Ելենա Լուկշ-Մակովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Լուկշ-Մակովսկայա
Bildhauerin Elena Luksch-Makowsky AB1988.372-1.jpg
Ծնվել էնոյեմբերի 13, 1878(1878-11-13)[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 15, 1967(1967-08-15)[1] (88 տարեկանում) կամ սեպտեմբերի 15, 1967(1967-09-15)[3] (88 տարեկանում)
Մահվան վայրՀամբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Flag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
British Zone of Occupation
Bizone
Trizone
Flag of Germany.svg Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
ՀայրԿոնստանտին Մակովսկի
ԱմուսինRichard Luksch
Elena Luksch-Makowsky Վիքիպահեստում

Ելենա Լուկշ-Մակովսկայա (գերմ.՝ Elena Luksch-Makowsky, նոյեմբերի 13, 1878(1878-11-13)[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 15, 1967(1967-08-15)[1] կամ սեպտեմբերի 15, 1967(1967-09-15)[3], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ռուս-գերմանացի նկարիչ, քանդակագործ[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենան ծնվել է ունևոր պալատական նկարիչ Կոնստանտին Եգորովիչ Մակովսկու և նրա երկրորդ կնոջ` Յուլյա Պավլովայի ընտանիքում, որոնք ունեին ևս երկու որդի: Ելենայի ավագ եղբայրը Ռուսաստանի արծաթե դարաշրջանի բանաստեղծ Սերգեյ Մակովսկին է: Ելենան մեծացել է Սանկտ Պետերբուրգում: Երիտասարդ տարիքում եվրոպական առողջարաններում խնամել է հիվանդ մորը:

Ելենա Մակովսկայան գեղարվեստական կրթություն ստացել է Արվեստը խրախուսող կայսերական ընկերությանը կից գեղարվեստի դպրոցում և Կայսերական գեղարվեստական ակադեմիայում: 1897 թվականին իր հետագա գործունեության համար կարևոր մի ուղևորություն է մեկնել Վոլգա գետով Ռիբինսկից հասնելով Սամարա, որի ընթացքում ստեղծեց բազմաթիվ էսքիզներ: Վերադարձի ժամանակ Ելենայի ստեղծագործություններից մեկը ձեռք բերեց եկաթուղային մագնատ և մեկենաս Իվան Ստանիսլավովիչ Բլոխը, որն էլ նրան շնորհեց երկամյա կրթաթոշակ արտերկրում սովորելու համար:

Մակովսկայան սովորել է Մյունխենում Անտոն Աժբեի մոտ, որի արվեստանոցում ծանոթացել է բազմաթիվ ռուս նկարիչների հետ, ինչպիսիք էին Իվան Յակովլեվիչ Բիլիբինը, Մստիսլավ Վալերիանովիչ Դոբուչինսկին, Մարիաննա Վլադիրիմովի Վերյովկինան, Ալեքսեյ Յավլենսկին և Դմիտրի Կարդովսկի: Իգոր Գրաբարի շնորհիվ Ելենան ծանոթացել է «Արվեստի աշխարհ» միության նկարիչների հետ: 1898 թվականին Ելենա Մակովսկայան սովորել է նկարչության դպրոցում, որը հիմնել էին Մաթիաս Գաշտայգերն ու Յուլիուս Էստերը՝ Դախաու քաղաքի մոտ գտնվող Դոյտենհոֆեն պալատում: Դոյտենհոֆենում Ելենա Մակովկայան հանդիպել է իր ապագա ամուսնուն` վիեննացի քանդակագործ Ռիխարդ Լուկշին: Նրա և Լուկշի հարսանիքը տեղի է ունեցել 1900 թվականի մայիսին, և այդ ժամանակվանից ի վեր նկարիչը կրել է կրկնակի ազգանուն՝ Լուկշ-Մակովսկայա: Շուտով ամուսնացած արվեստագետները տեղափոխվում են Վիեննա, որտեղ նա, որդու՝ Պետրոսի ծնվելուց հետո, շարունակում է զբաղվել ստեղծագործական աշխատանքով և մասնակցել է Վիեննական սեցեսսիոնիզմի մի քանի ցուցահանդեսների՝ դառնալով առաջին կին նկարիչը վերջինիս կազմում։ Այդ ժամանակի ամենակարևոր աշխատանքը Adolescentia («Պատանեկություն») պատկերագրական կտավն է, որում պատկերված է մի մերկ երիտասարդ աղջիկ՝ ողջ հասակով մեկ: Ներկայումս Լուկշ Մակովսկայայի այս աշխատանքը գտնվում է Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում: Լուկշ-Մակովսկայան նաև զբաղվել է կիրառական արվեստով և մասնակցել է «Վիեննայի արվեստանոցներ» միավորման աշխատանքներին: 1905 թվականին Ելենա Լուկշ-Մակովսկայան ստեղծել է մոնումենտալ բարձրաքանդակներ Վիեննայի Բուրգ թատրոնի ճակատամասի համար:

1907 թվականից ի վեր Լուկշերի ընտանիքը բնակվել է Համբուրգում, որտեղ Ռիչարդ Լուկշը դասավանդում էր կիրառական արվեստի դպրոցում: 1910 թվականին Ելենա Լուկշ-Մակովսկայան իր երկու որդիների հետ այցելում է հայրենիք: 1918 թվականին Ելենան ունեցավ աղջկան՝ Մարիային: Ռիչարդ Լուկշից ամուսնալուծվել է 1921 թվականին: 1922-1928 թվականներին Լուկշ-Մակովսկայան նկարել է նկարներ` ըստ Վոլգայի ուղևորության էսքիզների: 1925 թվականին նա ստեղծեց ռուս գերիների հուշարձանի գծանկարը: 1926 թվականին Համբուրգ քաղաքի զբոսայգում տեղադրվել է Լուկչ-Մակովսկայայի «Կնոջ ճակատագիրը» քանդակը: 1933 թվականին Ելենա Լուկշ-Մակովսկայան փորձում է հարաբերություններ հաստատել նոր իշխանության հետ` միանալով գերմանացի արվեստագետների և գեղանկարիչների ազգային սոցիալիստական միությանը, սակայն դա սպասվող պետական պատվերներ չբերեց: Հետպատերազմյան տարիներին Լուկշ-Մակովսկայան զբաղվել է համբուրգյան մշակույթի ուսումնասիրությամբ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joachim Heusinger von Waldegg: Richard Luksch und Elena Luksch-Makowsky. Ein Künstlerpaar der Wiener Jahrhundertwende. In: Alte und moderne Kunst. Jg. 17, H. 124/125, Wien 1972, S. 40 f.
  • Joachim Heusinger von Waldegg, Helmut Leppien: Richard Luksch/Elena Luksch-Makowsky. Hamburg 1979.
  • Silke Straatman: Russisches Spielzeug aus dem 19. Jahrhundert und «Russische Sprichwörter» — eine Sammlung von Luksch-Makowskaja. In: Mitteilungen des Hamburgischen Museums für Völkerkunde. 1990, S. 131 ff.
  • Athina Chadzis: Die Malerin und Bildhauerin Elena Luksch-Makowsky (1878—1967). Biographie und Werkbeschreibung.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118575252 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=18063
  4. Athina Chadzis, Die Malerin und Bildhauerin Elena Luksch-Makowsky (1878-1967), Biographie und Werkbeschreibung, Dissertation Universität Hamburg 2000, S. 20