Աֆանասի Ռազմարիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աֆանասի Ռազմարիցին
ռուս.՝ Афанасий Размарицын
Ծնվել է 1844
Ծննդավայր Ռուսական կայսրություն
Վախճանվել է 1917
Մահվան վայր Օդեսա, Խերսոնի նահանգ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Ոճ ռեալիզմ
Ժանր ժանրային նկարչություն
Անդամակցություն Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
Afanasy Razmaritsyn Վիքիպահեստում

Աֆանասի Պրոկոպիևիչ Ռազմարիցին (ռուս.՝ Афанасий Прокопиевич Размарицын[1], 1844, Ռուսական կայսրություն – 1917, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս նկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս[2], Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ, Հարավռուսական նկարիչների միության հիմնադիրներից մեկը[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստորին զեմստվոյական դատարանի մոտ (40-ական թվականներին)», (1912), կտավ, յուղաներկ, Բելառուսի Հանրապետության ազգային պատկերասրահ

Աֆանասի Ռազմարիցինը ծնվել է 1844 թվականին Ռուսաստանի հարավում, գյուղացու ընտանիքում[4]: Աշխատել է Ռուսական կայսրության պետական բանկի Օդեսայի գրասենյակում[5]:

1874 թվականին թողել է պետական ծառայությունն ու տեղափոխվել Պրուսիա, որտեղ ընդունվել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա[2]: Դյուսելդորֆում անցկացնելով երեք տարի՝ Աֆանասի Ռազմարիցինն այցելում է Ֆրանսիա և Իտալիա[6] և 1877 թվականին վերադառնում Օդեսա: Այստեղ նա ապրում է «Крымская» հյուրանոցում[7] և ապրուստի միջոցներ վաստակում նկարչության մասնավոր դասերով:

1882 թվականին Աֆանասի Ռազմարիցինն իր «Հոգեհանգիստ» նկարով առաջին անգամ մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության XI ցուցահանդեսին[8]: Նկարը հաջողություն է ունեցել և գնվել Պավել Տրետյակովի կողմից[9]: 1903 թվականին Աֆանասի Ռազմարիցինը դարձել է Ընկերության լիիրավ անդամ[8]:

1884 թվականին Աֆանասի Ռազմարիցինը կազմակերպել է անհատական, իսկ 1889 թվականին՝ Նիկոլայ Բոդարևսկու հետ համատեղ ցուցահանդես Օդեսայում[3]: Ռազմարիցինը մասնակցել է 1900 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին Փարիզում: 1910 թվականից եղել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս[2]:

Աֆանասի Ռազմարիցինը եղել է Հարավռուսական նկարիչների միության հիմնադիրն ու նրա ցուցահանդեսների ակտիվ մասնակիցը[3]:

Աֆանասի Ռազմարիցինը մահացել է 1917 թվականին և թաղվել Օդեսայի առաջին (հին) քաղաքային գերեզմանատանը[10]: 1934 թվականին գերեզմանատունը փակվել է, իսկ 1935 թվականին քանդվել «Հանուն բոլոր սրբերի» եկեղեցու հետ միասին: Գերեզմանոցի տեղում բացվել է Իլյիչի անվան մշակույթի ու հանգստի այգի (ներկայում՝ Պրեոբրաժենսկի (ռուս.՝ «Преображенский») այգի)[11]: Գերեզմանատունը, որտեղ Աֆանասի Ռազմարիցինից բացի թաղված էին նաև Օդեսայի բազմաթիվ հայտնի բնակիչներ, այդ թվում՝ Ալեքսանդր Պուշկինի կրտսեր եղբայր Լև Սերգեևիչ Պուշկինը, դերասանուհի Վերա Խոլոդնայան, Օդեսայի պաշտպանության ղեկավար գեներալ-ադյուտանտ Դմիտրի Երոֆեևիչ Օստեն-Սակենը, ռուս-թուրքական պատերազմի հերոս գեներալ Ֆեոդոր Ռադեցկին, ամբողջովին ոչնչացվել է, նկարչի գերեզմանը չի պահպանվել:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որոշ աղբյուրներում սխալմամբ նշվում է Ռոզմարիցին («Розмарицын»), սակայն նկարչի բոլոր նկարների վրա գրված է՝ «А Размарицынъ» (А և Р տառերը միահյուսված են):
  2. 2,0 2,1 2,2 Кондаков С. Н. Живописцы // Список русских художников. К юбилейному справочнику Императорской Академии Художеств. = Списокъ русскихъ художниковъ. Къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ.. — Санкт-Петербург: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. II. — С. 19. — 459 с.
  3. 3,0 3,1 3,2 Рогинская Ф. Г. Вклад в деятельность Товарищества украинских художников (членов и экспонентов). // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  4. «О сопричислении к дворянскому состоянию. Литера «Р».» (PDF) (ռուսերեն)։ Российский государственный исторический архив (РГИА)։ էջեր C. 23։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-22-ին։ Վերցված է 2011-10-21 
  5. Памятная книжка для Херсонской губернии на 1864 год = Памятная книжка для Херсонской губернiи на 1864 годъ. — Херсон: Херсонский губернский статистический комитет, 1864. — С. 241. — 299 с.
  6. Dr. Sugrobova-Roth Olga, Dr. Lingenauber Eckart. Russian Artists in Paris (18th and 19th century) // Алексей Харламов 1840-1925, каталог-резоне = Alexei Harlamoff 1840-1925, Catalogue Raisonné. — Düseldorf: Edition Libertars, 2007. — 222 с. — ISBN 9783000212048, 3000212043
  7. Нестеров М. В. Из писем: Эпистолярное наследие / Вступительная статья, составитель, комментарий А. А. Русаковой. — Л.: Искусство, 1968. — 452 с.
  8. 8,0 8,1 Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
  9. Государственная Третьяковская галерея. Каталог живописи XVIII – начала ХХ века (до 1917 года). Каталог / Директор Государственной Третьяковской галереи народный художник РСФСР, член-корреспондент Академии художеств СССР Ю. К. Королёв. — М.: Издательство «Изобразительное искусство», 1984. — 720 с. — 20 000 экз.
  10. «Храм Всех Святых. Список захороненных людей.» (ռուսերեն)։ Одесская Епархия, Украинской православной церкви Московского патриархата.։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-10-15 
  11. Сирота В. А. (2010-10-12)։ «Церковь «Во имя всех святых» на первом городском Христианском кладбище города Одессы. Археологические исследования 2009 - 2010 годов.» (ռուսերեն)։ Одесская Епархия, Украинской православной церкви Московского патриархата.։ Վերցված է 2011-10-15 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]