Անդրեյ Շիլդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Շիլդեր
ռուս.՝ Андрей Шильдер
Ծնվել է1861[1][2][3]
Վախճանվել է1919[1][2][3]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԻվան Շիշկին
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
ՀայրՆիկոլայ Շիլդեր

Անդրեյ Նիկոլաևիչ Շիլդեր (ռուս.՝ Андрей Николаевич Шильдер, 1861[1][2][3] - 1919[1][2][3]), ռուս բնանկարիչ, ստեղծել է նաև թատերական բեմանկարներ։ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առու անտառում» (1906)

Անդրեյ Շիլդերը ծնվել է 1861 թվականի մայիսի 18-ին նկարիչ, ակադեմիկոս Նիկոլայ Շիլդերի (1828-1898) ընտանիքում[4]։

Հատուկ մասնագիտական նկարչական կրթություն չի ստացել. սովորել է Իվան Շիշկինի մոտ, հաճախել է նրա արվեստանոց։ 1879 թվականին նրա հետ մեկնել է Ղրիմ, 1893 թվականին՝ Բելովեժյան թավուտ։

1884 թվականից մինչև 1918 թվականը մասնակցել է պերեդվիժնիկների կազմակերպած ցուցահանդեսներին, 1891 թվականից եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։

Սկսած 1885 թվականից՝ Անդրեյ Շիլդերը շատ է աշխատել նկարազարդ ամսագրերում, ինչպիսիք են՝ «Север», «Живописное обозрение», «Всемирная иллюстрация», «Ласточка», «Новь» և «Артист»։

1903 թվականին Անդրեյ Շիլդերը դարձել է բնանկարային գեղանկարչության ակադեմիկոս։ Նկարչին մեծ ճանաչում է բերել Նոբելի գործարանների մեծ համայնապատկերը՝ «Քաղաք» նկարը, որ Շիլդերն ստեղծել էր 1896 թվականի Նիժնի Նովգորոդի համառուսաստանյան ցուցահանդեսի համար[5]։

Անդրեյ Շիլդերն ամուսնացած է եղել Մատրոնա Վիկտորովնայի հետ, ունեցել է մեկ դուստր և մեկ որդի՝ Պյոտրը[6]։

Անդրեյ Շիլդերը մահացել է 1919 թվականին Պետրոգրադում, որտեղ էլ թաղվել է։

Ներկայում Անդրեյ Շիլդերի նկարները պահվում են Ռուսաստանի տարբեր թանգարաններում ու պատկերասրահներում, ինչպիսիք են Տրետյակովյան պատկերասրահը, Ռուսական թանգարանը, Վլադիմիր-Սուզդալի արվեստի թանգարան-արգելոցը, Ստավրոպոլի պատկերասրահը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1880 թվականին ստացել է Գեղարվեստի խրախուսման միության առաջին մրցանակ «Մշուշ լեռներում» (ռուս.՝ «Туман в горах») նկարի համար։
  • 1883 թվականին արժանացել է Գեղարվեստի ակադեմիայի փոքր խրախուսական մեդալի։
  • 1900 թվականին Ռուս-ամերիկյան ռետինի մանուֆակտուրայի պատվերով Անդրեյ Շիլդերը նկարել է «Կաուչուկի հավաքումն Ամազոն գետի վրա» (ռուս.՝ «Сбор каучука на р. Амазонке») կիսաշրջանաձև համայնապատկերը։ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում այդ համայնապատկերի ու իր ներկայացրած մի քանի այլ աշխատանքների համար նկարիչն արժանացել է ոսկե մեդալի ու դիպլոմի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]