Վասիլի Տրոպինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Տրոպինին
ռուս.՝ Васи́лий Андре́евич Тропи́нин
Ի ծնեВасилий Тропинин
Ծնվել էմարտի 30, 1776(1776-03-30)[1]
ԾննդավայրKarpovo, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էմայիսի 3 (15), 1857[3][4] (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1804)
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճռոմանտիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԺանեկագործուհի և Ա.Վ.Տրոպինինի դիմանկար
 Vasily Tropinin Վիքիպահեստում

Վասիլի Անդրեևիչ Տրոպինին (ռուս.՝ Василий Андреевич Тропинин, մարտի 30, 1776(1776-03-30)[1], Karpovo, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 3 (15), 1857[3][4], Մոսկվա, Ռուսական կայսրություն[5]), ռուս նկարիչ։ Մինչև 1823 թ.-ը եղել է ճորտ։ Մոտ 1798 թ.-ից սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում՝ Ս․ Ս․ Շչուկինի մոտ։ Մինչև 1821 թ.-ը ապրել է Ուկրաինայում և Մոսկվայում, ապա՝ հաստատվել Մոսկվայում։

Ստեղծագործության ծաղկման շրջանում (1820 - 1830-ական թթ․ կեսեր) կերպարները կերտել է դիտարկված բնութագրումներով, լիահունչ գույներով, ծավալներն օժտել քանդակային հստակությամբ (Պ․ Ա․ Բուլախովի, 1823 թ., Ա․ Ս․ Պուշկինի, 1827 թ., դիմանկարները, Ա․ Ս․ Պուշկինի համամիութենական թանգարան, ք․ Պուշկին, Լենինգրադի մարզ)։

1830 - 1840-ական թթ․ դիմանկարներում գերակշռում են ժանրային գծերը, բարդ կոմպոզիցիան, մանրամասերը, որոնք Տրոպինինին հնարավորություն են տվել ստեղծելու ժամանակակիցների տիպական, սուր բնութագրական կերպարներ (Վ․ Ա․ Զուբովայի դիմանկարը, 1834 թ.)։

Տրոպինինը կատարել է ուկրաինական գյուղացիների բնութագրական էտյուդ-դիմանկարների շարք, ստեղծել հաճախ իդեալականացված ու սենտիմենտալ, բայց անկեղծությամբ գերող, հասարակ մարդկանց ժանրային, կիսով չափ դիմանկարային պատկերի տիպը («Ժանյակագործուհի», 1823 թ., հիշատակված բոլոր գործերը, բացի Ա․ Մ․ Պուշկինի դիմանկարից, գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։

Տրոպինինի ստեղծագործությունը կարևոր նշանակություն է ունեցել XIX դ․ ռուսական դեմոկրատական արվեստի զարգացման ասպարեզում։ 1969 թ.-ին Մոսկվայում բացվել է Տրոպինինի և նրա ժամանակակից մոսկովյան նկարիչների թանգարան։

Տրոպինինի նկարներից «Եղունգները կարող կինը» (1847 թ.) պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Տրոպինին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։