուլիսի 2 ծնունդներ
- 1839 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 30 մահեր
- 1915 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Պերեդվիժնիկներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ